Գլխավոր տեղեկություն
Номер
N 462
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-02.02.2002)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 462

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉՏՐՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՆԿՈՒՂՆԵՐԻ, ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԻ, ԲԱՑՎԱԾՔՆԵՐԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը հաստատելու մասին» N 563 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) սույն կարգը գործում է նկուղների և կիսանկուղների վարձակալության տրմանը և վաճառքին վերաբերող մասով մինչև բնակելի շենքում սեփականատերերի միավորում` համատիրություն (կոնդոմինիում) կազմակերպելը.

բ) պետական բնակելի տների բացվածքները, ելնելով նպատակահարմարությունից և տեխնիկական հնարավորություններից, կարող են վերասարքավորվել բնակելիի` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների որոշումների հիման վրա` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ: Դրանց հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` երկամսյա ժամկետում համատեղ հաստատել բնակելի տների նկուղները և կիսանկուղները բնակիչներին վարձակալության տրման և վաճառքի կանոնակարգը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 6-ի N 462 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման ԵՎ վաճառքի

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական, պետական միջոցների մասնակցությամբ կառուցված և մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը շահագործման հանձնված հանրային բնակֆոնդի վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը:

2. Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում տնտեսական կարիքների և օրենսդրությամբ չարգելված գործունեություն իրականացնելու համար, գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:

3. Ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների (Երևան և Գյումրի քաղաքներում` քաղխորհուրդների գործկոմների) կամ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների որոշմամբ:

4. Ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում` հաշվի առնելով դրանց տեխնիկական հնարավորությունները, առանձնահատկություններն ու նպատակահարմարությունը:

5. Բնակիչներին տնտեսական կարիքների համար օգտագործելու նպատակով սահմանված կարգով վարձակալության են տրվում կամ վաճառվում բնակելի տների նկուղային և կիսանկուղային տարածքները` դրանց վարձակալելու և գնելու նախապատվության իրավունքը տալով տան բնակիչներին, հետևյալ չափերով`

ա) մինչև սույն կարգի հաստատումը զբաղեցված նկուղային և կիսանկուղային տարածքները` փաստացի զբաղեցված մակերեսի չափով.

բ) ազատ տարածքները` որպես կանոն, 3.0-8.0 քմ մակերեսի չափով:

6. Բնակելի տների ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում և վաճառվում աճուրդային կամ մրցութային կարգով:

7. Ոչ բնակելի տարածքները վարձակալելու կամ գնելու համար դիմումը (հայտը) ներկայացվում է ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների (Երևան և Գյումրի քաղաքներում` քաղաքային խորհուրդների) գործկոմներին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:

Ոչ բնակելի տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշումն ընդունվում է դիմումի տրման օրից երկամսյա ժամկետում:

8. Ոչ բնակելի տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշման կայացումից հետո դիմողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

Ապագա վարձակալի մեղքով երկամսյա ժամկետում վարձակալության պայմանագիր չկնքելու կամ գնորդի մեղքով տարածքը չգնելու դեպքում, տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշման ուժը կորցրած է համարվում:

9. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը, կողմերի փոխհարաբերությունները, վաղաժամկետ դադարեցման հիմքն ու դրա իրավական հետևանքները նախատեսվում են վարձակալության պայմանագրով:

10. Բնակիչների համար վարձակալությամբ տրված ոչ բնակելի տարածքների տարեկան վարձավճարի չափ է սահմանվում, մինչև 8 քմ մակերեսի դեպքում` յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար նվազագույն աշխատավարձի 2 տոկոսի չափով, 8 քմ մակերեսից ավելիի դեպքում` յուրաքանչյուր ավելի քմ մակերեսի համար նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի չափով:

11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար վարձավճարի չափը որոշվում է ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից` ելնելով աճուրդի կամ մրցույթի արդյունքներից:

12. Մինչև 8 քմ մակերեսով նկուղային և կիսանկուղային տարածքները բնակիչների կողմից կարող են գնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 563 որոշմամբ սահմանված կարգով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից ոչ բնակելի տարածքները, ինչպես նաև բնակիչների կողմից 8 քմ մակերեսից ավելի նկուղային և կիսանկուղային տարածքները կարող են գնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» թիվ 182 որոշմամբ հաստատված արժեքով և դրա նկատմամբ կիրառվող գործակիցներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2013, N 860-Ն 07.09.2013, N 462
02.02.2002, N 88 02.02.2002, N 462
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան