«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 1996 թվականի N 170
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 76 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով մինչև 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն երաշխիքներ տալ Հայներարտբանկին` մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը նշված վարկերը տարեկան մինչև 48 տոկոս դրույքաչափով ստանալու համար` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումների վերջնական ժամկետ 1997 թվականի ապրիլի 1-ը, որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը վարկային երաշխիքներ տրամադրելու մասին» N 76 որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայգազարդ» պետական կոնցեռնին վարկային երաշխիքներ տալու մասին» N 26 որոշման 2-րդ կետում «6 մլն» բառերը փոխարինել «3 մլն» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |