«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1998 թվականի N 802
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Մասիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Մասիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության` կանոնադրությամբ սահմանելով 66575 հայտարարված սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 65856 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության պետական գույքը մասնավորեցնել ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 63425 հազ. դրամ:
1.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված անձանց հետ կնքել ֆոնդային բորսայում բաժնետոմսերի իրացման մասին պայմանագիր:
1.5. Ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա նոր բաժնետոմսերի քանակը 66575 է` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 66575 հազ. դրամ:
1.6. Պետական բաժնետոմսերի արժեքը կազմում է 63425 հազ. դրամ, որը համապատասխանում է 63425 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.7. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.
բ) բաժնետոմսերի թողարկման ազդագիրը գրանցելուց հետո մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգի համաձայն կազմակերպել բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տպագրությունը:
1.9. Բաժնետոմսերի տեղաբաշխման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված բրոքերային գործունեություն իրականացնող անձը բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է տվյալ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման մասին:
1.10. Բաժնետոմսեր թողարկող ընկերության ցուցակումը կատարում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում:
1.11. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:
1.12. Եթե սույն որոշման 1.11-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են, ապա բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված:
1.13. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:
1.14. «Մասիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2431 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1158 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 425 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 86 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 244 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 132,2 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 101 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների գծով` 417 հազ. դրամ:
1.15. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերության պետական բաժնետոմսերը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
2.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Մեղրու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Մեղրու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության` կանոնադրությամբ սահմանելով 60847 հայտարարված սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 61557 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեղրու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության պետական գույքը մասնավորեցնել ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:
2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 58461 հազ. դրամ:
2.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված անձանց հետ կնքել ֆոնդային բորսայում բաժնետոմսերի իրացման մասին պայմանագիր:
2.5. Ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա նոր բաժնետոմսերի քանակը 60847 է` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60847 հազ. դրամ:
2.6. Պետական բաժնետոմսերի արժեքը կազմում է 58461 հազ. դրամ, որը համապատասխանում է 58461 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.7. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.
բ) բաժնետոմսերի թողարկման ազդագիրը գրանցելուց հետո մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգի համաձայն կազմակերպել բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տպագրությունը:
2.9. Բաժնետոմսերի տեղաբաշխման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված բրոքերային գործունեություն իրականացնող անձը բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է տվյալ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման մասին:
2.10. Բաժնետոմսեր թողարկող ընկերության ցուցակումը կատարում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում:
2.11. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:
2.12. Եթե սույն որոշման 2.11-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են, ապա բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված:
2.13. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:
2.14. «Մեղրու-ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 3096 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 482 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 783 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 36 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 462 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 462 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների գծով` 260 հազ. դրամ.
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 301 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 45 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 727 հազ. դրամ:
2.15. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերության պետական բաժնետոմսերը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
3.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայսառնարան» պետական ձեռնարկության («Ձյունիկ սառնարան» ՊՓԲԸ) «Կապանի սառցակոմբինատ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Կապանի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 19637 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9099 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9099 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 9099 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9099 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Հայսառնարան» պետական ձեռնարկության («Ձյունիկ սառնարան» ՊՓԲԸ) «Կապանի սառցակոմբինատ» դուստր ձեռնարկության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 10538,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 61,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 383,5 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 282 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 9567,6 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 0,2 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 242,9 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 242,9 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Կապանի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 20316 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 20316 հազ. դրամ, որը համապատասխանում է 20316 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 20316 հազ. դրամ, որը համապատասխանում է 20316 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 108742 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հովտաշատի կաթնային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Հովտաշատի կաթնային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 86257 հազ. դրամ, որը համապատասխանում է 86257 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 69006 հազ. դրամ, որը համապատասխանում է 69006 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Հովտաշատի կաթնային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 22485 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3828 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 172 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6157 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 650 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1032 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 10646 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 10646 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 304739 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տնկոմշին» («Հայաստան-Շինարար» ՓԲԸ-ի տնաշինական կոմբինատ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Տնկոմշին» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 197336 հազ. դրամ, որը համապատասխանում է 197336 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 157868 հազ. դրամ, որը համապատասխանում է 157868 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. «Տնկոմշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 107403 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8971 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2486 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 28763 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 6100 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 5527 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 31375 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 590 հազ. դրամ.
բանկերի կարճաժամկետ վարկերի գծով` 21700 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1891 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Կարենիս» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության:
7.2. Հաշվեկշռային մեթոդով 58325 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կարենիս» բաց բաժնետիրական ընկերության:
7.3. «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել խնձորի այգին, բարեկարգման ստորաբաժանումը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Չարենցավանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Չարենցավանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
7.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 50661 հազ. դրամ, որը համապատասխանում է 50661 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 50661 հազ. դրամ, որը համապատասխանում է 50661 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.6. «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7663,8 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1873,7 հազ. դրամ.
ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների գծով` 1272 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 815,2 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 190,5 հազ. դրամ.
հաշվարկներ հիմնադիրների գծով` 195,2 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 28 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2471,3 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 50,8 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 767,1 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 718,2 հազ. դրամ:
7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
7.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 279284 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Քարհատմեքենա» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի N 437 որոշման համաձայն «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել երկու բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Գյումրի, Աշոցք թաղամաս) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
8.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի N 437 որոշման համաձայն «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ձեռնարկության տարածքից դուրս գտնվող երկաթգծի հատվածը (2700 գմ, 321,3 հազ. դրամ գնահատված արժեքով) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:
8.4. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվում է ներառելով «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայքարհատմեքենաշինմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերությունը:
8.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 238482 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 238482 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 190786 հազ. դրամ, որը համապատասխանում է 190786 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.7. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 40802 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12319 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2882 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1916 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 68 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 225 հազ. դրամ.
համատեղ գործունեության գծով` 3776 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 6484 հազ. դրամ.
ստացված կանխավճարների նկատմամբ` 12164 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 275 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 16 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 677 հազ. դրամ:
8.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.10. Գաղտնի:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 3490 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայքիմնախագիծ» նախագծահետազոտական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (ամբողջությամբ) աճուրդով` վերակազմավորելով «Հայքիմնախագիծ» նախագծահետազոտական բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 195 հազ. դրամ, որը համապատասխանում է 195 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 195 հազ. դրամ, որը համապատասխանում է 195 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի վաճառքի մեկնարկային գինը` 195 հազ. դրամ:
9.5. «Հայքիմնախագիծ» նախագծահետազոտական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3295 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1238 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1302 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 86 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 669 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 556,6 հազ. դրամ:
9.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
9.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 228772 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի հացաընդունման պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Գյումրիի հացաընդունման պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գյումրի-հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված ալրաղացի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի N 409 որոշման:
10.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 180069 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 180069 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 180069 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 180069 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.5. Գյումրիի հացաընդունման պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 48703 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1948 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1245 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1290 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15517 հազ. դրամ.
համատեղ գործունեության գծով` 28703 հազ. դրամ:
10.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
10.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հաշվեկշռային մեթոդով 6819 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայառգովազդի» Վանաձորի «Գովազդ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանաձորի գովազդ» բաց բաժնետիրական ընկերության (Տիգրան Մեծի 42 ա հասցեում գտնվող շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):
11.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 6150 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6150 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 4920 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4920 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. «Հայառգովազդի» Վանաձորի «Գովազդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 669,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 596,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 23,7 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3,3 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 45,2 հազ. դրամ:
11.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
11.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |