Գլխավոր տեղեկություն
Номер
N 320
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.1996-09.10.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.09.1996
Дата вступления в силу
27.09.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«27» սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 1996 թվականի N 320
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության ուսումնական հաստատություններում 1996/97 ուսումնական տարվանից «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան վերանվանել «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկա և ուսումնական պլաններում նախատեսել հետևյալ ժամաքանակները`

ա) բարձրագույն ուսումնական հաստատություններում` 32 ժամ ընդհանուր և 16 ժամ մասնագիտական դասընթացներ` պահպանելով «Աղետների բժշկություն», «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն», «Կենսագործունեության ապահովում» առարկաների ներկայիս ժամաքանակները.

բ) միջնակարգ մասնագիտական հաստատություններում, քոլեջներում և ուսումնական կենտրոններում` 18 ժամ ընդհանուր դասընթաց.

գ) հանրակրթական դպրոցներում` նախկին «Քաղաքացիական պաշտպանություն» առարկային ըստ դասարանների հատկացված ժամաքանակին համապատասխան:

Նշված առարկաների ժամաքանակների ավելացումը կատարել ուսումնական հաստատությունների ուսումնական պլանով նախատեսվող ընդհանուր ժամաքանակի սահմաններում:

2. Սահմանել, որ «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Աղետների բժշկություն», «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն», «Կենսագործունեության ապահովում» առարկաների ուսումնական ծրագրերը հաստատվում և դրանցում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համաձայնությամբ:

 3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ պետական ուսումնական հաստատություններում «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցումն ապահովելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 320
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան