Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-338
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2002/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.11.2001
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Дата подписания
16.11.2001
Дата вступления в силу
16.11.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև 2001-2010 թվականների տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն պայմանագիրն ստորագրվել է Կիևում` 2001 թվականի մարտի 1-ին:

Պայմանագրի նպատակն է Կողմերի իրավահավասար և փոխշահավետ առևտրատնտեսական և արտադրողական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման, երկու պետությունների տնտեսական ու գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման ճանապարհով նպաստել տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի փուլային անցման համար:

Սույն պայմանագրի անբաժանելի մասն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության 2001-2010 թթ. միջպետական ծրագիրը, որի կատարումը պետք է համակարգվի և վերահսկվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի կողմից:

Պայմանագրի համաձայն` Կողմերը պարտավորվում են տնտեսական համագործակցություն իրականացնել տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից և ենթակայությունից) միջև փոխգործակցության միջոցով` պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ազգային օրենսդրությունը:

Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագրով ստանձնված պարտավորություններն ամբողջությամբ բխում են տնտեսական գործունեության ազատության և միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9 հոդվածներում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև 2001-2010 թվականների տնտեսական համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահի տեղակալ

Վ. Հովհաննիսյան


16 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-338