Գլխավոր տեղեկություն
Номер
N 331
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.1999
Дата вступления в силу
21.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 1999 թվականի N 331
քաղ. Երևան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար Աբով Գրիգորյանին:

2. Նշանակել և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան