Գլխավոր տեղեկություն
Номер
N 417
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.1994-01.01.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.09.1994
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.09.1994
Дата вступления в силу
06.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1994 թվականի N 417

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել և 1994 թվականի հոկտեմբերի 1-ից կիրարկել`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, համաձայն հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ներմուծման կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա սերտիֆիկատների (այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար) համապատասխանաբար տրման և ճանաչման կանոնները սահմանված են ազգային սերտիֆիկացման համակարգի 5.0, 5.1, 5.2, 5.3 (93) պետական ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից հաստատված սերտիֆիկացման համակարգի այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածել տեղեկատվություն այն պետությունների մասին, որոնց սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության  և սերտիֆիկացման վարչության կողմից, ինչպես նաև այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սերտիֆիկատը.

բ) սերտիֆիկացման ծառայությունների սակագները սահմանելիս դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքախումբը

Ապրանքների համառոտ անվանումը

22

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

24

Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 6-ի N 417 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների վրա:

2. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից ճանաչված և դրանց անվտանգությունը հաստատող օտարերկրյա պետության համապատասխանելիության (անվտանգության) սերտիֆիկատը (ըստ նմուշների), վարչության կամ նրա կողմից լիազորված մարմնի տված և վարչության կողմից հաստատված` համապատասխանելիության սերտիֆիկատը կամ սերտիֆիկատի առկայության մասին վկայականը:

Վերջինս անհրաժեշտ է ստանալ սահմանված կարգով` վարչության կողմից չճանաչված սերտիֆիկատով ապրանքների ներմուծման դեպքում:

3. Սերտիֆիկացված ապրանքի մաքսային հայտարարագիրը լրացնելիս հայտարարատուն նշում է սերտիֆիկատը (վկայականը) տված սերտիֆիկացման մարմնի կրճատ անվանումը, սերտիֆիկատի համարը և այն տալու ամսաթիվը:

4. Սերտիֆիկատը համարվում է վավերական, եթե նրա երեսակողմն ամբողջովին լրացված է:

5. Սույն կարգի խախտումներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի ապրանքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում չսերտիֆիկացված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուն կարող է պահպանման ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել վարչության կողմից լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման համակարգի կանոններին համապատասխան սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու համար:

Նշված աշխատանքների կատարման նպատակով սերտիֆիկացման մարմինը հայտարարատուի ներկայությամբ իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում պահպանվող ապրանքների նմուշներ: Նմուշներն ընտրվում են գործող նորմատիվներով սահմանված քանակով` պահանջվող մասնագիտական հետազոտություններն անցկացնելու համար: Նմուշների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.1998, N 15 16.01.1998, N 417
17.05.1997, N 136 15.06.1997, N 417
04.07.1996, N 205 01.01.1997, N 417
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան