Գլխավոր տեղեկություն
Номер
N 242
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.1996-30.04.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.08.1996
Дата вступления в силу
06.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 օգոստոսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 6 օգոստոսի 1996 թվականի N 242

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի շենքերի և շինությունների արժեքի որոշման կարգը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.

«Ընդ որում, հաշվեկշռում արտացոլված շենքերի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետր նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք:

Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված շենքերի և շինությունների գնահատված արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան