Գլխավոր տեղեկություն
Номер
N 121
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.1996-13.05.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.1996
Дата вступления в силу
25.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2006

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

25 ապրիլի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1996 թվականի N 121

քաղ. Երևան

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնագիտական հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
ապրիլի 26-ի N 121 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 


Հիվանդությունների անվանումն ըստ հիվանդածին գործոնների

Վտանգավոր ու վնասակար նյութերը և աշխատանքային գործոնները, որոնց ազդեցությունը կարող է հանգեցնել մասնագիտական հիվանդությունների առաջացման

Մասնագիտությունների ու բնագավառների օրինակները


1

2

3



I. ՔԻՄԻԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սուր և քրոնիկական թունավորումներ ու դրանց հետևանքները Թունավոր նյութեր` նախնական հումք, միջանկյալ, կողմնակի և վերջնական արդյունքներ Թունավոր նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Շնչառական օրգանների թունային ախտահարում` քթաըմպանակոկորդաբորբ (ռինոֆարինգոլարինգիտ), էռոզիա, քթի միջնապատի թափածակում, շնչափողաբորբ (տրախեիտ), բրոնխաբորբ (բրոնխիտ), թոքակարծրախտ (պնևմոսկլերոզ)  և այլն Ազոտական թթու, ամոնիակ, ազոտի օքսիդներ, իզոցիանատներ, սիլիցիումի օրգանական միացություններ, սելեն, ֆորմալդեհիդ, ֆթալային անհիդրիդ: Ծծումբ, ֆտոր, քրոմ ու դրանց միացություններ և այլն 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Թունային սակավարյունություն (անեմիա) Արոմատիկ շարքի ամինոնիտրո և քլոր միացություններ, բենզոլ և դրա ածանցյալներ, բենզոլային, հոմոլոգներ, հեքսամեթիլենդիամին, քլորօրգանական պեստիցիդներ, կապար ու դրա ոչ օրգանական միացություններ և այլն 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Թունային լյարդաբորբ (հեպատիտ) Արոմատիկ շարքի, ամինոնիտրո- և քլոր- միացություններ, բենզոլ և դրա ածանցյալներ (ստիրոլ), ճարպային շարքի ածխաջրածինների հալոիդաածանցյալներ, հիդրազին և դրա միացություններ, պեստիցիդներ (քլորօրգանական), ֆտոր և դրա միացություններ, քլորոպրեն 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Թունային երիկամապաթիաներ (նեֆրոպաթիաներ) Բետա-նաֆտոլ, կադմիում, քառաքլորային ածխածին 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Նյարդային համակարգի թունային ախտահարում` բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա), ուղեղապաթիա (էնցեֆալոպաթիա), նևրոզանման վիճակներ Արոմատիկ շարքի ամինոնիտրո և քլորմիացություններ, հեքսամեթիլենդիամին, բենզոլ և դրա ածանցյալներ (բենզոլի հոմոլոգներ, ստիրոլ), ճարպային շարքի հալոիդաածանցյալ ածխաջրածիններ,  հիդրազին և դրա միացություններ, մանգան, պեստիցիդներ, սնդիկ և դրա միացություններ, ծծմբածխածին, տետրաէթիլկատար, քլորոպրեն և այլն 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Աչքի թունային ախտահարում`
ա) ոսպնյակի պղտորում (կատարակտ)
Տրինիտրոտոլուոլ 2-րդ սյունակում նշված նյութի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
բ) շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), եղջերաշաղկապենաբորբ (կերատոկոնյունկտիվիտ) Ազոտական թթու, ամոնիակ, ազոտի օքսիդներ, իզոցիանատներ, ծծումբ և դրա միացություններ, ֆորմալդեհիդ, ֆտոր ու դրա միացություններ և այլն 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Ոսկրերի թունային ախտահարում` ոսկրանոսրացում (օստեոպորոզ), ոսկրակրծախտ (օստեոսկլերոզ), ծնոտների մեռուկացում Դեղին ֆոսֆոր, ֆտոր և դրանց միացություններ 2-րդ սյունակում նշված նյութերի վերամշակման, ստացման, կիրառման (ներառյալ լաբորատոր) հետ կապված ցանկացած աշխատանքներ
Մաշկային հիվանդություններ`
հպումային մաշկաբորբ (դերմատիտ), ֆոտոմաշկաբորբ (ֆոտոդերմատիտ), եղնգախտ (օնիխիա), հարեղգնախտ (պարօնիխիա), մելանոմաշկախտ (մելանոդերմիա), բշտիկաբորբ (ֆոլիկուլիտներ), վերնամաշկախտ (էպիդերմիա)
Նավթի, քարածխի և թերթաքարերի թորման արդյունքներ (բենզին, կերոսին, քսայուղեր, կրեզոլ, լիզոլ, գուդրոն, մազութ, ասֆալտ, կուպր և դրա թորուկներ), քլորացված նավթալիններ, թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, հիդրոսուլֆիդ, քլորակիր, ծանր մետաղների աղեր, մկնդեղ, ֆորմալին, սոսինձ, ծարիր ու դրա միացություններ և այլն Քիմիական նավթավերամշակման, մեքենաշինական, մետալուրգիական, կահույքի, կաշե-հումքի, կաշվի, սննդամթերքի վերամշակման արտադրություններ: Նավթաբեռնանավերի մաքրում, թունելագործություն, շինբարեկարգման և այլ աշխատանքներ
Մետաղական տենդ, ֆտորոպլաստային (տեֆլոնային) տենդ Գունավոր մետաղների (ցինկ, պղինձ, նիկել, կոբալտ, մոլիբդեն և այլն), ծարիրի խտացման արեոզոլներ, երկրորդային պոլիմերիզացման (ֆտորոպլաստներ) աերոզոլներ Գունավոր մետաղների, պլաստմասաների (ֆտորոպլաստների) արտադրություն և դրանց վերամշակում

II. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թոքափոշախտեր (պնևմոկոնիոզներ)` սիլիցիումախտ (սիլիկոզ), սիլիկատախտեր (սիլիկատոզներ), մետաղակոնիոզներ, ածխափոշախտեր  (կարբոկոնիոզներ) և թոքափոշախտեր (պնևմոկոնիոզներ)` օրգանական ու խառը փոշուց Ազատ կամ կապված վիճակում  սիլիցիումի երկթթվուկ պարունակող փոշու, ածխային փոշու (բազալտ, տուֆ, ածուխ, կոքս, մուր, գրաֆիտ և այլն), խառը փոշիների, մետաղների և դրանց օքսիդների փոշիների, եռակցման աերոզոլի, պլաստմասաների, օրգանական և արհեստական հանքային թելերի փոշու երկարատև ներշնչում Հանքերում, հանքահորերում, լեռնահանքային և ածխային արդյունաբերության հարստացուցիչ և վերամշակող ֆաբրիկաներում կատարվող աշխատանքներ, ոչ հանքային ապրանքների և նյութերի (ազբեստի և այլ սիլիկատների) հանույթ ու վերամշակում: Ազբեստ, ազբոցե-ազբոցեմենտ պարունակող նյութերի, հրակայուն, հղկող, ապակյա, ճենապակյա, հախճապակյա իրերի, մրի, գրաֆիտի արտադրություն և կիրառություն: Մետաղների ձուլման, մշակման և պլաստմասաների արտադրություն: Սորուն նյութերի աղացման, եռակցման և այլ տեսակի աշխատանքներ, որոնք հանգեցնում են փոշու արտազատման:
Բիսինոզ Բուսական` բամբակի, վուշի և ջուտի փոշու երկարատև ներշնչում Տեքստիլ  արտադրությունում բամբակի, վուշի, ջուտի վերամշակում
Քրոնիկական (փոշային, թունափոշային) բրոնխաբորբ (բրոնխիտ) «Պնևմոկոնիոզներ» և «Բիսինոզ» հիվանդությունների 2-րդ սյունակում նշված փոշիների, ինչպես նաև հացահատիկի ալյուրի, բրդի, մազի, ծխախոտի, թղթի, շաքարի և այլ փոշիների երկարատև ներշնչում: Գոլորշիացված վիճակում թունավոր նյութերի երկարատև ներշնչում 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները

III. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իոնիզացնող ճառագայթումից առաջացած հիվանդություններ Արտաքին իոնիզացնող ճառագայթման միանվագ, կարճատև ընդհանուր ազդեցություն ճառագայթման կամ ռադիոակտիվ նյութերի և դրանց միացությունների  նշանակալի քանակությունների ներթափանցում օրգանիզմ Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող աղբյուրների հետ կապված ցանկացած աշխատանքներ
Սուր կամ քրոնիկական ճառագայթային հիվանդություն Մասնագիտական ճառագայթման համար թույլատրելի քանակությունները գերազանցող իոնիզացնող ճառագայթման ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքներ
Սուր կամ քրոնիկական տեղական ճառագայթային ախտահարումներ Ներթափանցող ճառագայթման արտաքին տեղական ազդեցություն, ռադիոակտիվ նյութերի ազդեցություն Ռադիոակտիվ նյութերի և իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքներ
Ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունից առաջացած (վեգետատիվ-անոթային դիստոնիա, ասթետիկ, ասթենավեգետատիվ և հիպոթալամիկ համախտանիշներ) հիվանդություններ Գերբարձր հաճախականության /ԳԲՀ/, կոգերենտ, մոնոքրոմատիկ, ռադիոընդգրկույթի էլեկտրամագնիսային ճառագայթումների երկարատև ազդեցություն  ԳԲՀ ռադիոընդգրկույթի էլեկտրամագնիսային ճառագայթման աղբյուրների, օպտիկական քվանտային գեներատորների ուսումնասիրման հետ կապված ցանկացած աշխատանքներ
Լազերային ճառագայթումից առաջացած մաշկի տեղական այրվածքներ և աչքի եղջերաթաղանթի, ցանցաթաղանթի ախտահարումներ Լազերային ճառագայթման տեղական ազդեցություն Օպտիկական քվանտային գեներատորների ուսումնասիրման հետ կապված աշխատանք
Թրթռումային (վիբրացիոն) հիվանդություն Երկարատև և պարբերաբար ազդող արտադրական թրթռումներ, որոնք ազդում են ամբողջ օրգանիզմի վրա, կամ ձեռքերի վրա` անմիջական շփումից Թրթռում առաջացնող ձեռքի մեքենաներով կատարվող աշխատանքներ և աշխատատեղեր,  ուր գործում են թրթռում առաջացնող հզոր մեքենաներ
Կոխլեար նևրիտ  Արտադրական աղմուկի երկարատև ազդեցություն Արտադրական և այլ բնագավառների ուժգին աղմուկի ազդեցության հետ կապված աշխատանքներ
Ձեռքերի անգիոնևրոզ կամ զգայաշարժական (սենսոմոտոր), բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա) Գերձայնի անմիջական հաղորդում ձեռքերին Գերձայնային դեֆեկտոսկոպների, բժշկական և այլ սարքավորումների հետ կապված աշխատանքներ
Էլեկտրաակնաբորբ (էլեկտրոօֆտալամիա) Ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթում Ուլտրամանուշակագույն ուժգին ճառագայթման պայմաններում գազաեռակցման և էլեկտրաեռակցման հետ կապված աշխատանքներ
Ոսպնյակի պղտորում (կատարակտ) Ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ԳԲՀ, ռենտգենյան, պրոտոնային, նեյտրոնային և գամմա-ճառագայթների ամբողջական ազդեցություն օրգանիզմի վրա

Դարբնամամլոցային, էլեկտրաեռակցման, թերմիկ ապակյա իրերի պատրաստման աշխատանքներ: Մետալուրգիայում ինֆրակարմիր ճառագայթման հետ կապված աշխատանքներ և այլն

 Ապաճնշական (կեսոնային) հիվանդություն և դրա հետևանքներ Բարձր մթնոլորտային ճնշում, դեկոմպրեսիայի ընթացքում Ջրասուզակային և ուրիշ աշխատանքներ մթնոլորտային բարձր ճնշման պայմաններում` կեսոններում, բարոխցիկներում և այլն
Գերտաքացում (ջերմային հարված, ջրաղային փոխանակության խանգարումներ) Բարձր ջերմություն և ինտենսիվ ջերմային ճառագայթում աշխատանքային վայրում Խորը հանքերում, ձուլման, մարտենային, թերթագլանման, խողովակագլանման արտադրամասերում կատարվող աշխատանքներ, արտադրական վառարանների վերանորոգում, կրակարանների ու հնոցների մաքրում, բարձր ջերմաստիճանի պայմաններում ապակու եփում և այլ աշխատանքներ
Սերտաճող ներզարկերակաբորբ(էնդրատերիիտ), վեգետատիվ-սենսոր բազմանյարդապաթիա (պոլինևրոպաթիա), անոթապաթիա (անգիոպաթիա), բազմանյարդարմատապաթիա (պոլիռադիկուլոնևրոպաթիա) Ցածր ջերմության աշխատանքային վայրում Խոնավ, ճահճահոտ միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում հանքաքարի, նավթի հանույթի, փայտամթերման, տորֆավերամշակման, երկրաբանական աշխատանքներ (ձկնորսական նավերի վրա, ձկնամսակոմբինատներում, սառցարաններում և հավերժական սառցակալումների վայրերում)

Եղեգնասնուցախանգարում (օնիխոդիստրոֆիա), մեխանիկական վերնամաշկախտներ (էպիդերմոսներ) և այլն

 Մորթափառի մշակում, ջերմաստիճանային օդերևութաբանական գործոններ Ձկնեղենի վերամշակման աշխատանքներ նավերում և առափնյա ձեռնարկություններում, կաշվի և մորթու մշակման արտադրություն: Գյուղատնտեսական, դաշտային աշխատանքներ

IV. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳԵՐԼԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Կորդինատորային նևրոզներ, այդ  թվում` գրելասպազմ Շարժումների բարձր համաձայնեցում պահանջող և բարձր տեմպով կատարվող աշխատանքներ Ստեղնավոր սարքերի և երաժշտական գործիքների վրա կատարվող աշխատանքներ, սղագրություն, ձեռագրային, մեքենագրական, գծագրական, փորագրման, պատճենահանման աշխատանքներ և այլն
Ծայրամասային նյարդային համակարգի և հենաշարժական ապարատի հիվանդություններ, մենանյարդապաթիաներ (մոնոնյարդապաթիաներ), բազմանյարդապաթիաներ (պոլինյարդապաթիաներ), այդ թվում` կոմպրեսիոն և վեգետասենսոր նյարդապաթիաներ (նևրոպաթիաներ), պարանոցային և գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբեր (ռադիկուլիտներ), քրոնիկական մկանաթելքախտեր (միոֆիբրոզներ) մկանափակեղբորբեր (միոֆասցիտներ), ջլաբնոցաբորբեր (տենդովագինիտներ), նեղացնող կապանաախտեր (ստենոզացնող լիգամենտոզներ), ստիլիոիդոզներ, սողնակվող մատ և այլն, ուսի էպիկոնդիլյոզներ, ուսաթիակային հարհոդախտեր (պերիարթրոզներ) բարձիկաբորբեր (բուրսիտներ), ձևախախտող ոսկրախտեր (դեֆորմացնող օստեոարթրոզներ), այդ թվում` ողահոդախտեր  (սպոնդիլոարթրոզ), ասեպտիկ ոսկրամեռուկացում (օստեոնեկրոզներ) Տեղական (լոկալ) մկանային լարվածության, բարձր տեմպով կատարվող  շարժումների, ներվաբների, մկանների, կապանների, ջլերի վրա ճնշելու, դրանց տրավմատիզացիայի, տեղափոխման ջանքերի գործադրմամբ` ձեռքերով ծանրություն պահելու, բարձրացնելու, տեղափոխելու հետ կապված աշխատանքներ: Մարմնի հաճախակի թեքումների, հարկադրական աշխատանքային դիրքում գտնվելու (ծնկած, պպզած, պառկած, առաջ թեքված, կախված) հետ կապված աշխատանքներ Ստեղնավոր մեքենաների և երաժշտական գործիքների վրա կատարվող աշխատանքներ: Ձեռքերով կթելու, հղկման, հորատման, դարբնոցային, գակալման, կնտման, կաղապարման, ներկման, կրկեսային և մեծ բեռնատարության (այդ թվում` գյուղատնտեսական) մեքենաների վարորդական աշխատանքներ: Թունելագործական և հանքահորային աշխատանքներ` միկրոկլիմայական անբարենպաստ պայմաններում
Արգանդի և հեշտոցի պատերի իջեցում և արտանկում Երկարամյա (10 տարուց ավելի), հերթափոխում` ժամանակի 50 տոկոսից ավելի ծանրության բարձրացում և տեղափոխում, զուգորդված հարկադրական աշխատանքային դիրքի հետ, միայն մինչև 40 տարեկան կանանց մոտ, եթե ծննդաբերություններից կոնքի հատակի մկանների վնասվածությունը բացակայում է Բեռների տեղափոխման ժամանակ ջանքերի գործադրմամբ ձեռքերով կատարվող աշխատանքներ
Ոտքերի երակների արտահայտված վարիկոզային լայնացում Կանգնած հարկադրական աշխատանքային դիրքում երկարատև գտնվելը Երկարատև կանգնելու` ստատիկ լարվածության, կամ ծանր բեռներ տեղափոխելու հետ կապված աշխատանքներ
Ձայնային ապարատների գերլարվածությունից առաջացած  հիվանդություններ` քրոնիկական կոկորդաբորբեր (լարինգիտներ), անոթաշարժիչ մենաաճարաբորբ (վազոմոտոր մոնոխոնդրիտ), ձայնային ծալքերի «հանգույցներ», ձայնային ծալքերի հպումային խոցեր, ձայնաղավաղում (ֆոնասթենիա) Ձայնալարերի երկարատև լարվածություն Մանկավարժական, ռադիոհեռուստահաղորդավարական, վոկալ-խոսակցական և նմանատիպ այլ աշխատանքներ
Զարգացող կարճատեսություն Տեսողական գերլարվածություն` կապված մոտ տարածությունից մանր  առարկաների և տարբեր նիշերի զանազանման հետ Քարտեզագրություն, ժամագործություն, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի երեսակում և որակի հսկողություն, սրբագրական աշխատանքներ` օպտիկական գործիքներով և այլն
Թոքափքանք (թոքերի էմֆիզեմա) Արտաշնչման համակարգային լարվածություն աշխատանքի ընթացքում Փողային գործիքներով նվագելու հետ կապված  աշխատանքներ, ապակե իրերի մեխանիկական փչում
Նևրոզներ Հոգեկան հիվանդ մարդկանց երկարատև անմիջական սպասարկում Հոգեբուժական հիմնարկների բուժական անձնակազմի և հոգեկան ոչ լիարժեք երեխաների հատուկ դպրոցների մանկավարժական և սպասարկող անձնակազմի աշխատանքներ

V. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարակային և մակաբույծ հիվանդություններ, որոնք համապատասխանում են այն վարակին, որի հետ աշխատողը շփվում է աշխատանքի ժամանակ (տուբերկուլյոզ, բրուցելյոզ, խլախտ, սիբիրյան խոց, տզային ուղեղաբորբ (էնցեֆալիտ), թռչնավարակ (օրնիթոզ), տոքսոպլազմոզ, վիրուսային լյարդաբորբ (հեպատիտ), մաշկի միկրոզներ, Ռոզենբախի էրիզիպիլոիդ, քոս, սիֆիլիս և այլն Շփում վարակիչ հիվանդների, իրերի կամ հիվանդությունների տարածիչների  հետ, հիվանդ կենդանիների, կենդանական և բուսական ծագման նյութերի (կաշի, բուրդ, ցցամազ, ձիու մազ, միս, կաշվի ու մորթու հումքի օգտաթափոնք, հացահատիկ, բամբակ և այլն) հետ, կրծողների և նրանցից վարակված մակերեսների հետ` ստորգետնյա պայմաններում 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված աշխատանքներ
Դիսբակտերիոզ, մաշկի և լորձաթաղանթների կանդիդոմիկոզ, ընդերային կանդիդոզ Հակաբիոտիկներ, սնկափառեր, սպիտակուցավիտամինային խտանյութեր, կերային խմորիչներ, համակցված կերեր 2-րդ սյունակում նշված գործոնների հետ կապված աշխատանքներ

VI. ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անաֆիլակտիկ շոկ, շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), քթաբորբ (ռինիտ), քթաըմպանաբորբ (ռինոֆարինգիտ), քթաըմպանակոկորդաբորբ  (ռինոֆարինգոլարինգիտ), բրոնխային հեղձուկ (բրոնխիալ ասթմա), արտածին ալվեոլիտ, մաշկախտեր (դերմատոզներ), թունաալերգիկ լյարդաբորբ (հեպատիտ) և այլ օրգան-համակարգերի ալերգիկ ախտահարումներ Ալերգներ.
ա) քիմիական` սինթետիկ պոլիմերներ, խեժեր, լաքեր, ներկեր, լվացող միջոցներ, մետաղներ և դրանց միացություններ (քրոմ, նիկել, կոբալտ, մանգան, բերիլիում, պլատին, ցիրկոնիում, արծաթ, ոսկի, մոլիբդեն և այլն), ֆորմալդեհիդ, էպիքլորհիդրին, սկիպիդար, եթերային յուղեր, քլորամին, ֆթալային և մալերային անհիդրիդներ, հեքսամեթիլենդիամին, դինիտրոքլորբենզոլ, ցիանիդներ, յուղատոգորիչներ, կապտաքս, թիուրամ, նիազոն Դ. քլորացված նավթալիններ, ֆուրաններ, ամիններ, ակրիլոնիտրիլ, էթիլեմիններ, դիամներ, պեստիցիդներ և այլն).
բ) դեղորայքային` վիտամիններ, հակաբիոտիկներ, նովոկային, նեյրոլեպտիկներ, բրոմի ֆուրացիլինային շարքի պատրաստուկներ, սուլֆանիլամիդներ և այլն.
գ) կենսաբանական` շիճուկներ, վակցինաներ, հորմոններ, ֆերմենտներ, միկրոբային, սնկային կուլտուրաներ, սպիտակուցավիտամինային խտանյութեր, համակցված կերեր, միջատների և որդերի թույներ, կենդանական և բուսական ծագման փոշիներ և այլն
Ցանկացած բնույթի աշխատանքներ, որոնք առնչվում են օրգանիզմում ալերգիացում առաջացնող նյութերի հետ

VII. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաշկի ուռուցքներ` հիպերկերատոզներ, էպիթելային ուռուցքներ  (էպիթելիոմաներ), պտկանման ուռուցքներ (պապիլոմաներ), քաղցկեղ, լեյկոկերատոզներ Քարածխի, նավթի, թերթաքարերի թորման նյութեր, (խեժ, կուպր, ֆենանտրեն, անտրացեն, ամինոանտրացենային յուղ, ազոմիացությունների ածանցյալներ, գուդրոն, պարաֆին և այլն), իոնիզացնող ճառագայթում  Նշված նյութերի և իոնիզացնող ճառագայթումների ազդեցության հետ կապված ամեն տեսակի աշխատանքներ
Բերանի խոռոչի և շնչառական օրգանների ուռուցքներ Նիկելի, քրոմի, մկնդեղի միացություններ, քարածխային  խեժեր, ազբեստ, ասֆալտ, ռադիոակտիվ հանքերի փոշու և մակերեսին ածխաջրածիններ կլանած փոշու ներշնչում Նիկելի, մկնդեղի, քրոմի միացությունների ստացման և կիրառության հետ կապված աշխատանքներ, ռադիոակտիվ հանքերի, ազբեստի, ազբեստ պարունակող նյութերի հետախուզում, արդյունահանում և մշակում, արհեստական նռնաքարերի ստացման և դրանից առարկաների պատրաստման հետ կապված աշխատանքներ, ասֆալտապատում

Լյարդի ուռուցքներ

Վինիլ-քլորիդ, երկարատև շփում լյարդն ախտահարող  ռադիոակտիվ նյութերի (պոլոնիում, թորիում, պլուտոնիում) հետ Ռադիոքիմիական և այլ արտադրություններում կատարվող աշխատանքներ
Ստամոքսի քաղցկեղ Քրոմի 6-արժեք միացություններ Քրոմի արտադրության հետ կապված աշխատանքներ
Լեյկոզներ Բենզոլ, տարբեր տեսակի իոնիզացնող ճառագայթումների ազդեցություն Բենզոլի և իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների հետ կատարվող աշխատանքներ
Միզապարկի ուռուցքներ` պտկանման ուռուցքներ (պապիլոմա), քաղցկեղ Ոսկրերն ախտահարող ռադիոակտիվ նյութերի (ռադիում, ստրոնցիում, պլուտոնիում) հետ երկարատև շփում 2-րդ սյունակում նշված նյութերի հետ` արդյունաբերության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքներ
Ոսկրերի ուռուցքներ Ոսկրերն ախտահարող ռադիոակտիվ նյութերի (ռադիում, ստրոնցիում, պլուտոնիում) հետ երկարատև շփում Ռադիոքիմիական արտադրություններում, ռադիոլոգիական և ռադիոքիմիական լաբորատորիաներում կատարվող աշխատանքներ

 


* - Ծանոթություն -

Հիվանդությունների հայերեն անվանումներից հետո փակագծերում բերված են դրանց լատիներեն անվանումները: