Գլխավոր տեղեկություն
Номер
N 574
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 574

 

քաղ. Երևան

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ, 14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՉԱՓԻ ԵՎ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար տարվա ընթացքում ստացված եկամուտների չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 960-ապատիկը, իսկ նույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար` 480-ապատիկը:

2. Հաստատել գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հրատարակում, կատարում, թարգմանություն կամ այլ օգտագործում իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1995 թ.

հուլիսի 6-ի N 574 որոշման

 

Ն ո ր մ ա ն ե ր

Գիտության, գրականության ԵՎ արվեստի ստեղծագործությունների հրատարակում, կատարում, թարգմանությՈՒն կամ այլ օգտագործում իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների, գյուտերի ԵՎ արդյունաբերական նմուշների հեղինակների` փաստաթղթերով չհաստատված ծախսերի

 

 

(տոկոսներով` հաշվարկված
պարգևատրումների գումարի
նկատմամբ)

Գրականության ստեղծագործությունների ստեղծում

այդ թվում` թատրոնի, կինոյի, էստրադայի և

կրկեսի համար

20
Գեղարվեստագրաֆիկական ստեղծագործությունների,
տպագրության համար լուսանկարչական աշխատանքների,
ճարտարապետական և դիզայնի գործերի ստեղծում
30
Քանդակագործության, մոնումենտալ-դեկորատիվ
գեղանկարչության, զարդարարակիրառական և
ձևավորման արվեստի, հաստոցային գեղանկարչության
կինոզարդարարական արվեստի և տարբեր միջոցներով
գրաֆիկայի գործերի ստեղծում
40
Ձայնատեսողական (տեսաֆիլմերի, հեռուստաֆիլմերի
և կինոֆիլմերի) գործերի ստեղծում
30

Երաժշտաբեմական ստեղծագործությունների (օպերայի,
բալետի, երաժշտական կոմեդիայի), սիմֆոնիկ,
երգչախմբային, կամերային ստեղծագործությունների,
փողային նվագախմբի համար ստեղծագործությունների,
կինոյի, հեռուստաֆիլմերի, տեսաֆիլմերի և թատերական

բեմադրությունների համար երաժշտության ստեղծում

40
Այլ ստեղծագործություններ

այդ թվում`

հրատարակման համար

գիտական գործերի համար



25
20
Արդյունաբերական նմուշների ստեղծում և գյուտեր 50
Գրականության և արվեստի ստեղծագործությունների կատարում 20

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ