Գլխավոր տեղեկություն
Номер
N 314
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.06.1995
Дата вступления в силу
06.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1995 թվականի N 314

 

քաղ. Երևան

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի 4 հոդվածի «ա» ենթակետի պահանջների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի (բացի «Հիմնական միջոցներ», «Տեղակայման ենթակա սարքավորումներ» և «Վարձակալական պարտավորություններ» հաշվեկշռային հոդվածներում հաշվառված գույքից) գծով 1995-1996 թվականներին ազատել գույքահարկի վճարումից:

2. Հաստատել գույքահարկի տարեկան դրույքաչափերը, ըստ հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի առանձին խմբերի`

ա) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (բացի բանկերից) համար, համաձայն N 1 հավելվածի.

բ) բանկերի համար, համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ հիմնական միջոցների ակտիվ և պասսիվ մասերի դասակարգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 6-ի N 314 որոշման

 

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների ԵՎ կազմակերպությունների (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի տարեկան դրույքաչափերը

 

Հարկվող գույքը

Տարեկան դրույքաչափը (տոկոս)

Հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա սարքավորումներ և վարձակալական պարտավորություններից մուտքեր`

ա) ակտիվ մաս

բ) պասսիվ մաս

գ) գույքահարկով հարկվող այլ միջոցներ

0.2
0.6

0.4

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 6-ի N 314 որոշման

 

Բանկերի հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի տարեկան դրույքաչափերը

 

NN
ը/կ

Հարկվող գույքը Տարեկան դրույքաչափը  (տոկոս)

1.

Շենքեր, շինություններ

0.6

2.

Տնտեսական գույք

0.2

3.

Գույքահարկով հարկվող այլ միջոցներ

0.4

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 314
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան