Գլխավոր տեղեկություն
Номер
N 140
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
15.03.1995
Дата вступления в силу
15.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 1995 թվականի N 140

 

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը վերակազմավորել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի:

2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի և հետդիպլոմային ուսուցման լավագույնս կազմակերպման նպատակով համալսարանի հարևանությամբ գտնվող բուժհիմնարկների համալիրը` Երևանի N 1 կլինիկական հիվանդանոցը, N 1 մանկական կլինիկական հիվանդանոցը, N 2 ծննդատունը, աչքի մանկական կլինիկան պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` նշված առողջապահական հիմնարկները և նախարարության հատուկ պոլիկլինիկան, ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնը որպես կլինիկական բազաներ հանձնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ենթակայությանը:

3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 2-րդ կետում նշված առողջապահական հիմնարկների գույքի և շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ