Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.02.1999-01.06.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.18/15(681)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.1999
Дата вступления в силу
02.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2007

040.0049.02.02.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 1999 թվականի N 49
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության գործունեության առանձնահատկությունները և ելնելով պետական ռեզերվների ոլորտում առավել արդյունավետ քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «է» ենթակետից հանել «պետական ռեզերվների վարչություն» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ նախարարության և վարչության կանոնադրություններում ու կառուցվածքներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան