Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.1996
Дата вступления в силу
26.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1996 թվականի N 22

քաղ. Երևան

 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ (TIR) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Միջազգային բեռնափոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու, մաքսային անցումները պարզեցնելու, փոխադրումների հուսալիությունը և անվտանգությունը, ինչպես նաև 1975 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Միջազգային ճանապարհների փոխադրումների (TIR) գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիային (այսուհետև` 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության գործնական մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիայի 6 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունից դուրս փոխադրումները ձևակերպելու և ՄՃՓ-ի (TIR) գրքույկներ տրամադրելու աշխատանքներն ապահովելու նպատակով ստեղծվելիք բաց բաժնետիրական ընկերության պետական մասով հիմնադիրներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետևյալ նախարարությունների պետական ձեռնարկությունները (իրենց միջոցների հաշվին)`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության` 35 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության` 25 տոկոսով բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության` 5 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության` 5 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության` 5 տոկոս բաժնեմասով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ օրենսդրությամբ սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության ստեղծման, ինչպես նաև ընկերության գործունեության սկզբնական շրջանում աշխատանքային պայմանների ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`

ա) միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մեկամսյա ժամկետում ստեղծել համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում և միջոցներ ձեռնարկել նրա անձնակազմի ուսուցման ու փորձի փոխանակման կազմակերպման համար.

բ) տասնօրյա ժամկետում հաստատել մաքսային սահմանային այն կետերի ցանկը, որոնց իրավունք է վերապահվում իրականացնելու մաքսային գործառնություններ` 1975 թվականի ՄՃՓ (TIR) կոնվենցիայի 45 հոդվածին համապատասխան.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել ավտոտրանսպորտային միջոցների և բեռնարկղերի համար միջազգային ճանապարհային փոխադրումների թույլտվություն տալու կարգը` 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիայի 12 հոդվածին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող և տարանցիկ փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսավճարների, ճանապարհային հարկի, ինչպես նաև փոխադրումների, կայանման և այլ օժանդակ ծառայությունների համար սակագների ամբողջական համակարգի ստեղծման վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության ՄՃՓ-ի (TIR) համակարգով փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների, բեռների և փոխադրողների (վարորդ, առաքիչ, բեռնուղեկցող) ապահովագրական ընկերություն ստեղծելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ ճանապարհային երթևեկության մասին` 1968 թվականի, ճանապարհային նշանների մասին` 1968 թվականի և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին (КДПГ)` 1956 թվականի կոնվենցիաներին Հայաստանի Հանրապետության միանալու համար:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) մինչև Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ապահովագրական ընկերություն ստեղծելը, ձեռնարկել միջոցներ օտարերկրյա ապահովագրական ընկերության միջոցով ՄՃՓ-ի (TIR) համակարգով փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների, բեռների և փոխադրումների ապահովագրման համար.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ Ժնևի միջազգային ավտոմոբիլային միության գրասենյակ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարանցիկ ճանապարհների բացատրական տեղեկանքը և քարտեզը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող ավտոտրանսպորտային միջոցների պետական համարանիշերի և վարորդական իրավունքների կիրառելիության ապահովման համար:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան