ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թվականի N 53
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1993 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին դասային կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի ու դասային կոչումների տարբերանշանների նկարագրությունը և ձևերը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հաստատված է |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ
I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Գլխարկը կապույտ կտորից է` սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ կանաչավուն եզրաշերտով: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով և ոսկեզօծված գլխարկանշանով: Գլխարկահովարը սև է` լաքապատ: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների գլխարկահովարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից, դրվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ:
Ամառային գլխարկը սպիտակ կտորե ծածկույթով է: Կանանց տրվում են ամառային` կլորավուն և կիսասեզոնային գլխարկներ:
Ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում են սև կարակուլե ականջակալներով գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է, իսկ արդարադատության խորհրդականի բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին` մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում է մոխրագույն կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող կանանց տրվում է ամբողջությամբ գորշ կարակուլե ականջակալ-գլխարկ:
Բաճկոնը 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային կոչում ունեցող աշխատողների համար լինում է միակոճկուն` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով չորս ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, ետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, իսկ բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող և արդարադատության 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողների համար` երկփեղկանի, երկկոճականի բաճկոն, մեջքի ներքևի մասում` առանց կտրվածքի:
Բարձրագույն և ավագ կազմի դասային կոչում ունեցող կանանց համար բաճկոնները լինում են երկկոճկուն (երկփեղկ), թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան:
Բարձրագույն կազմի և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողների համազգեստը կապտագույն գաբարդինից է, իսկ 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային կոչում ունեցող մյուս աշխատողներինը` կապտագույն կոստյումի կտորից, օձիքը և թևքածալերը` մուգ կանաչավուն եզրաշերտերով, որոնց լայնությունը 2,5 մմ է, իսկ թևքածալերի վրա կա նաև 2 փոքր կոճակ:
Տաբատը կապույտ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, իսկ ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով:
Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ողջ երկայնքով:
Կոշիկները (կիսակոշիկները) սև են մուգ դարչնագույն, բարձրագույն և ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար` այծակաշվե (շևրոյե), կաշվե ներբաններով, իսկ միջին կազմի դասային կոչում ունեցող աշխատողների համար քրոմակաշվե` ռետինե ներբաններով:
Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տաբատի և կոշիկների փոխարեն տրվում են համապատասխան շրջազգեստ և կոշիկներ:
Վերնաշապիկը սպիտակ է և բաց կապույտ գոտիով, փափուկ և կոշտ օձիքով: Ամառային համազգեստի (բաճկոնի փոխարեն վերնաշապիկ` բաց կապտագույն, գոտիով) կրծքի աջ կողմում ամրացվում է կրծքանշան` գերատեսչական խորհրդանշանը, աջից և ձախից կաղնու տերևներով երիզված: Խորհրդանշանի բարձրությունը 20 մմ է, լայնությունը` 75 մմ: Փողկապը սև է:
Վերարկուն ունենում է 6 ոսկեզօծ կոճակ գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային կոչում ունեցող աշխատողների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, ավագ և կրտսեր կազմի դասային կոչում ունեցող անձանց համար` կապտագույն դրապից:
Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողներին տրվում է մուգ կապտագույն թիկնոց:
Ուսադիրները կրում են բաճկոնի, վերարկուի, թիկնոցի և վերին վերնաշապիկի վրա:
Օձիքների անկյուններում, բացի վերին վերնաշապիկից, տեղադրվում է գերատեսչության խորհրդանշանը` 30 մմ բարձրությամբ, 20 մմ լայնությամբ, կաղնու տերևներով երիզված, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի դասային կոչում ունեցող աշխատողներից մինչև 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` ոսկեզօծ խորհրդանշան` կարված 29 մմ բարձրությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:
Գլխարկանշանը ոսկեգույն, կաղնու տերևներով եզրազարդված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով է:
Խորհրդանշանը ձվաձև է, բարձրությունը` 50 մմ, լայնությունը` 52 մմ:
II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
1. Դասային կոչումների տարբերանշաններ են ծառայում ուսադիրները: Կիսափափուկ ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից, ստորին ծայրին զուգահեռ բութանկյունով: Ուսադրի երկարությունը 11-12 սմ է, լայնությունը` դասային կոչումներ ունեցող անձանց համար` սկսած Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` 4,5 սմ, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականից մինչև 3-րդ դասի իրավաբանը ներառյալ` 4 սմ: Ուսադրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն մահուդե գործվածքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
2. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից հատուկ միահյուսվածքով` մահուդի աստառի վրա` առանց լուսաշերտի: Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի ուսադրի մակերեսի վրա կարվում է Հայաստանի Հանրապետության ոսկեզօծ զինանշանը` 30 մմ բարձրությամբ, և դրանից ներքև` ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 30 մմ տրամագծով: Աստղերի թևերի արանքներում ամեն կողմից կարվում են հնգական ճառագայթներ:
Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 25 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 25 մմ տրամագրով:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
3. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա:
Ուսադիրների վրա լինում է 2 մուգ կանաչավուն լուսաշերտ:
Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 հնգաթև ոսկեզօծ աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
4. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա:
Ուսադիրների վրա լինում է մեկ մուգ կանաչավուն լուսաշերտ:
1-ին դասի իրավաբանի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 3 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի իրավաբանի ուսադիրներին` 2 ոսկեզօծ աստղ` 13 մմ տրամագծով:
Աստղերը ուսադիրների վրա դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` մեջտեղում, ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` մեջտեղում, ավագ կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` երկու լուսաշերտի արանքում, իսկ կրտսեր կազմի դասային կոչում ունեցող աշխատողների ուսադիրներին` լուսաշերտի վրա:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.03.2005, N 335-Ն | 01.01.2006, N 53 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|