Գլխավոր տեղեկություն
Номер
N 618
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.10.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.08/25(58)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.10.1998
Дата вступления в силу
07.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1998 թվականի N 618
քաղ. Երևան

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «1998 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1998 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչությունների և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 1998 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում, զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար, հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1998 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի N 618 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Ս. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի N 618 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովՆԵՐի

 

Տարածաշրջանի և զինկոմիսարիատի անվանումը

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան    
  Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
Արաբկիրի
Մաշտոցի
   
  Մ. Գրիգորյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի առաջին տեղակալ
Կենտրոնի    
  Ա. Թամազյան - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորքի    
  Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետ
Շահումյանի
   
Շենգավիթի Ա. Զաքարյան - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
Էրեբունու    
  Ա. Խրիմյան - Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
  Վ. Զատիկյան - Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար
Արագածոտն    
  Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի    
  Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ապարանի    
  Ս. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Թալինի    
  Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Գ. Մանուկյան - Աշտարակի միջշրջանային դատախազի ժամանակավոր պաշտոնակատար
  Կ. Գևորգյան - Աշտարակի քաղաքապետ
  Ռ. Հայրապետյան - Ապարանի քաղաքապետ
  Գ. Գրիգորյան - Թալինի քաղաքապետ
Արարատ    
  Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի    
  Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ
Արարատի
Մասիսի
   
  Հ. Բադալյան  - Արտաշատի միջշրջանային դատախազ
  Հ. Զոհրաբյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Գ. Գրիգորյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Վ. Հովակիմյան - Արտաշատի քաղաքապետ
  Գ. Գասպարյան - Արարատի քաղաքապետ
  Ղ. Նազարյան - Մասիսի քաղաքապետ
Արմավիր    
  Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի    
  Ս. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնակատար
Վաղարշապատի (Էջմիածին)    
  Կ. Հովհաննիսյան - Արմավիրի միջշրջանային դատախազի ժամանակավոր պաշտոնակատար
  Մ. Ենգոյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Ա. Ղուկասյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ն. Մնոյան - Արմավիրի քաղաքապետ
  Ե. Աղվանյան - Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ
Գեղարքունիք    
  Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գավառի    
  Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մարտունու    
  Ա. Ավագյան - Գավառի միջշրջանային դատախազ
Սևանի    
Վարդենիսի Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Սևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ճամբարակի
(Կրասնոսելսկ)
   
  Զ. Եպիսկոպոսյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ֆ. Ղարաբաղցյան - Գավառի քաղաքապետ
  Ռ. Մհերյան - Մարտունու քաղաքապետ
  Ա. Ալեքսանյան - Սևանի քաղաքապետ
  Դ. Բուդոյան - Վարդենիսի քաղաքապետ
  Հ. Քոչարյան - Ճամբարակի քաղաքապետ
Լոռի    
  Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի    
  Ս. Միրզոյան - բանակային կորպուսի հրամանատար
Սպիտակի Ստեփանավանի    
  Ռ. Հարությունյան - Վանաձոր քաղաքի դատախազ
Տաշիրի    
  Կ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Թումանյանի     
  Ա. Ղահրամանյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ս. Հարությունյան - Վանաձորի քաղաքապետ
  Ս. Ավետիսյան - Սպիտակի քաղաքապետ
  Ռ. Բաղրամյան - Ստեփանավանի քաղաքապետ
  Է. Այվազյան - Տաշիրի քաղաքապետ
  Լ. Զավարյան - Թումանյանի քաղաքապետ
  Վ. Լալայան - Ալավերդու քաղաքապետ
Կոտայք    
  Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի
(Աբովյան)
   
  Գ. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ
Հրազդանի Չարենցավանի    
  Մ. Սարգսյան - Հրազդանի միջշրջանային դատախազ
Եղվարդի
(Նաիրի)
   
  Ռ. Մկրտումյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Ա. Երիցյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Գ. Ոսկերչյան - Աբովյանի քաղաքապետ
  Ս. Միքայելյան - Հրազդանի քաղաքապետ
  Վ. Այվազյան - Չարենցավանի քաղաքապետ
  Ռ. Աբրահամյան - Եղվարդի քաղաքապետ
Շիրակ    
  Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գյումրիի    
  Գ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արթիկի    
  Վ. Ավագյան - Գյումրի քաղաքի դատախազ
  Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Աշոցքի
Անիի
   
Ախուրյանի    
  Ա. Գիզիրյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Մ. Վարդանյան - Գյումրիի քաղաքապետ
  Ս. Բաբոյան - Արթիկի քաղաքապետ
  Ս. Ուռուտյան - Մարալիկի քաղաքապետ
Սյունիք    
  Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի    
  Ա. Զինևիչ - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գորիսի    
  Ս. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետ
Սիսիանի
Մեղրու
   
  Ա. Մկրտչյան - Կապանի միջշրջանային դատախազ
  Ի. Իշխանյան - ՀՀ պաշտպանության նախարարության Զանգեզուրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Գ. Կարապետյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ռ. Աթաջանյան - Կապանի քաղաքապետ
  Ս. Խաչատրյան - Գորիսի քաղաքապետ
  Գ. Հովակիմյան - Սիսիանի քաղաքապետ
  Հ. Բաղդասարյան - Մեղրու քաղաքապետ
Վայոց ձոր    
  Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի    
  Կ. Ղազարյան - ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ
Վայքի    
  Ս. Գոգինյան - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ
  Մ. Նանուշյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
  Վ. Սարգսյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ա. Մարտիրոսյան - Եղեգնաձորի քաղաքապետ
  Ա. Թովմասյան - Վայքի քաղաքապետ
Տավուշ    
  Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի    
  Մ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Բերդի
(Տավուշ)
   
  Ա. Գևորգյան - Իջևանի միջշրջանային դատախազ
Նոյեմբերյանի    
  Հ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Ա. Վասիլյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ա. Ղուլարյան - Իջևանի քաղաքապետ
  Ժ. Պետրոսյան - Դիլիջանի քաղաքապետ
  Վ. Մելքումյան - Բերդի քաղաքապետ
  Ս. Ամիրաղյան - Նոյեմբերյանի քաղաքապետ
                                                         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 7-ի N 618 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ղ. Ուլիխանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Հ. Գոգինյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ
Հ. Ազիզյան - թերապևտ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Զ. Տեր-Ավետիքյան - վիրաբույժ
Ա. Սողոյան - հոգեբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Խ. Խաչատրյան - մաշկավեներոլոգ
Վ. Կարապետյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան