Գլխավոր տեղեկություն
Номер
N 361
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.1996-28.02.1998)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/11, նոյեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.1996
Дата вступления в силу
18.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 նոյեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1996 թվականի N 361

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 248 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 248 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) որոշման 2-րդ կետում`

«շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով.

«գործկոմ» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը.

«1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

բ) որոշման 3-րդ կետում «1996 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

գ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը».

դ) որոշման 5-րդ կետում «կոմիտեների» բառից հետո լրացնել «և պետական կառավարման տարածքային մարմինների» բառերը.

ե) որոշման 6-րդ կետում «1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

զ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`

«7. Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների սույն որոշմամբ վերապահված իրավասությունն անցնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին».

է) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների» բառերով.

ը) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «շրջխորհրդի (քաղխորհրդի)» և «1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «քաղխորհրդի» և «1997 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «գործկոմ» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը.

թ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, իսկ «կոմիտեներն» բառից հետո լրացնել «ու պետական կառավարման տարածքային մարմիններն» բառերը.

ժ) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի`

առաջին պարբերությունում «շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, «կոմիտե» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը, իսկ «տեխնիկական» բառից առաջ` «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը.

երկրորդ պարբերության «բ» ենթակետում «ենթակա է գրանցման որպես ինքնակամ կառուցված շինություն» բառերը փոխարինել «ենթակա չէ սեփականության իրավունքով գրանցման» բառերով.

ժա) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում`

«Հանձնաժողովի» բառից հետո լրացնել «դրական» բառը.

«շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով.

«կոմիտեն» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը)» բառերը.

հանել «կամ որպես ինքնակամ կառուցված շինություն գրանցելու» և «առաջին դեպքում» բառերը.

«ա» և «բ» ենթակետերում «վեցապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.

«բ» ենթակետում «մշտական օգտագործման» և «օգտագործման» բառերը փոխարինել «վարձակալության» բառով.

ժբ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի`

առաջին պարբերությունում`

«շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով.

«կոմիտեի» բառից հետո լրացնել «և համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի)» բառերը.

«հիման վրա» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը.

երկրորդ պարբերությունում «գրանցվում» բառը փոխարինել «սահմանված կարգով հաշվառվում» բառերով.

ժգ) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում`

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հայտին կից ներկայացվող հաշվառման և գույքագրման նյութերի նախապատրաստման ծառայության համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմինների հաշվին մուծում են վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով:

Մասնագիտական եզրակացության, անհրաժեշտ նյութերի նախապատրաստման և այլ ծառայությունների համար քաղաքաշինության և ճարտարապետության մարմիններ մուծվում է վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով».

«բ» ենթակետում «շրջանային (քաղաքային)» բառերը փոխարինել «քաղաքային» բառով, իսկ «կոմիտեի» բառից հետո` լրացնել «և համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի)» բառերը.

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Գնահատման և զարգացման ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխնիկական գույքագրման մարմիններ մուծում են նաև վճար` տվյալ ծառայությունների համար նախատեսված և սահմանված կարգով հաստատված սակագնով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան