Գլխավոր տեղեկություն
Номер
N 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.12.1995
Дата вступления в силу
20.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

 20 դեկտեմբերի 1995 թ.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


20 դեկտեմբերի 1995 թվականի N 113

 

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 399 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ սահմանված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) ցանկի «ՀՀ կապի նախարարություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

««Ռադիոֆիկացում» պետական ձեռնարկություն

«Հատուկ կապ» պետական ձեռնարկություն

«Ռադիո» պետական ձեռնարկություն

«Հայփոստ» պետական ձեռնարկություն

«Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական ձեռնարկություն».

բ) ցանկի «ՀՀ արդյունաբերության նախարարություն» բաժինը լրացնել «Նեյտրոն» պետական ձեռնարկություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 20-ից: 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան