Գլխավոր տեղեկություն
Номер
N 508
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 508

 

քաղ. Երևան

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող անասունների և թռչունների գույքահարկով չհարկվող նորմա` 10 պայմանական գլուխ:

2. Անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար հիմք ընդունել գործակիցները, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության 1995 թ.
հուլիսի 6-ի N 508 որոշման

 

Գ Ո Ր Ծ Ա Կ Ի Ց Ն Ե Ր

 

անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար

 

Կով, արտադրող ցուլ, բանող եզ և ձի
Ջորի և ավանակ
Տավարի և ձիու մատղաշ
Ջորու և ավանակի մատղաշ
Խոզ
Ոչխար և այծ
Հասակավոր թռչուն
Թռչնի մատղաշ
Ճագար
Գազաններ` ճահճակուղբջրաքիս, արծաթափայլ սամույրսևարծաթափայլ աղվես
Մեղվաընտանիք

1.0
0.8
0.6
0.5
0.3
0.1
0.02
0.002
0.02*)

0.02*)
0.05*)
0.1*)
0.2

 

*) Բոլոր հասակային խմբերի համար միջինացված գործակից

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 508
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան