Գլխավոր տեղեկություն
Номер
N 335
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.27/32(556)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.1999
Дата вступления в силу
21.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 1999 թվականի N 335
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 9-ի N 173 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 7 հավելվածում`

Մարալիկի քաղաքային համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին քաղաքային խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «պատգամավորների Անիի նախկին շրջանային խորհրդի գործկոմի 2 վարչական շենք, քաղ. Մարալիկ, Մադաթյան փող., 1 և 2» տողով.

Արթիկի քաղաքային համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին քաղաքային խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «պատգամավորների Արթիկի նախկին շրջանային խորհրդի գործկոմի 5 հարկանի վարչական շենք, քաղ. Արթիկ, Գ. Նժդեհի փող., 3» տողով.

Ամասիայի գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «պատգամավորների Ամասիայի նախկին շրջանային խորհրդի գործկոմի 4 հարկանի վարչական շենք» տողով.

Աշոցքի գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը «պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» տողից հետո լրացնել «պատգամավորների Աշոցքի նախկին շրջանային խորհրդի գործկոմի 3 վարչական շենք» տողով.

2. Շիրակի մարզպետին` համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված` համայնքի սեփականության գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համայնքներին հանձնման-ընդունման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան