Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.1990-01.03.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
11.01.1990
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Дата вступления в силу
11.01.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1999

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1990 թ. N 13

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՈՒ ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ԾԱԽՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ» N 1120 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 21-ի «Առողջապահության հիմնարկներում սննդի, դեղորայքի ու փափուկ գույքի ծախսման նորմաները բարձրացնելու և որոշ կատեգորիաների հիվանդների անվճար ամբուլատորային բուժման մասին» թիվ 1120 որոշմամբ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 31-ի «ՍՍՀՄ տնտեսական ու սոցիալական զարգացման 1990 թվականի պլանի մասին» որոշմանը համապատասխան ու առողջապահության նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով`

ա) սահմանել է` 1990 թ. հունվարի 1-ից իրագործել հետևյալ միջոցառումները.

ստացիոնարներում և մանկական սանատորիաներում հիվանդների սննդի ծախսերի հաշվարկային նորմաներ մտցնել համաձայն նշված որոշման թիվ 1 հավելվածի (կցվում է).

ծննդատներում (բաժանմունքներում) և նորածինների բաժանմունքներում պլանավորել հիվանդների սննդի, դեղորայքի ու փափուկ գույքի ձեռքբերման ծախսերը, ըստ ծննդամահճակալի ու նորածնի մահճակալի` առանձին-առանձին, նշված որոշման թիվ 2 հավելվածի համաձայն չափերով (կցվում է).

ամբուլատորային բուժման պայմաններում անվճար դեղորայք ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկի մեջ մտցնել այն հիվանդությունների տեսակներն ու բնակչության կատեգորիաները, որոնց վերապահվում է այդ արտոնությունը, համաձայն նշված որոշման թիվ 3 հավելվածի (կցվում է).

բ) սահմանել է, որ նշված որոշմանը համապատասխան մտցվող` սննդի ու դեղորայքի ձեռքբերման ծախսերի չափերը այսուհետև կիրառվում են մինչև ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 2-ի թիվ 580 որոշում) նախատեսված ծախսերի առավել բարձր նորմաների անցնելը.

գ) ուժը կորցրած է ճանաչել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987թ. օգոստոսի 6-ի թիվ 905 որոշման թիվ 3 հավելվածը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987թ. սեպտեմբերի 12-ի թիվ 579 որոշում) բոլոր պրոֆիլների ծննդաբերական բաժանմունքների համար փափուկ գույքի ձեռքբերման համար ծախսերի հաշվարկային նորմաների մասում:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի

1989 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1120 որոշման

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԱՆՎՃԱՐ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ Է ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիվանդությունների տեսակները`

բեխտերևի հիվանդություն

պարկինսոնի հիվանդություն

միաստենիա

միոպատիա

Մարիի մոզժեշկային ատակսիա

միոկարդի ինֆարկտ (առաջին վեց ամիսը)

սրտի, լյարդի փոխադրում

մանկական ուղեղի կաթվածահարումներ

վաղ սեռական զարգացում

Ս Պ Ի Դ

Բնակչության այն կատեգորիաները, որոնց ամբուլատորային բուժման համար դեղորայքը տրվում է անվճար

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի ժամանակ տուժած երեխաները

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի ժամանակ տուժած շրջաններում ապրող հղի կանայք: