Գլխավոր տեղեկություն
Номер
N 391
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.1995-20.11.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
29.06.1995
Дата вступления в силу
29.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1995 թվականի N 391

 

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի ընդհանուր կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 29-ի N 391 որոշմամբ

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ր Գ

 

Պետական ձեռնարկությունների ԵՎ անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը:

Լիազորագրային կառավարման տրամադրումը, անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով ապապետականացումը և այն մրցույթները, որոնց պահանջների կատարումը հիմնականում կապված է ինվեստիցիաների հետ, կարգավորվում են այլ օրենսդրական ակտերով:

2. Մրցույթով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ մրցույթի մասնակցից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշումն ընդունած մարմնի կողմից սահմանված որոշակի պայմաններ:

3. Մրցույթով վաճառքին իրավունք ունեն մասնակցելու «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք) ու պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրով (այսուհետև` ծրագիր) նախատեսված սեփականաշնորհման ու ապապետականացման սուբյեկտները:

4. Մրցույթով սեփականաշնորհվում կամ ապապետականացվում են`

ա) այն պետական ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում են մրցույթով.

բ) անավարտ շինարարության օբյեկտները.

գ) այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնք հանդիսանում են սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մաս, բայց նախատեսված են սեփականաշնորհման ձեռնարկությունից առանձին.

դ) առանց իրավահաջորդի լուծարված պետական ձեռնարկությունների գույքը (բացի «փոքր» օբյեկտներից).

ե) այն «փոքր» օբյեկտները, որոնց աշխատավորական կոլեկտիվները չեն օգտվել սեփականաշնորհման իրենց տրված նախապատվության իրավունքից.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարված «փոքր» օբյեկտների գույքը.

է) սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մաս հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտը, որը սեփականաշնորհվում է ձեռնարկությունից առանձին` գնորդի կողմից այն ձեռք բերվելուց հրաժարվելու դեպքում.

ը) պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելու դեպքում, եթե դրանց աշխատավորական կոլեկտիվները հրաժարվել են վարձակալելու իրենց տրված նախապատվության իրավունքից:

Սույն կարգի 4-րդ կետի «ը» ենթակետում նշված օբյեկտները մրցույթով վարձակալության տրամադրելու մասին որոշումներն ընդունում և մրցույթն անցկացնում են այդ ձեռնարկությունների վերադաս` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները կամ պետական կառավարման տեղական մարմինները:

Սույն կարգի 4-րդ կետի «ա»-ից մինչև «է» ենթակետերում նշված օբյեկտների մրցույթով սեփականաշնորհումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ներկայացմամբ:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են մրցույթի մասին որոշում ընդունած պետական մարմնի կողմից:

6. Մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշում ընդունող պետական մարմինը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները:

7. Մրցութային հանձնաժողովները հրապարակայնորեն հայտարարում են մրցույթի անցկացման մասին, ընդունում են հայտերը, նախապատրաստում և իրականացնում են մրցույթը, որոշում մրցույթի հաղթողին:

8. Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերում:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Մրցույթն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հրապարակի տեղեկատվություն, որտեղ նշվում են`

ա) ընդհանուր տեղեկություններ`

օբյեկտի անվանումը

գտնվելու վայրը (հասցեն)մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները

օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը կամ վարձակալական վճարի մեկնարկային չափը

մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով)

վճարումների ձևը և պայմանները

օբյեկտին նախապես ծանոթանալու հնարավորությունները և հասցեն

հայտի ներկայացման վերջին ժամկետը և հասցեն

մրցույթին մասնակցության վճարի չափը

մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը

հեռախոսի համարը, որով կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ.

բ) մրցույթով սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների համար օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տվյալներ.

գ) բաժնետոմսերի (բաժնեմասերի) փաթեթի մրցույթով վաճառքի դեպքում բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, վաճառվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր քանակը և մեկ բաժնետոմսի (բաժնեմասի) անվանական արժեքը.

դ) մրցույթով «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման դեպքում սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները, ինչպես նաև`

զբաղեցրած տարածքի մակերեսը, այդ թվում օժանդակ շինությունների մակերեսը

ընդհանուր օգտագործման տարածքների առկայությունը

ապրանքանյութական պաշարների առկայությունը, որոնք ընդգրկված են օբյեկտի գույքային համալիրի մեջ

օբյեկտի ոչ նյութական ակտիվները

ձեռնարկության այն պարտականությունները, որոնք փոխանցվելու են իրավահաջորդին.

ե) անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով սեփականաշնորհման դեպքում սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները, ինչպես նաև`

հողահատկացման մասին որոշման վերաբերյալ տեղեկությունները

հողատարածքի չափը և նրա բնութագիրը

անավարտ շինարարության օբյեկտի նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքները

տեղակայված և չտեղակայված սարքավորումները.

զ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքի մրցույթով վաճառքի մասին հայտարարության մեջ սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում ներկայացված տեղեկություններից բացի նաև գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել դրանց տարածքում.

է) պետական ձեռնարկությունները մրցույթով առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրման դեպքում վարձակալվող գույքը վարձակալի կողմից գնելու հնարավորությունները:

10. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են հրապարակվել նաև այլ տեղեկություններ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտներ հանդիսացող այն անձինք, որոնք ժամանակին ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը, սահմանված կարգով մուծել են մրցույթով սեփականաշնորհվող (ապապետականացվող) գույքի մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով մրցույթին մասնակցության ու գրանցման վճարը և ներկայացրել են սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

12. Մրցույթին մասնակցելու համար գնորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

մրցույթին մասնակցելու հայտը (ձևը կցվում է).

մրցույթի մասնակցի գրավոր առաջարկությունները, որոնք պետք է ներկայացվեն ըստ պահանջվող չափանիշների` փակ ծրարով.

այն վճարային փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են մրցույթին մասնակցության և գրանցման համար կատարված վճարման իսկությունը.

մասնակիցների հիմնադիր փաստաթղթերի պատճենները:

13. Հայտի ստացման օրը համարվում է դրա գրանցման օրը:

Սահմանված վերջին ժամկետից 3 օր առաջ դադարեցվում է հայտերի ընդունումը:

14. Հայտ ներկայացնողը մրցութային հանձնաժողովի կողմից գրավոր ծանուցում ստանալու պահից ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ: Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացնողին նշված ծանուցումն ուղարկում է պահանջվող փաստաթղթերի լրիվ փաթեթն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում:

15. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի նշանակված օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր դիմելով հանձնաժողովին: Այդ դեպքում նրա կողմից մուծված մասնակցության վճարը վերադարձվում է ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում:

16. Մրցույթի հայտ ներկայացնողը չի կարող ճանաչվել մասնակից, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սեփականաշնորհման կամ ապապետականացման սուբյեկտ չէ.

բ) պահանջվող փաստաթղթերը չեն կարող ներկայացվել սահմանված կարգով և ժամկետներում:

17. Մրցույթի մասին հրապարակային հայտարարության օրվանից մինչև մրցույթի կայացումը մասնակիցներին արգելվում է փոխանակել կամ տարածել իրենց կողմից տրված առաջարկությունները:

18. Մինչև մրցույթի սկիզբը մասնակիցների մասին տեղեկություններ հայտնելն արգելվում է:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

19. Մրցութային հանձնաժողովները քննարկում են մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները` հիմք ընդունելով մրցույթի անցկացման հաստատված պայմաններն ու մրցույթի հաղթողի ճանաչման չափանիշները:

20. Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի նշանակված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի կողմից ստուգվում է անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը, և կազմվում է արձանագրություն (ձևը կցվում է), որտեղ նշվում են բոլոր ներկայացված առաջարկություններն ու դրանց համապատասխանությունը մրցույթի պահանջներին, իսկ անհամապատասխանության դեպքում դրանք հանվում են մրցույթի հետագա մասնակցությունից` արձանագրությունում համապատասխան նշում կատարելով: Ընդ որում, այն դեպքերում, երբ առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

21. Մրցույթի մասնակիցները կամ նրանց օրինական ներկայացուցիչները կարող են ներկա լինել ծրարների բացմանը և առաջարկների հրապարակմանը:

22. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկում է առավելագույն գին և ընդունում մրցույթի բոլոր պայմանները:

23. Այն դեպքում, երբ մրցույթի պահանջները բավարարում է երկու կամ ավելի մասնակից, մրցութային հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

24. Որոշումն ընդունելուց հետո մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին ամփոփ արձանագրության մեկ օրինակն ուղարկում է հանձնաժողով, մյուսը` սեփականաշնորհման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն, իսկ վարձակալության դեպքում, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություն, գերատեսչություն, պետական կառավարման տեղական մարմնին: Արձանագրության պատճեններն ուղարկվում են բոլոր մասնակիցներին:

25. Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են գանգատարկվել հանձնաժողովին` մրցութային հանձնաժողովի արձանագրության պատճենն ստանալուց 15 օրվա ընթացքում: Հանձնաժողովը խախտում հայտնաբերելու դեպքում մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով կասեցնում է մրցութային հանձնաժողովի որոշումը:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

26. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ստացել.

բ) ստացված առաջարկները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին.

գ) հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվում է օբյեկտից.

դ) մրցույթն անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներով:

27. Այն դեպքում, երբ մրցույթը համարվում է չկայացած, հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում մշակում է մրցույթի անցկացման նոր տարբերակ:

28. Միայն մեկ առաջարկի առկայությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Մրցույթի հաղթողի հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մրցույթի հաղթողին արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

30. Մրցույթի հաղթողի հետ վարձակալության պայմանագիրը կնքվում է համապատասխան նախարարության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի կողմից` մրցույթի հաղթողին արձանագրության պատճենն ուղարկելուց մեկ ամսվա ընթացքում:

31. Այն դեպքում, երբ մրցույթում հաղթող ճանաչված անձը մեկ ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագրերը, նրան մրցույթի մասնակցության վճարը չի վերադարձվում և մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

32. Մրցույթի մասնակիցը, ստանալով մրցութային հանձնաժողովի ամփոփ արձանագրության պատճենն իրեն հաղթող ճանաչելու մասին, պարտավոր է այն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում նշված գումարը փոխանցել պայմանագրում նշված հաշվի համարին: Եթե հաղթողն այդ գումարը նշված ժամկետում չի փոխանցում, ապա նա զրկվում է սեփականատեր (վարձակալ) դառնալու իրավունքից, և մասնակցության վճարը նրան չի վերադարձվում:

33. Սեփականության (վարձակալության) իրավունք ձեռք բերած անձի կողմից հետագայում կատարվող մուծումների ժամանակ հաշվի է առնվում մրցույթի մասնակցության մուծված վճարը:

34. Մրցույթի ավարտից հետո (բացի մրցույթի հաղթողից) մասնակիցների կողմից մուծված մասնակցության վճարները վերադարձվում են ոչ ուշ քան հատուկ հաշվին մուտք անելուց հետո հինգ օրվա ընթացքում:

35. Պայմանագիրը կնքելուց և համապատասխան գումարը փոխանցելուց հետո պայմանագիրը համարվում է գրանցված:

36. Հաղթող մասնակիցը սեփականության կամ վարձակալության իրավունք է ձեռք բերում պայմանագրի գրանցման պահից:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

37. Մրցույթով իրականացվող սեփականաշնորհման և ապապետականացման գործարքներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև

 

 

__________________________________

__________________________________

__________________________________

(մրցույթի կազմակերպչի անվանումը)

 

Հ Ա Յ Տ

 

մրցույթով սեփականաշնորհմանը (վարձակալության իրավունքի տրամադրմանը) մասնակցելու մասին

 _____________________________________________________________________________________________

(հայտը ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

 _____________________________________________________________________________________________

 

1. Ծանոթանալով «_____» ________________ 199 թ. կայանալիք մրցույթում վաճառվող (վարձակալությամբ տրվող) օբյեկտների մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք մասնակցել ____________________________________________________________________________

 ______________________________________________________________________________________

(օբյեկտի անվանումը, հասցեն)

 _________________________________________________________________________ մրցույթին: 

2. Մրցույթում օբյեկտ գնելու (վարձակալության իրավունք ստանալու) համար պարտավորվում ենք արձանագրության պատճենը Ձեր կողմից ուղարկվելուց հետո 30 օրվա ընթացքում կնքել սեփականաշնորհման (վարձակալության) պայմանագիր:

3. համաձայն ենք, որ Ձեր կողմից ուղարկված արձանագրության պատճենն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում պայմանավորված գումարը չմուծելու կամ այդ ժամկետում սեփականաշնորհման (վարձակալական) պայմանագիրը չկնքելու դեպքում մեր կողմից մուծված մասնակցության վճարը չվերադարձվի:

4. Ռեկվիզիտներս են`______________________________________________________________________

(հաշվի համարը, բանկը)

5. կից ներկայացվում են`

ա) հիմնադիր փաստաթղթերի պատճենները

բ) մասնակցության վճարի անդորրագիրը

գ) առաջարկությունները (փակ ծրարով):

 

Լիազորված ներկայացուցիչ _____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)   (ստորագրությունը

 

Կ. Տ.

 

«______» _______________ 199  թ.

 

Հայտը ընդունված է «____» ____________ 199  թ.

 

Ընդունող _________________________________________________________________________________  

(անունը, հայրանունը, ազգանունը) 

Ձև

 

_________________________________

(մրցութային հանձնաժողով

_________________________________

ստեղծող պետական լիազորված

_________________________________

մարմնի ղեկավար)

_________________________________

(ստորագրությունը)

 

«_______» _________________ 199  թ.

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

մրցույթով սեփականաշնորհման (վարձակալության իրավունքի տրամադրման) արդյունքների

 

Մրցույթի անցկացման տարեթիվը « ______ » ________________ 199  թ.

Անցկացման վայրը _____________________________________________________________________

Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալները

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովի կազմը

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Մրցույթին ներկայացված օբյեկտների թիվը

Սեփականաշնորհված (վարձակալության իրավունք տրամադրած) օբյեկտների թիվը

մասնակցության վճարի ընդհանուր գումարը

 

հանձնաժողովը որոշեց հաստատել մրցույթի հետևյալ արդյունքները՝

 

Օբյեկտի անվանումը

Հասցեն

Վաճառքի գինը (վարձակալական վճարի առավելագույն չափը) 

Մրցութային պայմանները

Տեղեկություններ գնորդի (վարձակալի մասին)

Վճարումների կարգը

1

2

3

4

5

6

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

աՆԴԱՄՆԵՐ

 

 ________________________________________

 ________________________________________

 ________________________________________

 ________________________________________

 ________________________________________

լՐԱՑՎԵԼ Է  «______» _________________ 199  Թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.10.1998, N 669 20.11.1998, N 391
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան