Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.1994-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
18.01.1994
Дата вступления в силу
18.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1994 թվականի N 40

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 448 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 6-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական տարեկան հաշվետվությունների հիման վրա»:

«18. Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումներից գոյացած գումարները նախատեսվում են բացառապես բնապահպան միջոցառումների մշակման, իրականացման, բնական պաշարների պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը կարգավորող և վերահսկող, շրջակա միջավայրի դիտանց (մոնիտորինգ) իրականացնող պետական մարմինների գործունեության լրացուցիչ ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացմամբ, հաշվի առնելով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների առաջարկությունները»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ