«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1998 թվականի N 476
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկը «8516 (բացի 8516 80, 8516 90) էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«8525 10900, 8525 20990 Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ մինչև 1 կՎտ հզորությամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |