Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.15/24(342)
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
30.07.2009
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.07.2009

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 հուլիսի 2009 թ.

 N 1

 Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով սահմանված են իրավաբանական անձանց կառավարման բարձրագույն մարմինների կողմից իրենց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման անհրաժեշտ ձայների քանակները։ Ընդ որում, տարբեր հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար սահմանված են ձայների տարբեր քանակներ։ Նշված օրենքներով նախատեսված ձայների նվազագույն քանակը, որը պահանջվում է որոշումների ընդունման համար, ձայների մեծամասնությունն է, որը կազմում է իրավաբանական անձի կառավարման մարմնում ձայների հիսուն տոկոսից ավելին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում ենք.

հեռուստառադիոընկերությունների կանոնադրական կապիտալում օտարերկրյա բաժնեմասը չի կարող գերազանցել կանոնադրական կապիտալի հիսուն տոկոսը, իսկ կոոպերատիվում՝ օտարերկրյա անդամների թիվը չի կարող գերազանցել կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի հիսուն տոկոսը։

 

Նախագահ

Գ. Ամալյան  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան