Գլխավոր տեղեկություն
Номер
N 691
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.1998
Дата вступления в силу
06.11.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

6 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 1998 թվականի N 691
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 273920 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի N 2 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 11 գործակից):

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 244274 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 244274 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 244274 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 244274 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Երևանի N 2 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 29647 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 428 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 15897 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12945 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 63 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 42027 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 3 գործակից):

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 14802 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14802 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14802 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14802 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Երևանի փորձաարտադրական հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 27225 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 413 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 262 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 11500 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 51 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2135 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12538 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 223 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 103 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 27301 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի ԲԱՏՁ-1» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի ԲԱՏՁ - 1» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող բենզալցակայանը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 26038 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26038 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26038 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26038 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Գյումրիի ԲԱՏՁ - 1» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1262,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 573,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 424,4 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 127,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 136,7 հազ. դրամ., որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 129,8 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ամասիայի ԲԿՏ» պետական ձեռնարկության հյուրանոցի գույքի հիման վրա ստեղծել «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերություն:

4.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 6796 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ամասիայի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 6697 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6697 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 6697 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6697 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 98,5 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 57,6 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 30 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 10,9 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կոմունտնտ» պետական ձեռնարկության «Գլաձոր» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 63343 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. «Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Վայոց ձորի քաղաքացիական պաշտպանության ղեկավարման կետը և այն երկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինությանը:

5.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 63331 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63331 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 63331 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 63331 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.6. «Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 11,7 հազ. դրամ, այդ թվում` տարբեր կրեդիտորների նկատմամբ` 11,7 հազ. դրամ:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 176317,3 հազ. դրամ գնահատված արժեքով «Մասիս» հյուրանոցը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հյուրանոցային տնտեսության վարձակալական ձեռնարկություն «Արևիկ» արտադրական կոոպերատիվին:

6.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը և (կամ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:

6.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 378 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Վանաձորի «Բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան