Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (12.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.20/6(246)
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата принятия
12.02.2007
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Дата подписания
12.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

12 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 4

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-189-Ն) 2-րդ հոդվածի համաձայն՝ շենքերի (շինությունների) օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս` գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-190-Ն) 1-ին հոդվածին համապատասխան՝ հարկվող շահույթը որոշելիս շենքերի (շինությունների) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով, իսկ այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 26-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-191-Ն) 1-ին հոդվածին համապատասխան՝ պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի (շինությունների) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով, իսկ այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:

Միաժամանակ` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-185-Ն) 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան բացառիկ` գերակա հանրային շահի հիմքով հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Ընդ որում` համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից 15% ավելի գումարը:

Այդ օրենքի շրջանակներում սեփականատիրոջը կարող է տրվել համարժեք փոխհատուցում կառուցապատվող (կառուցապատված) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների (կամ այլ տարածքների), իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տների ձևով: Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում, թե այդ դեպքում ինչպես են հաշվարկվում հարկային պարտավորությունները` առնվազն գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, թե օրենքով սահմանված կարգով տրվող համարժեք փոխհատուցման արժեքից:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Այն դեպքում, երբ բացառիկ` գերակա հանրային շահի հիմքով հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-185-Ն) 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան համարժեք փոխհատուցում` կառուցապատվող (կառուցապատված) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների (կամ այլ տարածքների), իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տների ձևով, ապա`

ա) ավելացված արժեքի հարկը, շահութահարկը (կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` եկամտահարկը) և պարզեցված հարկը հաշվարկվում են համարժեք փոխհատուցման արժեքից ելնելով,

բ) գույքահարկով հարկման նպատակով` օտարվող գույքի համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից պակաս հատուցման դեպքում տարբերությունը չի դիտվում որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն և եկամտահարկով հարկման ենթակա չէ:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
տեղակալ`
Ա. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան