Գլխավոր տեղեկություն
Номер
N 7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.1995-20.11.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
11.01.1995
Дата вступления в силу
11.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1995 թվականի N 7

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության ժողովրդական տնտեսության, պաշտպանության, անվտանգության ու բնակչության համար անհրաժեշտ ռադիոհաճախությունների տիրույթի և ռադիոէլեկտրոնային միջոցների արդյունավետ օգտագործման, ռադիո- և հեռուստահաղորդումների, ռադիոկապի ու կապի մյուս միջոցների հուսալի աշխատանքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման, օգտագործման, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողով (ՌՀՊՀ) և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի կանոնադրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրահաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության (տեղադրման), ձեռքբերման, օգտագործման, ինչպես նաև արտասահմանից դրանց ներմուծման կարգը և այդ կարգի խախտումների համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոալիքների տարածման միջավայրի տեխնիկական ռադիոհսկողության, ռադիոկապի խանգարումների և եթերի օգտագործման խախտումների հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների իրագործման նպատակով ստեղծել պետական ձեռնարկության կարգավիճակով Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման հանրապետական կենտրոն (ՌՀԲԿՀԿ), որի կանոնադրության նախագիծը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հետ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

* Ծանոթություն - հանձնաժողովի կազմը կցված չէ