Գլխավոր տեղեկություն
Номер
N 29
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.03.10/4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.1997
Дата вступления в силу
20.03.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ՄԱՐՏԻ 1997 Թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 1997 թ. N 29
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ) ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 և 67 հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկի) վերակառուցման ծրագրի մասին» N 201 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկը (Հայխնայբանկ) վերակազմավորել «Հայաստանի Հանրապետության խնայողական բանկ» պետական բաժնետիրական ընկերության (Հայխնայբանկ):

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան