Գլխավոր տեղեկություն
Номер
N 140
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.1996-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1996
Дата вступления в силу
30.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
30 ապրիլի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1996 թվականի N 140

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում ստեղծել մարզային տարածքային տեսչություններ` նախկին քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների համար նախատեսված 392 հաստիքային միավորի փոխարեն սահմանելով մարզային տարածքային տեսչությունների համար 200 հաստիքային միավոր` համաձայն հավելվածի:

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների կանոնադրությունները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզային տարածքային տեսչությունների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների մասին» N 258 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1996 թվականի
ապրիլի 30-ի N 140 որոշման


Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

թիվ/թիվ
ը/կ

Մարզային տարածքային տեսչության անվանումը

Հաստիքային միավորը

1.

Երևանի տարածքային տեսչություն

37

2.

Արագածոտնի տարածքային տեսչություն

14

3.

Արարատի տարածքային տեսչություն

16

4.

Արմավիրի տարածքային տեսչություն

18

5.

Գեղարքունիքի տարածքային տեսչություն

18

6.

Լոռվա տարածքային տեսչություն

24

7.

Կոտայքի տարածքային տեսչություն

15

8.

Շիրակի տարածքային տեսչություն

20

9.

Սյունիքի տարածքային տեսչություն

17

10.

Վայոց ձորի տարածքային տեսչություն

6

11.

Տավուշի տարածքային տեսչություն

15

  Ընդամենը

200

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 140
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան