Գլխավոր տեղեկություն
Номер
N 35
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.1996-04.07.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.1996
Дата вступления в силу
09.02.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.11.2015

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1996 թվականի N 35

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Շրջանառու միջոցների` արտադրական պաշարների, թռչունների, փոքրարժեք և արագամաշ առարկաների ու ապրանքների արժեքը գործող գների մակարդակին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շրջանառու միջոցների վերագնահատման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտավոր են, իսկ ոչ պետական ձեռնարկությունները կարող են վերագնահատել հաշվապահական հաշվեկշիռներում 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված շրջանառու միջոցները` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

3. Շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը շրջանառու միջոցների արժեքների տարբերությունը) հաշվեգրվում են համապատասխան ֆոնդերին` որպես շրջանառու միջոցների ձևավորման լրացուցիչ աղբյուր:

4. Վերագնահատման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող կամ օտարվող շրջանառու միջոցները բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքով:

Վերագնահատման ընթացքում սեփականաշնորհման և ապապետականացման նպատակով շրջանառու միջոցները գնահատելիս հաշվեկշռային արժեք է համարվում շրջանառու միջոցների` սույն որոշմամբ հաստատված կարգով վերագնահատված արժեքը:

5. Սահմանել, որ շրջանառու միջոցների վերագնահատումն ավարտվում է մինչև 1996 թվականի ապրիլի 1-ը և վերագնահատման արդյունքներն արտացոլվում են առաջին եռամսյակի հաշվապահական հաշվեկշռում:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`

ա) սույն որոշմանը համապատասխան մշակել հաշվետվության ձևերը և 20-օրյա ժամկետում դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին.

բ) վերագնահատման վերաբերյալ հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ամփոփ հաշվետվություններ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեթոդական օգնություն ցույց տալ ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` շրջանառու միջոցների վերագնահատման և հաշվապահական հաշվետվություններում դրա արդյունքների արտացոլման համար:

8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և գերատեսչություններին` սահմանված կարգով ապահովել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական մասնակցությամբ ձեռնարկությունների շրջանառու միջոցների վերագնահատման անցկացումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և գերատեսչությունների ներկայացմամբ առանձին շրջանառու միջոցների համար սահմանել վերագնահատման այլ գործակիցներ` վաղօրոք արտադրական կիրառումից կամ շրջանառությունից հանված շրջանառու միջոցների մասով` սույն որոշման 5-րդ կետի պահանջների պահպանմամբ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
փետրվարի 9-ի N 35 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Վերագնահատման ենթակա են հետևյալ շրջանառու միջոցները` արտադրական պաշարները (հումքը, նյութերը, գնովի կիսապատրաստուկները, համալրող սարքերը, վառելիքը, տարան, պահեստամասերը, շինարարական նյութերը, դեղամիջոցներն ու միանվագ օգտագործման բժշկական սարքավորումները և համանման մյուս միջոցները), թռչունները, փոքրարժեք և արագամաշ առարկաներն ու ապրանքները:

2. Շրջանառու միջոցը վերագնահատվում է բնաիրային չափանիշով հաշվարկված մեկ միավոր (կիլոգրամ, հատ, մետր, լիտր և այլն) շրջանառու միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով բնաիրային չափանիշով հաշվարկված շրջանառու միջոցի` 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռում առկա մնացորդով:

Շրջանառու միջոցի վերականգնման արժեքը որոշվում է տվյալ շրջանառու միջոցի վերջին ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեքը բազմապատկելով այդ շրջանառու միջոցի ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատվածի համար սահմանված վերագնահատման գործակցով, համաձայն սույն կարգի հավելվածի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերագնահատված շրջանառու միջոցների ձեռքբերման (պատրաստման) փաստացի ինքնարժեք է համարվում դրանց վերագնահատված արժեքը, իսկ ձեռքբերման (պատրաստման) ժամանակահատված` վերագնահատման արդյունքների արտացոլման ժամանակահատվածը (այդ թվում` նաև նախկինում մինչև սույն կարգով կատարված վերագնահատումը): Ընդ որում, եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IV եռամսյակից հետո, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումն այդ շրջանառու միջոցների վրա չի տարածվում, քանի որ այդ ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված վերագնահատման գործակիցը հավասար է 1-ի: Իսկ եթե նախկին վերագնահատումը կատարվել է 1994 թվականի IV եռամսյակին նախորդող ժամանակահատվածում, ապա սույն կարգով սահմանված վերագնահատումը կատարվում է մասամբ` կիրառելով շրջանառու միջոցների ոչ թե իրական ձեռքբերման ժամանակահատվածի, այլ այդ շրջանառու միջոցների նախկինում արդեն վերագնահատված և ձևակերպված ժամանակահատվածի համար սույն կարգի հավելվածում սահմանված գործակիցը:

Փոքրարժեք և արագամաշ առարկաների վերականգման արժեքը որոշելիս վերականգնվում է նաև դրանց մաշվածությունը` մաշվածության գումարի մեծությունը բազմապատկելով նույն գործակցով:

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետությունում
շրջանառու միջոցների վերագնահատման
կարգի

 

Շրջանառու միջոցների վերագնահատման գործակիցները

 

թիվ/թիվ
ը/կ
Վերջին ձեռքբերման ժամանակահատվածը Գործակիցը
1. Մինչև 1992 թ. ապրիլի 1-ը 770.0
2. 1992 թ. II եռամսյակ 760.0
3. 1992 թ. III եռամսյակ 478.0
4. 1992 թ. IV եռամսյակ 205.0
5. 1993 թ. I եռամսյակ 143.0
6. 1993 թ. II եռամսյակ 88.9
7. 1993 թ. III եռամսյակ 75.4
8. 1993 թ. IV եռամսյակ 16.8
9. 1994 թ. I եռամսյակ 2.86
10. 1994 թ. II եռամսյակ 1.35
11. 1994 թ. III եռամսյակ 1.26
12. 1994 թ. IV եռամսյակ 1.0
13. 1995 թվական 1.0