Գլխավոր տեղեկություն
Номер
N 236
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.1996
Дата вступления в силу
01.08.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«1» օգոստոսի 1996 թ.

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1996 թվականի N 236

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1996 թվականի
օգոստոսի 1-ի N 236 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մարտի 31-ի «Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 199 որոշումը:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի հունիսի 5-ի «Հայկական ՍՍՀ շինանյութի արդյունաբերության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 355 որոշումը:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 807 որոշումը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հուլիսի 27-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 462 որոշումը:

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի հունիսի 5-ի «Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 325 որոշումը:

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 637 որոշումը:

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի սեպտեմբերի 19-ի «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասին» N 510 որոշումը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի մայիսի 16-ի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի հունվարի 14-ի «Թեթև արդյունաբերության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 44 որոշումը» N 258 որոշումը:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի մայիսի 20-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 2-ի «Արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման մի քանի միջոցառումների մասին» N 139 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության սիստեմում կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 267 որոշումը:

10. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության սիստեմում արդյունաբերության կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 563 որոշումը:

11. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության առևտրական կազմակերպությունների կառավարման կառուցվածքի մասնակի փոփոխությունների մասին» N 675 որոշումը, բացի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունից:

12. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 9-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կառուցվածքի մասին» N 67 որոշումը:

13. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի մարտի 25-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի աշխատանքի պետական կոմիտեի հարցերը» N 156 որոշումը:

14. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 21-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արխիվային վարչությունը Հայկական UUՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության վերակազմելու մասին» N 143 որոշումը:

15. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի ապրիլի 19-ի «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման մասին» N 218 որոշումը:

16. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի հուլիսի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքները հաստատելու մասին» N 464 որոշումը:

17. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայկական ՍՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը և կառուցվածքը հաստատելու մասին» N 716 որոշումը:

18. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի նոյեմբերի 4-ի «Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 615 որոշումը:

19. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի ապրիլի 10-ի «Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կազմակերպական հարցերը» N 201 որոշումը:

20. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հուլիսի 9-ի «Հայկական ՍՍՀ պետպլանի աշխատանքի կազմակերպումը բարելավելու և Հայկական ՍՍՀ պետական կառավարման մարմինների սիստեմում նրա դերը բարձրացնելու մասին» N 425 որոշումը:

21. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հուլիսի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունիսի 23-ի «ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե կազմելու մասին» N 576 որոշումը» N 463 որոշումը:

22. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 10-ի «Համամիութենական և հանրապետական արդյունաբերական միավորումների մասին ընդհանուր կանոնադրությամբ սահմանված պայմաններով Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության աշխատանքը կազմակերպելու մասին» N 748 որոշումը:

23. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի ապրիլի 21-ի «Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 252 որոշումը:

24. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի օգոստոսի 1-ի «Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասնակի փոփոխության մասին» N 448 որոշումը:

25. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 23-ի «Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի հարցերը» N 482 որոշումը:

26. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայկական ՍՍՀ պետպլանի աշխատանքի կազմակերպումը բարելավելու և Հայկական ՍՍՀ պետական կառավարման մարմինների սիստեմում նրա դերը բարձրացնելու մասին» Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հուլիսի 9-ի N 435 որոշման մասնակի փոփոխման մասին» N 610 որոշումը:

27. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հունվարի 14-ի «Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի հաստատման մասին» N 16 որոշումը:

28. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեի կանոնադրությունը և նրա կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 39 որոշումը:

29. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կառուցվածքում մասնակի փոփոխություններ կատարելու մասին» N 787 որոշումը:

30. ՀՀԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 26-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 2-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 817 որոշումը», N 414 որոշումը:

31. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայկական ՍՍՀ-ում ժողովրդական կրթության կառավարման կազմակերպման և կառուցվածքի մասին» N 485 որոշումը:

32. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայկական ՍՍՀ շինարարության պետական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 492 որոշումը:

33. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 528 որոշումը:

34. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայկական ՍՍՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի կառավարման կառուցվածքի մասին» N 530 որոշումը:

35. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր եկեղեցական գործերի խորհրդի ապարատի աշխատողների թվաքանակի մասին» N 540 որոշումը:

36. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի կառավարման կառուցվածքի մասին» N 541 որոշումը:

37. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայկական ՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրության կառավարման կառուցվածքի մասին» N 562 որոշումը:

38. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայկական ՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 571 որոշումը:

39. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության կառավարման գլխավոր սխեմայի մասի» N 574 որոշումը:

40. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 2-ի «Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 577 որոշումը:

41. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 5-ի «Մշակույթի ճյուղի կառավարման գլխավոր սխեմայի մասին N 1168 որոշումը» N 618 որոշումը:

42. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 15-ի «Կինեմատոգրաֆիայի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1206 որոշումը» N 619 որոշումը:

43. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 27-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 5-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1385 որոշումը» N 666 որոշումը:

44. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունվարի 8-ի «Հայկական ՍՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին,»N 11 որոշումը:

45. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունվարի 8-ի «Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի թվաքանակի և կառուցվածքի մասին» N 12 որոշումը:

46. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի փետրվարի 1-ի «Հայկական ՍՍՀ ագրոարդյունաբերական պետական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 47 որոշումը:

47. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի փետրվարի 1-ի «Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե ստեղծելու մասին» N 48 որոշումը:

48. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի փետրվարի 10-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության համակարգում կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին» N 69 որոշումը:

49. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 12-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի փետրվարի 1-ի «Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե ստեղծելու մասին» N 48 որոշումը մասնակիորեն փոփոխելու մասին» N 265 որոշումը:

50. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 26-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 5-ի «Երկրի ագրոարդյունաբերական համալիրում տնտեսական հարաբերությունների և կառավարման արմատական վերակառուցման մասին» N 289 որոշումը» N 293 որոշումը:

51. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատելու մասին» N 324 որոշումը:

52. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 14-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայկական ՍՍՀ պետական շինարարական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 492 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 354 որոշումը:

53. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայկական ՍՍՀ պետագրոարդի «Հայպտղատվություն» հանրապետական արտադրական միավորում ստեղծելու մասին» N 486 որոշումը:

54. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մարտի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 24-ի «Պետական հարկային ծառայության մասին» N 76 որոշումը» N 113 որոշումը:

55. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի ապրիլի 10-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի և Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի պաշտոնների մասին» N 210 որոշումը:

56. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 22-ի «Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության պետական հարկային տեսչության աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության ֆոնդը ավելացնելու մասին» N 306 որոշումը:

57. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» օրենքին համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների վերակառուցման հետ կապված հարցերը» N 430 որոշումը:

58. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 582 որոշումը:

59. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակչության կենցաղային սպասարկման հանրապետական արտադրական միավորում ստեղծելու մասին» N 603 որոշումը:

60. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակարանային-կոմունալ տնտեսության հանրապետական միավորման կանոնադրությունը հաստատելու մասին» N 128 որոշումը:

61. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե ստեղծելու մասին» N 157 որոշումը:

62. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 28-ի «Հեղինակային իրավունքների արտահանման և ներմուծման բնագավառում ապամենաշնորհման միջոցառումների մասին» N 246 որոշումը:

63. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 260 որոշումը:

64. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի մասին» N 381 որոշումը:

65. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության արտադրանքի որակի, ստանդարտավորման, չափաբանության և սանիտարիայի պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 393 որոշումը:

66. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն ստեղծելու մասին» N 462 որոշումը, բացի 1-ին կետի առաջին պարբերությունից:

67. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի գլխավոր խորհրդականի պաշտոն սահմանելու մասին» N 477 որոշումը:

68. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ ստեղծելու մասին» N 28 որոշումը, բացի 1-ին կետից:

69. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումների մասին» N 54 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը, 2-րդ կետը, բացի «զ» ենթակետից, 3-րդ կետի երկրորդից վեցերորդ պարբերությունները, 11-րդ և 13-րդ կետերը:

70. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մասին» N 75 որոշումը:

71. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին» N 128 որոշումը:

72. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության մասին» N 143 որոշումը:

73. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մասին» N 145 որոշումը:

74. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության մասին» N 151 որոշումը:

75. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության մասին» N 154 որոշումը:

76. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասին» N 155 որոշումը:

77. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության մասին» N 171 որոշումը:

78. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության մասին» N 211 որոշումը:

79. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բնակարանային-կոմունալ տնտեսության հանրապետական միավորման մասին» N 213 որոշումը:

80. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության մասին» N 215 որոշումը:

81. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության մասին» N 220 որոշումը: 82. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մասին» N 222 որոշումը:

83. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության մասին» N 224 որոշումը:

84. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասին» N 230 որոշումը:

85. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 24-ի N 128 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգի 5-րդ գլուխը լրացնելու մասին» N 246 որոշումը:

86. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության մասին» N 251 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

87. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության մասին» N 261 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

88. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մասին» N 282 որոշումը:

89. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության մասին» N 288 որոշումը:

90. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության հարցերի մասին» N 329 որոշումը:

91. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության մասին» N 345 որոշումը:

92. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության մասին» N 417 որոշումը:

93. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության մասին» N 490 որոշումը:

94. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մասին» N 382 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 14 որոշումը:

95. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի լրացուցիչ պաշտոն սահմանելու մասին» N 107 որոշումը:

96. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 147 որոշումը:

97. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման մասին» N 163 որոշումը:

98. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության մասին» N 200 որոշումը:

99. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի հաստատման կարգի մասին» N 250 որոշումը:

100. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության մասին» N 220 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 254 որոշումը:

101. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործերի վարչության պետի տեղակալի պաշտոն սահմանելու մասին» N 266 որոշումը:

102. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասին» N 282 որոշումը:

103. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաստիքների թվաքանակը և աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնելու մասին» N 327 որոշումը:

104. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին» N 441 որոշումը:

105. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 11-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 616 որոշումը:

106. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալության մասին» N 645 որոշումը, բացի 1-ին կետից:

107. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի N 251 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 657 որոշումը:

108. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության մասին» N 82 որոշումը: 109. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի կառուցվածքի, աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդի հաստատման մասին» N 422 որոշումը:

110. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 24-ի N 417 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 108 որոշումը: