Գլխավոր տեղեկություն
Номер
N 284
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.1995-27.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
25.05.1995
Дата вступления в силу
25.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 1995 թվականի N 284

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 25-ի N 284 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը (այսուհետև` վարչություն)` «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, վարչության կանոնադրությանը, օրենսդրական այլ ակտերի և սույն կարգին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողության ենթակա են պետական արխիվների համալրման աղբյուր հանդիսացող նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (այսուհետև` համալրման աղբյուր-հիմնարկներ):

3. Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողության նպատակն է`

ա) համալրման աղբյուր-հիմնարկների հետ համատեղ գերատեսչական արխիվների, փորձագիտական հանձնաժողովների աշխատանքների և գործավարությունում փաստաթղթերի կազմակերպման կատարելագործումը.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի` ըստ ֆոնդերի վիճակագրական հաշվառումը (այդ թվում առանձնապես արժեքավոր փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի պատճենների) և գերատեսչական արխիվների վիճակագրական հաշվետվության ապահովումը.

գ) կազմակերպական-կարգադրական փաստաթղթերի միասնական համակարգի, դրանց պետական ստանդարտների, գործավարության պետական միասնական համակարգի ներդրումը, զարգացումը և կատարելագործումը.

դ) համալրման աղբյուր-հիմնարկների գերատեսչական արխիվների, փորձագիտական հանձնաժողովների և գործավարությունում փաստաթղթերի կազմակերպման աշխատանքների առաջավոր փորձի ուսումնասիրումը, ամփոփումն ու տարածումը.

ե) գերատեսչական արխիվների և գործավարական ծառայությունների աշխատողների, փորձագիտական հանձնաժողովների նախագահների և անդամների որակավորման բարձրացման ուղղությամբ միջոցառումների կազմակերպումը.

զ) գերատեսչական արխիվներում փաստաթղթերի պահպանման ապահովման, կարգավորման, օգտագործման, չափորոշիչ-մեթոդական ձեռնարկների մշակման և առանձնապես արժեքավոր փաստաթղթերի պատճենների ապահովագրական ֆոնդի ստեղծման գործում պայմանագրային հիմունքներով օգնության կազմակերպումը:

4. Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողությունն իրականացնում է վարչությունը` համալիր, թեմատիկ և վերահսկողական ուսումնասիրությունների միջոցով:

5. Համալիր ուսումնասիրությունն անցկացվում է համալրման աղբյուր-հիմնարկներում` ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:

6. Թեմատիկ ուսումնասիրությունն անցկացվում է համալրման աղբյուր-հիմնարկներում` ընտրովի կարգով, տարին մեկ անգամ:

7. Համալիր և թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքներով համալրման համապատասխան աղբյուր-հիմնարկում անցկացվում է վերահսկողական ուսումնասիրություն:

8. Վարչությունն իրավասու է համալրման աղբյուր-հիմնարկներում ուսումնասիրության նպատակով ծանոթանալու արխիվային գործին, գործավարության կազմակերպմանը, գերատեսչական արխիվների պահպանության դրվածքին, փաստաթղթերի օգտագործման կարգին և ձևավորման որակին, գործերի կազմավորման ճշտությանն ու նշված խնդիրներին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին:

9. Համալրման աղբյուր-հիմնարկներն ստեղծում են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ իրենց մոտ ուսումնասիրություն կատարող վարչության հանձնաժողովների համար:

10. Բոլոր տեսակի ուսումնասիրություններն իրականացվում են վարչության ղեկավարության կամ համապատասխան պետարխիվի տնօրենի կողմից հաստատված ծրագրով, որտեղ նշվում են ուսումնասիրությունների խնդիրները և հիմնական հարցերը, ուսումնասիրությունների անցկացման հաջորդայնությունն ու ժամկետները:

11. Վարչության կողմից համալրման աղբյուր-հիմնարկի ղեկավարությանը նախապես տեղյակ է պահվում ուսումնասիրությունների անցկացման նպատակների, ժամկետների, ինչպես նաև այդ նպատակով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի կազմի (որի մեջ ընդգրկվում են նաև ուսումնասիրության ենթակա համալրման աղբյուր-հիմնարկի ներկայացուցիչները) մասին:

12. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում են տեղեկանքներում, որոնք քննարկվում են համալրման աղբյուր-հիմնարկներում, վարչության կոլեգիայի, ինչպես նաև համապատասխան պետական կառավարման մարմնի հետ համատեղ կոլեգիաների նիստերում:

13. Ըստ ուսումնասիրությունների արդյունքների վարչության կողմից համալրման աղբյուր-հիմնարկին ցուցաբերվում է անհրաժեշտ մեթոդական ու գործնական օգնություն:

14. Սույն կարգի կիրարկման ընթացքում ծագած վեճերը լուծվում են համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների կողմից կամ գործող օրենսդրությանը համապատասխան այլ կարգով: