Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.03/23(341)
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
20.07.2009
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
20.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

20 հուլիսի 2009 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի «ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, և քննարկելով ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 540-Ն որոշման վերաբերյալ «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ի տնօրենի 2009 թվականի հունիսի 26-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 540-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 17-րդ կետով սահմանվում է, որ «Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը՝ մյուսի վրա։ Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին»։

Հավելվածի 17-րդ կետի դ) ենթակետը սահմանում է, որ «նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում տուփի վերին եզրին զուգահեռ և բացվելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց,»։

Ելնելով վերը շարադրվածից՝ սպառողական փաթեթի վերին եզրին զուգահեռ նախազգուշացման տեքստի գտնվելու պահանջը չի վերաբերում բոքսին, ուստի բոքսի վրա նախազգուշացման տեքստը կարող է գտնվել հորիզոնական կամ ուղղահայաց դիրքով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան