Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.1995-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
11.01.1995
Дата вступления в силу
11.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1995 թվականի N 6

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության բնակչության թվաքանակի, կազմի, նրա տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի մշակման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնել մարդահամար:

2. Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման, արդյունքների ամփոփման, վերլուծության և նյութերի հրատարակման աշխատանքների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հայտերի հիման վրա հանրապետության 1995-2001 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսել նպատակային միջոցներ` նշված միջոցառումների իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 453 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի համաձայնությամբ որոշել մարդահամարի անցկացման մեթոդաբանության բնագավառում գիտական հետազոտությունների, ինչպես նաև մարդահամարի նյութերի մշակման համար 1995 թվականին անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ