Գլխավոր տեղեկություն
Номер
N 91
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.1999
Дата вступления в силу
24.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1999 թվականի N 91
քաղ. Երևան

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 67608 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Սյունիքի մարզի Քարաշենի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 91 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի
աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)
16000

2.

Հրատարակչական ծախսեր
 7000

3.

Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր
 7000

4.

Տրանսպորտային ծախսեր
 5000

5.

Փոստ, հեռախոս, հեռագիր
3000

6.

Գործուղման ծախսեր
9000

7.

Գրասենյակային ծախսեր
 3000

Ընդամենը 50000
 
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(326 ընտրող x 5 դրամ)
 1630
 
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(326 ընտրող x 3 դրամ)
 978

  Ընդամենը  52608

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 24-ի N 91 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ
8000

2.

Տրանսպորտային ծախսեր
 5000

3.

Փոստ, հեռախոս, հեռագիր
 1000

4.

Գրասենյակային ծախսեր
 1000

  Ընդամենը  15000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան