«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1998 թվականի N 795
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 600 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 33440 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Աղստևշին» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել պոմպակայանի անավարտ շինարարությունը (Տավուշի մարզ, քաղ. Իջևան) և այլն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի քոթեջների անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, Նալբանդյան 1), և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
1.4. «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքը, և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:
1.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 31478 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 31478 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 25670 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 25670 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.7. «Աղստև» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1961,7 հազ դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1054,5 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 58,3 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 8,0 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 500 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 83,3 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 257,6 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 257,6 հազ. դրամ:
1.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձարարական արտադրական պետական ձեռնարկության օժանդակ տնտեսության գույքի հիման վրա ստեղծել «ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 14194 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թթխմորի և հաց-հրուշակեղենի օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14194 հազ. դրամ, որը համապատասխանում է 14194 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 14194 հազ. դրամ, որը համապատասխանում է 14194 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Թթխմորի և հաց-հրուշակեղենի օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձարարական արտադրական պետական ձեռնարկության Կարբիի արտադրամասի գույքի հիման վրա ստեղծել «ԹԹխմորի և հաց-հրուշակեղենի Կարբիի արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 1693 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թթխմորի և հաց-հրուշակեղենի Կարբիի արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Թթխմորի և հաց-հրուշակեղենի Կարբիի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1693 հազ. դրամ, որը համապատասխանում է 1693 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1693 հազ. դրամ, որը համապատասխանում է 1693 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Թթխմորի և հաց-հրուշակեղենի Կարբիի արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:
4.2. Հաշվեկշռային մեթոդով 9497 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մարտունու կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 3821 հազ. դրամ, որը համապատասխանում է 3821 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքին:
4.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 2522 հազ. դրամ, որը համապատասխանում է 2522 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.6. «Մարտունու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5676 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 360 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1889 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1534 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 812,7 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 207,3 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 873 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 873 հազ. դրամ:
4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Երևանի վերանորոգման մեխանիկական կոմբինատից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 28622 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 3 ուղղիչ գործակից) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կռունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
5.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:
5.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600 որոշման 2.6-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|