Գլխավոր տեղեկություն
Номер
N 521
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.1998-25.04.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Дата вступления в силу
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.1999

040.0521.25.08.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 521

քաղ. Երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու ժամանակավոր կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) համաձայն «Պետական սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` գործատուները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք և գյուղացիական տնտեսություններն սկսած 1998 թվականի հունվարի 1-ից սոցիալական ապահովագրության վճարները սահմանված դրույքաչափերով հաշվարկում և ամբողջությամբ փոխանցում են (վճարում են) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին.

բ) գործատուներն աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, մինչև «Պետական սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, նախկինում սահմանված 2 տոկոսի չափով հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարների գծով 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած պարտքերի հաշվին վճարում են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստներ, իսկ մնացած գումարները մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը փոխանցում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին.

գ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը գործատուների կողմից չմարված պարտքը գանձում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
օգոստոսի 25-Ի N 521 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամի բյուջեից սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու եվ համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեով նախատեսված միջոցների հաշվին համապատասխան գումարներ են տրամադրվում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման համար:

Միջոցների տրամադրումը կատարվում է ամիսը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի ներկայացրած հայտի (ձևը կցվում է) հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը տվյալ ամսվա ծախսերի իրականացման հայտը մինչև հաջորդ ամսվա 10-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը եռամսյակը մեկ անգամ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ֆինանսական միջոցների մուտքերի և կատարված ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը հաշվետվության 2-րդ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար գումարները գործատուներին է տրամադրում նրանց կողմից ներկայացվող ամենամսյա պահանջագրերի (ձևը կցվում է) հիման վրա:

5. Գործատուները տվյալ ամսվա ծախսերի պահանջագրերը մինչև հաջորդ ամսվա 5-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

6. Գործատուները ոչ ուշ, քան մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը փաստացի կատարած ծախսերի մասին հաշվետվություն (ձևը կցվում է) են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

 

Ձև

 

  (ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը)

 

Հ Ա Յ Տ

 

պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի

199  թ. __________ ամսվա ծախսերի իրականացման համար

 

Սոցիալական ապահովագրության նպաստների վճարման, առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ է ______________

հազ. դրամ

 

____________________________________________________________

(սպասարկող բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը)

 

Պահանջվող _______ հազ. դրամը նախատեսվում է ծախսել հետևյալ նպատակներով`

 

1. Նպաստների վճարման համար
որից`
__________ հազ. դրամ,
- ժամանակավոր անաշխատունակության __________ հազ. դրամ,
- հղիության և ծննդաբերության __________ հազ. դրամ,
- երեխայի ծննդյան միանվագ __________ հազ. դրամ,
- թաղման __________ հազ. դրամ.
2. Առողջարանակուրորտային բուժման և հանգստի
կազմակերպման համար
__________ հազ. դրամ.
3. Ֆոնդի համակարգի պահպանման համար __________ հազ. դրամ:

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
________________

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
________________

Կ. Տ.

_____ ___________199  թ.

 

Ձև

 

  (Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի ֆինանսական միջոցների մուտքերի եվ կատարված ծախսերի մասին

 

199 թվականի ____________________ համար

(հաշվետու եռամսյակը)

 

______________________________________________________________

Ց ՈՒ Ց Ա Ն Ի Շ Ն Ե Ր Ը

հազ. դրամ

______________________________________________________________

 

1. Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

2. Մուտքեր

այդ թվում`

ա) ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հատկացումներից

բ) այլ մուտքերից

Ընդամենը

3. Ֆոնդի ծախսերը, ընդամենը

այդ թվում`

ա) նպաստներ,

որից`

բ) առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների

կազմակերպման ուղեգրերի ձեռքբերման ծախսեր

գ) ՀՀ սոցիալական ապահովագրության համակարգի

պահպանման ծախսեր

որից`

աշխատավարձ

սոցիալական ապահովագրության վճարներ

գործուղման ծախսեր

տնտեսական և գրասենյակային ծախսեր

այլ ծախսեր

4. Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

________________


ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

________________

Կ. Տ.

_____ ___________199  թ.

 

Ձև

 

  (Ներկայացվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության
ֆոնդ մինչև հաջորդ ամսվա 5-ը)

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

199  թվականի _______________ ամսվա ծախսերի ֆինանսավորման համար

 

____________________________________________________________

(գործատուի անվանումը)

(____________________________________________________________)

(հասցեն)

սոցիալական ապահովագրության նպաստների վճարման համար _____________________
_____________________________________________________________

(գործատուին սպասարկող բանկի անվանումը, հաշվարկային հաշվի համարը)

_____________________________________________________________
փոխանցել _________________ հազ. դրամ` ներքոհիշյալ նպաստների վճարման համար.

 

- ժամանակավոր անաշխատունակության

__________ հազ. դրամ,

- հղիության և ծննդաբերության

__________ հազ. դրամ,

- երեխայի ծննդյան միանվագ

__________ հազ. դրամ,

- թաղման

__________ հազ. դրամ:

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՂԵԿԱՎԱՐ

________________


ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

________________

Կ. Տ.

_____ ___________199 թ.

 

Ձև

 

  (կազմվում է աճողական թվերով և ներկայացվում ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդ` ըստ գրանցման
վայրի, եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին
հաջորդող ամսվա 15-ը)

 

______________________________________________________________

(ապահովադիր ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը)

_______________________________________________________________

(հասցեն)

(հեռախոսի համարը)

_______________________________________________________________

(բանկային հաշվի համարը և բանկի անվանումը)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման եվ ծախսման

 

199  թ. _________________

(ժամանակաշրջանը)

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ (դրամով)

 

__________________________________________________________________

Միջոցների կազմավորման հոդվածի անվանումը

Տողը Գումարը

Ծախսերի հոդվածի անվանումը

Տողը Գումարը

__________________________________________________________________
Ապահովադրի պարտքը ֆոնդին` տարվա սկզբից 1 Ֆոնդի պարտքն ապահովադրին` տարվա սկզբից 10
Հաշվարկված է տույժ` ապահովագրական վճարների պարտքի ապառքի դիմաց 2 Ֆոնդի հաշվին կատարված ծախսերը` տարվա սկզբից (ընդամենը) 11
   

այդ թվում`

 
Չընդունված (անօրինական) ծախսեր` ի հաշիվ ֆոնդի միջոցների 3 Նպաստներ (ընդամենը)

որից`

 
Ստացված է ուղեգրերի արժեքի մասնակի փոխհատուցում 4 ա) ժամանակավոր անաշխատունակության  
Այլ եկամուտներ   բ) հղիության և ծննդաբերության  
Ստացված է ֆոնդից նպաստների վճարման համար 6 գ) երեխայի ծննդյան միանվագ  
Ստացված է ֆոնդից ուղեգրերի ձեռքբերման համար 7 դ) թաղման  
Ընդամենը (մնացորդի հետ միասին) 8 2. Առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպում (ընդամենը)

որից`

 
    ա) աշխատավորներին  
    բ) հաշմանդամներին, զոհված զին. ծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին  
    գ) փոխանցված է ֆոնդին

որից`

12
    (ամիս, ամսաթիվ) 12 ա
12 բ
12 գ
12 դ
12 ե
12 զ
    Ընդամենը վճարված է և փոխանցված 13
    Ապահովադրի պարտքը ֆոնդի հաշվետու ժամանակաշրջանի վերջում 14

 

____ _____________ 199  թ.

 

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱՐԿԻ)

 

Կ. Տ.

ՂԵԿԱՎԱՐ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ