ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
28 սեպտեմբերի 2009 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթԵՎեկության կանոնների» 67-րդ կետում ամրագրված իրավադրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանում տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 67-րդ կետում ամրագրված իրավադրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի համաձայն` «Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանuպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուu մաuնակիցների համար:»:
Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «այդ դեպքում» բառերը վերաբերում են երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքերին, եթե վարորդն ի վիճակի է եղել դրանք հայտնաբերել:
Այսինքն, եթե վարորդը կատարել է շրջանցում առանց տրանuպորտային միջոցի արագությունն իջեցնելու (ընդհուպ մինչև տրանuպորտային միջոցը կանգնեցնելը) միջոցներ ձեռնարկելու և չի ստեղծել վտանգ (ճանապարհատրանսպորտային պատահար) երթևեկության մյուu մաuնակիցների համար, ապա շրջանցումը չի կարող համարվել ճանապարհային երթևեկության կանոնի խախտում:
Ոստիկանության գեներալ-մայոր
Ա. Սարգսյան