Գլխավոր տեղեկություն
Номер
N 31
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.03.10/4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.1997
Дата вступления в силу
20.03.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 1997 թ. N 31
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երևույթների հետևանքների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երևույթների հետևանքների և բնակչության տեղափոխման հարցերի կարգավորման նպատակով ստեղծել հանձնաժողով ու հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` քննարկել և 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների փոխհատուցման, ինչպես նաև շենքերի, շինությունների և հողամասերի հետագա օգտագործման վերաբերյալ.

բ) քանդման ենթակա առավել վթարային շենքերից և շինություններից բնակիչների հրատապ վերաբնակեցման վերաբերյալ.

գ) նոր բնակավայրի տեղաբաշխման և շինարարություն սկսելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում ավարտել շենքերի ու շինությունների գույքագրման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հրատապ քանդման ենթակա տների արժեքների փոխհատուցման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 10-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Մովսիսյան
Ս. Կարապետյան
Ս. Կոտոլիկյան
Ա. Գևորգյան
Կ. Հակոբյան
Ռ. Քրմոյան
Խ. Կիրակոսյան
Հ. Հովհաննիսյան
Ն. Մելքումյան
Ա. Աթաբեկյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
- ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
- ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի տեղակալ
- Կոտայքի մարզպետ
- Ողջաբերդ գյուղի համայնքի ղեկավար
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)