Գլխավոր տեղեկություն
Номер
N 767
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.12.1998
Дата вступления в силу
03.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 1998 թվականի N 767
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներով և հաշվի առնելով տնտեսության զարգացման գործում ներքին ու օտարերկրյա ներդրումներին աջակցելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մասնակցել «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերության ստեղծմանը և կանոնադրական հիմնադրամի պետական մասնակցության վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետի «Ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներ» տողով նախատեսված գումարի հաշվին` 500 մլն դրամի չափով:

2. Սահմանել, որ «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 3 որոշմամբ սահմանված գործառնություններից բացի, կարող է իրականացնել վարկերի տրամադրման և լիզինգային գործառնություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 3-ի N 767 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս )
16000
2. Հարտարակչական ծախսեր

7000

3. Քարողչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր
7000
4. Տրանսպորտային ծախսեր

5000

5. Փոստ, հեռախոս, հեռագիր 

3000

6. Գործուղման ծախսեր

9000

7. Գրասենյակային ծախսեր

3000

ընդամենը`

50000

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(196 ընտրող x 5 դրամ)

980

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(196 ընտրող x 3 դրամ)
588

ընդամենը`

51568

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 3-ի N 767 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
8000
2. Տրանսպորտային ծախսեր

5000

3. Փոստ, հեռախոս, հեռագիր 

1000

4. Գրասենյակային ծախսեր

1000

ընդամենը`

15000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան