«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1996 թվականի N 350
քաղ. Երևան
1996 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով գիշերային նվազագույն և երեկոյան առավելագույն բեռնվածության տարբերության հետևանքով հանրապետության էներգահամակարգում ստեղծված լարված իրավիճակից, որը հնարավոր է կարգավորել միայն հիդրոէլեկտրակայանների աշխատանքի միջոցով, և, հաշվի առնելով, որ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքի պայմաններում կբարձրացվի համակարգի հուսալիությունն ու էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը և կապահովվի ՀԱԷԿ-ի հնարավոր անվտանգ աշխատանքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1996 թվականի չորրորդ եռամսյակում 1996 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված չափաքանակներից դուրս էներգետիկ նպատակներով Սևանա լճից լրացուցիչ բաց թողնել մինչև 20 մլն խոր.մ ջուր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|