Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.1997-17.08.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997 հունվար/1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.01.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.01.1997
Дата вступления в силу
01.01.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
1 ՀՈՒՆՎԱՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունվարի 1997 թ. N 1
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետում «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը» և «1997 թվականի հունվարի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը» և «1997 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման սահմանված ժամկետների խախտման համար պատասխանատվություն են կրում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման և հրապարակման մասին յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման մասին յուրաքանչյուր ամիս ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2002, N 1016-Ն 17.08.2002, N 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան