«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 1998 թվականի N 615
քաղ. Երևան
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը արտադրական կարիքների համար Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութն ու պայթեցման միջոցները`
ամոնիտ 6 ԺՎ (փոշի) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 ճայթյունային քուղ ԴՇԱ |
200 (երկու հարյուր) հազ. կգ 50 (հիսուն) հազ. հատ 1 (մեկ) մլն գծամետր |
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` սահմանված կարգով ապահովել ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |