Գլխավոր տեղեկություն
Номер
N 261
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.1996-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.1996
Дата вступления в силу
21.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
21 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 1996 թ. N 261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 և 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» N 347 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, կազմակերպություններում և բանկերում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառվող գործուղման ծախսերի կազմի մեջ մտնում են`

ա) գիշերավարձի (բնակարան վարձելու) ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերը (անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ) առկայության դեպքում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) գիշերավարձի (բնակարան վարձելու) ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի (անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ) առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում օրապահիկի ծախսերը գործուղվողի գործուղման մեջ գտնվելու բոլոր օրացուցային օրերի համար` ներառյալ գործուղման մեկնելու և վերադառնալու օրերը.

դ) աշխատանքի վայրից գործուղման վայր մեկնելու և վերադառնալու, ինչպես նաև գործուղման վայրում տրանսպորտային միջոցներով երթևեկելու ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի (տոմս, կտրոն և այլն) առկայության դեպքում.

ե) ժամանակավոր գրանցման, փաստաթղթերի ձեռքբերման և ձևակերպման, արտարժույթի և վճարման միջոց հանդիսացող այլ փաստաթղթերի փոխանակման, հյուրանոցում տեղերի ամրակցման, կապի ծառայության, պարտադիր ապահովագրության ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

2. Գործուղման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են փոխհատուցվել ձեռնարկության, կազմակերպության և բանկի ղեկավարության համաձայնությամբ, ընդ որում, գումարների վճարումը, բացի օրապահիկի նորմայով հաշվարկված գումարից, կատարվում է ձեռնարկության, կազմակերպության և բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ