Գլխավոր տեղեկություն
Номер
N 309
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1996
Дата вступления в силу
24.09.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«24» սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 1996 թվականի N 309
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ՈՒ ԹԱՓՈՆԻ, ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ (ՏՆԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԱՌՈՒԾԱԽԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման) առուծախով զբաղվող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների և քաղաքացիների գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման) առուծախով կարող են զբաղվել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի առուծախով զբաղվող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները սև և գունավոր մետաղների ջարդոն ու թափոն գնում են միայն դրանց ձեռքբերման աղբյուրը հաստատող փաստաթղթերի, այն է` պայմանագրի, դրանց ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի, հաշիվ-ապրանքագրի կամ սույն որոշմամբ սահմանված կարգով կազմված երկկողմանի գնման ակտի առկայության դեպքում:

3. Քաղաքացիներից սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման), համաձայն N 2 հավելվածի, գնման ժամանակ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի և քաղաքացու միջև պարտադիր կարգով պետք է կազմվի երկկողմանի գնման ակտ (ձևը կցվում է)` երկու օրինակից: Գնման ակտի մեկ օրինակը պահվում է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի, իսկ մյուսը` քաղաքացու մոտ:

4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի պահանջները խախտող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներն ու քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ համատեղ հաստատել հաշվետվության ձև, որով ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պետք է ներկայացնեն սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի առուծախի գործարքների մասին եռամսյակային հաշվետվություն:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 24-ի N 309 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

սեվ եվ գունավոր մետաղների ջարդոնի եվ թափոնի

 

Արտաքին տնտեսական գործունեության 
ապրանքային ծածկագիրը

Անվանումը

72.04 Սև մետաղի ջարդոն և թափոն
74.04 Պղնձի ջարդոն և թափոն
75.03 Նիկելի ջարդոն և թափոն
76.02 Ալյումինի ջարդոն և թափոն
78.02 Կապարի ջարդոն և թափոն
79.02 Ցինկի ջարդոն և թափոն
80.02 Անագի ջարդոն և թափոն
81.01.91900 Վոլֆրամի ջարդոն և թափոն
81.02.91900 Մոլիբդենի ջարդոն և թափոն
81.03.10900 Տանտալի ջարդոն և թափոն
81.04.20000 Մագնիումի ջարդոն և թափոն
81.05.10900 Կոբալտի ջարդոն և թափոն
81.06.00100 Բիսմութի ջարդոն և թափոն
81.07.10000 Կադմիումի ջարդոն և թափոն
81.08.10900 Տիտանի ջարդոն և թափոն
81.09.10900 Ցիրկոնիումի ջարդոն և թափոն
81.10.00190 Անտիմոնի ջարդոն և թափոն
81.11.00190 Մանգանի ջարդոն և թափոն

 

81.12.11000, 81.12.20390,

 

Բերիլիումի, քրոմի, գերմանիումի,

81.12.30100, 81.12.40190, նիոբիումի, ռենիումի, ինդիումի,
81.12.91, 81.13.00100 վանադիումի, գալիումի, հաֆնիումի, թալիումի ջարդոն և թափոն

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 24-ի N 309 որոշման

 

Ց Ա Ն Կ

այն սեվ եվ գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման), որոնց գնման ժամանակ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի եվ քաղաքացու միջեվ պարտադիր կարգով պետք է կազմվի երկկողմանի գնման ակտ

 

Արտաքին տնտեսական գործունեության
ապրանքային ծածկագիրը

 Արտադրանքի անվանումը

1

2

73.21.00.000-73.25.00.000,

73.26.20.500, 73.26.20.900,

73.26.90

Սև մետաղից պատրաստված ջեռուցման

վառարաններ, խոհանոցային վառարաններ և

սալօջախ, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, ջեռուցման սարքեր (ռադիատորներ), օդաջեռուցիչներ, օդ մատակարարող բաշխիչ սարքեր, խոհանոցային և այլ կենցաղային արտադրանք, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր ու այլ ձուլվածքներ, մետաղալարից պատրաստված զամբյուղներ և սև մետաղից պատրաստված այլ արտադրանք

 

74.08.00.000-74.12.00.000,

74.17.00.000-74.19.00.000

Պղնձից պատրաստված արտադրանք`

մետաղալարեր, մալուխներ, սալիկներ, թիթեղներ, շերտաձողեր, ժապավեններ, նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր (ֆիթինգներ), կենցաղային սարքեր, խոհանոցային և այլ կենցաղային արտադրանք ու պղնձից պատրաստված այլ արտադրանք

 

75.07.00.000-75.08.00.000

Նիկելից պատրաստված արտադրանք` խողովակներ, կցամասեր և այլ արտադրանք

 

76.05.00.000-76.15.00.000

Ալյումինից պատրաստված արտադրանք` մետաղալարեր, մալուխներ, սալիկներ, թիթեղներ, շերտաձողեր, ժապավեններ, նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր, կառուցվածքներ, պահեստարաններ (ռեզերվուարներ), ցիստեռններ, բաքեր և նմանատիպ տարաներ, կենցաղային սարքեր, խոհանոցային և այլ կենցաղային արտադրանք ու ալյումինից պատրաստված այլ արտադրանք

 

78.03.00.000-78.05.00.000

Կապարից պատրաստված արտադրանք` ձողեր, տրամատներ, նրբաթիթեղ, փոշիներ, խողովակներ, կցամասեր և կապարից պատրաստված այլ արտադրանք

 

79.04.00.000-79.07.00.000

Ցինկից պատրաստված արտադրանք` ձողեր, տրամատներ, մետաղալարեր, սալիկներ, թիթեղներ, ժապավեններ, նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր և ցինկից պատրաստված այլ արտադրանք

 

80.03.00.000-80.06.00.000

Անագից պատրաստված արտադրանք` ձողեր, տրամատներ, մետաղալարեր, սալիկներ, թիթեղներ, ժապավեններ, նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր և անագից պատրաստված այլ արտադրանք

 

82.01.00.000-82.15.00.000

Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` և դրանց մասեր

 

83.01.00.000-83.07.00.000,

83.10.00000-83.11.00000

Ոչ թանկարժեք մետաղներից

պատրաստված այլ իրեր` կողպեքներ, մղլակներ, բանալիներ, ամրաններ, ամրակներ, բարձակներ, կախիչներ, գլանիկներ, զրահապատ, չհրկիզվող պահարաններ (սեյֆեր), պահարաններ, արկղեր և նմանատիպ արտադրանք, գրասենյակային պիտույքներ, զանգեր, դեկորատիվ և նմանատիպ արտադրանք, ցուցանակներ, մետաղաձողեր, թիթեղներ, էլեկտրոդներ և այլ տեղերում չհիշատակված արտադրանք 

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Ձև

 

ԳՆՄԱՆ ԱԿՏ N

 

«   »______________199  թ.

 

Գնորդ ___________________________________________________________________________

(ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվանումը, գնորդի

 _________________________________________________________________________________ 

անունը, հայրանունը, ազգանունը,

 _________________________________________________________________________________ 

անձնագրի տվյալները)

Քաղաքացի  ______________________________________________________________________

(վաճառողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն,

 _________________________________________________________________________________ 

անձնագրի տվյալները)

  

 Գնված ապրանքի անվանումը

 Չափի միավորը

 Քանակը

  Գնման գինը

 Գումարը

         
         
         
         
         
         
         
   

Գնորդ____________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Քաղաքացի____________________________

(ստորագրությունը)