Գլխավոր տեղեկություն
Номер
N 241
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.1996-30.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.08.1996
Дата вступления в силу
06.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 օգոստոսի 1996 թվականի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 6 օգոստոսի 1996 թվականի N 241

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1993 թվականին իրականացված միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքը Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի միջոցով Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին մարելու համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հատկացնել

ա) Ռուսաստանի Դաշնության 1993-1996 թվականների միջպետական վարկերի չօգտագործված մնացորդից 4 մլրդ ռուբլի և Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը նշված վարկերից հատկացված գումարները.

բ) 1994-1995 թվականներին իրականացված քլիրինգային գործունեության ձևակերպումից ստացվելիք արդյունքը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքերի վերակառուցվածքավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 1996 թվականի հունիսի 5-ին ստորագրված համաձայնագրով 7,3 մլն ԱՄՆ-ի դոլար ձևակերպված միջպետական վարկի հաշվարկված տոկոսների մարման գումարները` դրանք վրացական կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հատկացվող միջոցների համապատասխան ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքի մարման նպատակով այլ գույքային պարտավորությունների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքերի մարման նպատակով իրականացված գործունեության արդյունքները, եռամսյակը մեկ, սահմանված կարգով ներկայացնել որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2005, N 350-Ն 30.04.2005, N 241
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան