Գլխավոր տեղեկություն
Номер
N 8
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.1997-23.12.1997)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997 հունվար/1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.1997
Дата вступления в силу
13.01.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1997 թ. N 8

քաղ. Երևան

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության զգալի թվով քաղաքացիներ դեռևս օգտվում են ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերից, որոնց վավերականության ժամկետը լրացել է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետում «1995 թվականին» բառերը փոխարինել «1998 թվականի դեկտեմբերի 31-ին» բառերով:

2. Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական (02 սերիա) անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան