Գլխավոր տեղեկություն
Номер
N 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.1995-15.06.1996)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.02.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
08.02.1995
Дата вступления в силу
08.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 1995 թվականի N 67

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական կարիքների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գումարների միջոցով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի կազմը, համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների ցանկը, համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի միջոցով կատարվող կարևորագույն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների ցանկը, համաձայն N 3 հավելվածի, և առանց մրցույթի տեղադրվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, համաձայն N 3-1 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ձևավորման և տեղադրման կարգը, համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգը, համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ծավալներն ըստ պետական պատվերի կազմի և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների ծավալների, համաձայն NN 6-15 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի ծավալները բաշխել ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների.

բ) սահմանել 1995 թվականի պետական պատվերով առանց մրցույթի գնվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնման գների վերին սահմանը.

գ) հաստատել և պատվեր տեղադրող լիազորված մարմիններին ուղարկել պետական պատվերի մրցույթի արձանագրության օրինակելի ձևը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել մասնագիտացված ձեռնարկությունների կողմից պետական պատվերի մրցույթի անցկացման սակագները` մրցույթի անցկացման համար պահանջվող ծախսերի ծածկման նպատակով.

ե) հաստատել մասնագիտացված ձեռնարկություններին պետական պատվերի մրցույթ անցկացնելու թույլտվության կարգը.

զ) սույն որոշման 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերով նշված փաստաթղթերի փաթեթը տրամադրել պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի մրցութային համակարգի ներդրումը և պայմանագրերի կնքումը, նախկինում գործող կարգին համապատասխան պետական պատվերի շրջանակներում կնքված պայմանագրերի գործողության ժամկետը սահմանել մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը և դրանց վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերով կատարվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ու գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի կատարման վերաբերյալ եռամսյա վիճակագրական հաշվետվությունը:

7. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը տեղական բյուջեների միջոցների հաշվին սույն որոշմամբ սահմանված կարգով ձևավորել տեղական ծրագրերի, աշխատանքների, ծառայությունների պետական պատվերը:

8. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը կատարել պետական պատվերի տեղադրում (պայմանագրի կնքում), այդ թվում մրցույթով:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման և տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» N 19, 1993 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման աշխատանքների կազմակերպման մասին» N 335 և 1994 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 140 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱԶՄԸ

 

1. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումներ`

ա) ՀՀ պաշտպանունակության և անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու, արտակարգ իրավիճակների աշխատանքների կատարման, պետական պաշարների կազմավորման և համալրման համար.

բ) կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, բնության պահպանության, հիդրոօդերևութաբանության ծառայության, ռադիոհեռուստահաղորդումների համակարգերի գործունեության ապահովման համար.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության ապահովման համար:

2. Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ:

3. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում:

4. Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում:

5. Կադրերի վերապատրաստում:

6. Բնակչության բժշկական օգնություն և սպասարկում:

7. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն և արտադպրոցական ուսուցում:

8. Երկրաբանահետախուզական աշխատանքներ:

9. Տպագրական արտադրական (արտադրանքի առանձին տեսակների անվանացանկով):

10. Ռադիոհեռուստատեսային հաղորդումներ և գեղարվեստական ֆիլմեր:

11. Ինվեստիցիոն ծրագրեր (կապիտալ շինարարություն):

12. Տեղական բյուջեներից ֆինանսավորվող ծրագրեր, աշխատանքներ, ծառայություններ:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Պետական պատվերի կազմը

Պետական պատվեր տեղադրող լիազորված
մարմնի անվանումը

1. Արտադրանքի գնում`
ա) հանրապետական նշանակության պետական
ծրագրերի իրագործման` ՀՀ
պաշտպանունակության և անվտանգության 
անհրաժեշտ մակարդակ ապահովելու,
արտակարգ իրավիճակների աշխատանքների
կատարման, ՀՀ պետական պաշարների
կազմավորման և համալրման համար

ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ պետական ռեզերվների վարչություն
ՀՀ ազգային անվտանգության
պետվարչություն
ՀՀ արտակարգ իրավիճակների
պետվարչություն
Զինվորական մաս «Արմենիա»
զորախումբ

բ) կրթության, գիտության,
առողջապահության, սոցիալական
ապահովության, մշակույթի, սպորտի և
ֆիզիկական կուլտուրայի, բնության
պահպանության,
հիդրոօդերևութաբանության
ծառայության,
ռադիոհեռուստահաղորդումների
համակարգերի գործունեության
ապահովման համար
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական
ապահովության նախարարություն
ՀՀ լուսավորության նախարարություն
ՀՀ բարձրագույն կրթության և
գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ բնության և շրջակա միջավայրի
պահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
հիդրոօդերևութաբանության
վարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և
երիտասարդության հարցերի
վարչություն
ՀՀ հեռուստառադիոհաղորդումների
պետական վարչություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
գ) Հայաստանի Հանրապետության
պետական կառավարման մարմինների
գործունեության ապահովման համար

պատգամավորների տեղական
խորհուրդների գործադիր կոմիտեներ
ՀՀ նյութական ռեսուրսների
նախարարություն1 (արտադրանքի
գնումների մասով)
ՀՀ նախարարություններ և
գերատեսչություններ (կոմունալ
ծառայությունների մասով)

2. Գիտական և գիտատեխնիկական
հետազոտություններ
ՀՀ բարձրագույն կրթության և
գիտության նախարարություն
ՀՀ արդյունաբերության
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ թեթև արդյունաբերության
նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ճարտարապետության և
քաղաքաշինության պետական
վարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր
«Հայարդշինանյութեր» ԳԱՄ
ՀՀ բնության և շրջակա միջավայրի
պահպանության նախարարություն
ՀՀ լուսավորության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ
պաշտպանության ազգային
ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական
ապահովության նախարարություն
3. Գիտական և գիտամանկավարժական
կադրերի պատրաստում
ՀՀ բարձրագույն կրթության և
գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիա
ՀՀ արդյունաբերության
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
4. Կադրերի պատրաստում ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ բարձրագույն կրթության և
գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և
երիտասարդության հարցերի
վարչություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ լուսավորության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
5. Կադրերի վերապատրաստում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ լուսավորության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձրագույն կրթության և
գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն
ՀՀ կառավարման դպրոց

6. Բնակչության բժշկական օգնություն
և սպասարկում
ՀՀ առողջապահության նախարարություն
7. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն, արտադպրոցական ուսուցում ՀՀ լուսավորության նախարարություն
8. Երկրաբանահետախուզական աշխատանքներ ՀՀ ընդերքի պետական վարչություն
ՀՀ արդյունաբերության
նախարարություն
«Հայհանքջուր» շահագործման
արտադրական ձեռնարկություն
9. Տպագրական արտադրանք ՀՀ կառավարությանն առընթեր
հրատարակչական գործի վարչություն
ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ լուսավորության նախարարություն
«Կանչ» թերթի խմբագրություն
«Ռյա Թազա» թերթի խմբագրություն
«Հայաստանի Հանրապետություն»
թերթի խմբագրություն
«Республика Армения» թերթի
խմբագրություն
10. Հեռուստառադիոհաղորդումներ և
գեղարվեստական ֆիլմեր
ՀՀ հեռուստատեսության և
ռադիոհաղորդումների պետական
վարչություն
ՀՀ մշակույթի նախարարություն
11. Ինվեստիցիոն ծրագրեր պատվիրատու` ՀՀ նախարարություններ,
գերատեսչություններ,
կազմակերպություններ
12. Տեղական բյուջեներից
ֆինանսավորվող ծրագրեր,
աշխատանքներ, ծառայություններ
պատգամավորների տեղական
խորհուրդների գործադիր կոմիտեներ

1 այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք ՀՀ 1995 թ. պետպատվերի կազմի մեջ 1ա) և 1բ) կետերով հանդես են գալիս որպես պետպատվեր տեղադրող լիազորված մարմիններ, իրենց ապարատի գործունեության ապահովման համար պետական պատվեր տեղադրում են ինքնուրույն, բացի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

Արտադրատեսակի, աշխատանքի,

ծառայության անվանումը

Չափի միավորը

1

2

Ավտոմոբիլային բենզին հազ. տ
Դիզելային վառելանյութ հազ. տ
Հնոցային մազութ հազ. տ
Գ, Դ, Ե խմբերի դիզելային յուղեր տ
Ածուխ տ
Տարբեր յուղեր տ
Ռեակտիվ շարժիչների վառելիք տ
Ավիաբենզին տ
Ավիացիոն յուղեր տ
Վառելափայտ խոր. մ
Էլեկտրաէներգիա մլն կվտ. ժ.
Լրագրային թուղթ տ
Տպագրական թուղթ տ
Օֆսեթային թուղթ տ
Կավճապատ թուղթ տ
Գրելու թուղթ տ
Սանիտարական ավտոմեքենաներ հատ
Դեղորայք մլն դրամ
Վիրակապական նյութեր մլն դրամ
Սանիտարահիգիենիկ արտադրանք մլն դրամ
Բուժտեխնիկա և սարքավորումներ մլն դրամ
Հաց (վերահաշվարկված ալյուրի) տ
Մակարոնի արտադրանք տ
Ձավարեղեն տ
Միս, մսամթերք տ
Յուղ կենդանական տ
Ճարպ կենդանական տ
Բուսական յուղ տ
Կաթ, կաթնամթերք տ
Ձու հազ. հատ
Շաքար, շաքարավազ տ
Կերակրի աղ տ
Բանջարեղեն տ
Կարտոֆիլ տ
Պտուղ-բանջարեղենի պահածո հազ. պայմանական տուփ
Ձուկ, ձկնամթերք տ
Օճառ տ
Լուցկի հազ. պայմանական տուփ
Ծխախոտի արտադրանք մլն հատ
Հանդերձանք մլն դրամ
Գիտական գրականություն մլն դրամ
Գիտահետազոտական աշխատանքների համար նյութեր և սարքեր մլն դրամ
Գիտական, գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքներ մլն դրամ
Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում տեղ
Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական,
պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում
տեղ
Կադրերի վերապատրաստում հազ. մարդ
Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում մարդ
Շտապ օգնության ծառայություններ կանչերի թիվը
Բյուջետային կարգավիճակ ունեցող առողջապահական հիմնարկների ծառայություններ մլն դրամ
Պոլիկլինիկական ծառայություններ հաճախում
Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների գործունեություն, արտադպրոցական ուսուցում հազ. մարդ
Գունավոր և հազվագյուտ մետաղների արդյունաբերական պաշարների աճ հազ. տ
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների պաշարների աճ մլն տ
Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքներ մլն դրամ
Տարածաշրջանային երկրաբանական և երկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ մլն դրամ
Երկրաբանամարկշեյդերական վերահսկողություն մլն դրամ
Հանքային ջրերի հանքավայրերի հիդրոերկրաբանական-ռեժիմային,
լեռնասանիտարական գոտիների պահպանական և հսկողական աշխատանքներ
մլն դրամ
Թերթերի, ամսագրերի հրատարակում հազ. օրինակ
Մանկական գրականության հրատարակում մլն թերթ տպածո
Հեռուստահաղորդումներ ժամ
Ռադիոհաղորդումներ ժամ
Գեղարվեստական ֆիլմերի արտադրություն մ
Ջրամատակարարում հազ. խոր. մ
Ջրահեռացում հազ. խոր. մ

  

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 3-1

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ

 

Արտադրատեսակի, աշխատանքի,

ծառայության անվանումը

Չափի միավորը

1

2

Էլեկտրաէներգիա մլն կվտ. ժ.
Գիտության ուղղակիորեն ֆինանսավորվող բնագավառներում գիտական, գիտահետազոտական աշխատանքներ մլն դրամ
Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում տեղ
Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ մասնագիտական,
պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում
տեղ
Կադրերի վերապատրաստում հազ. մարդ
Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում մարդ
Շտապ օգնության ծառայություններ կանչերի թիվը

Բյուջետային կարգավիճակ ունեցող առողջապահական հիմնարկների

ծառայություններ

մլն դրամ
Պոլիկլինիկական ծառայություններ հաճախում

Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների

գործունեություն, արտադպրոցական ուսուցում

հազ. մարդ
Գունավոր և հազվագյուտ մետաղների արդյունաբերական պաշարների աճ հազ. տ
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների պաշարների աճ մլն տ
Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքներ մլն դրամ
Տարածաշրջանային երկրաբանական և երկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ մլն դրամ
Երկրաբանամարկշեյդերական վերահսկողություն մլն դրամ
Հանքային ջրերի հանքավայրերի հիդրոերկրաբանական-ռեժիմային,
լեռնասանիտարական գոտիների պահպանական և հսկողական աշխատանքներ
մլն դրամ
Թերթերի, ամսագրերի հրատարակում հազ. օրինակ
Մանկական գրականության հրատարակում մլն թերթ տպածո
Հեռուստահաղորդումներ ժամ
Ռադիոհաղորդումներ ժամ
Գեղարվեստական ֆիլմերի արտադրություն մ
Ջրամատակարարում հազ. խոր. մ
Ջրահեռացում հազ. խոր. մ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև դրանց և տնտեսավարող մյուս սուբյեկտների միջև Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերով սահմանված հանրապետական և տեղական նշանակության ծրագրերի և պետական այլ կարիքների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետև` արտադրանք) գնումների հարաբերությունները:

2. Պետական կարիքները Հայաստանի Հանրապետության պահանջն է արտադրանքի նկատմամբ, որն անհրաժեշտ է համապետական նշանակության խնդիրների իրագործման համար և կատարվում է հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին:

3. Պետական պատվերը ձևավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից ստացված հայտ-պահանջագրերի հիման վրա:

Հայտ-պահանջագրերի ձևը մշակում և ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին է տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերից, կատարում է նշված հայտերի վերլուծություն ու հաշվեկշռում:

4. Բյուջետային հատկացումների հաշվեկշռումից հետո հայտ-պահանջագրերով հիմնավորված արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալներն ամփոփվում են ըստ ՀՀ 1995 թ. պետական պատվերի կազմով սահմանված կարիքների և պատվեր տեղադրող լիազորված մարմինների:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական պատվերի ամփոփ նախագիծն ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

5. Պետական պատվերի կազմը և կարևորագույն արտադրատեսակների գնումների ծավալներն ըստ պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:

Պետական պատվերի կազմի և արտադրանքի գնումների ծավալների փոփոխությունները կատարվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

6. Պետական պատվերը ձեռնարկություններում և կազմակերպություններում տեղադրում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

7. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը`

կատարում է պետական պատվերի պայմանագրերի կնքման համար արտադրանք մատակարարողների ընտրություն.

մատակարարի հետ նախօրոք համաձայնեցված ժամկետում նշում է արտադրանքի կոնկրետ սպառողներին, որոնց պետք է մատակարարվի արտադրանքն ըստ պետական պատվերի պայմանագրի.

կոնկրետացնում է պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսականին (ըստ ծավալների) և դրանց մատակարարման ժամկետները.

մատակարարներին երաշխավորում է պետական պատվերով սահմանված արտադրանքի դիմաց կատարվող վճարումների համար:

8. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավունք չունի ընդլայնելու (նեղացնելու) պետական պատվերի կազմը, փոփոխելու ՀՀ կառավարության կողմից հաստատված ծավալները, բացի նախատեսված ֆինանսավորման շրջանակներում և կնքված պայմանագրերով տնտեսած գումարներից:

Եթե ընթացիկ ֆինանսավորման շրջանակներում պատվեր տեղադրող լիազորված մարմինը, պահպանելով ծախսի հոդվածների ծավալները, ունենում է տնտեսում, ապա նա իրավունք ունի տնտեսված միջոցներն ուղղել տվյալ ծախսի ծավալների մեծացմանը:

Ընթացիկ ֆինանսավորման շրջանակներում պատվեր տեղադրող լիազորված մարմնի տնտեսած գումարները ծախսի այլ հոդվածներին ուղղելու դեպքում պահանջվում է ՀՀ ֆինանսների նախարարության թույլտվությունը:

9. Հայաստանի Հանրապետության պետական պատվերների հաստատումից հետո պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններն իրականացնում են պետական պատվեր կատարողների ընտրություն` համաձայն Հայաստանի Հանրապետության 1995 թ. պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգի:

10. Պետական պատվերի կատարմանը (մրցույթին) կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից):

11. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների կողմից արտադրության և վաճառահանման մենաշնորհ ունեցող ձեռնարկություններում պետական պատվերը կարող է տեղադրվել առանց մրցութային ընտրության:

Այդ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակները (սահմանափակ ցուցակով) որոշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Արտադրության և վաճառահանման մենաշնորհային դիրք գրավող պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկություններն իրավունք չունեն հրաժարվելու պետական պատվերի պայմանագիրը կնքելուց:

Պետական պատվերի պայմանագրերը պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկությունների կողմից կատարվում են առաջնահերթ կարգով:

Առանց մրցութային ընտրության պետական պատվերի տեղադրման դեպքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պետք է նշի, թե տվյալ պատվերը որ պետական ծրագրի կամ կարիքի կատարման հետ է կապված:

12. Պետական և հասարակական ծառայության ձեռնարկությունն իրավունք ունի հրաժարվելու պետական պատվերի պայմանագրի կնքումից կամ լուծելու արդեն կնքված պայմանագիրը, եթե`

պատվեր տեղադրող լիազորված մարմինը չի կատարել պետական պատվերի պայմանագրով նախատեսված պայմանները.

պատվիրատուն չի կարող լիարժեք ձևակերպել պատվիրվող արտադրանքի նկատմամբ պահանջները.

պետական պատվերի պայմանագրի ծավալը գերազանցում է ձեռնարկության արտադրական հնարավորությունները.

պատվեր կատարող ձեռնարկությունը տեխնիկական պատճառներով ի վիճակի չէ պահանջվող ժամկետում կատարել պատվերը.

պատվիրվող արտադրանքը տվյալ ձեռնարկությունում չի արտադրվում:

13. Առանց մրցութային ընտրության պետական պատվերի տեղադրման ժամանակ ծագած խոչընդոտների դեպքում պատվեր կատարող ձեռնարկությունն անմիջապես գրավոր տեղյակ է պահում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն շարադրելով հրաժարման պատճառները:

Պետական պատվերի ընդունումից հետո, պատվեր կատարողից անկախ պատճառներով, պետական պատվերի պայմանագրի հավանական չկատարման մասին ձեռնարկությունն անմիջապես գրավոր տեղյակ է պահում պետական պատվերը տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն նշելով պատվերի չկատարման պատճառները:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկել առանց մրցութային ընտրության տեղադրված պետական պատվերի պայմանագրի կատարումից ձեռնարկության հրաժարվելը:

14. Հայաստանի Հանրապետության պետական պատվերի կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում ինքնուրույն:

15. Պետական պատվերով գնվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գները որոշվում են պայմանագրով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող գներով ու սակագներով իրացվող արտադրանքի տեսակների:

Առանց մրցութային ընտրության պետական պատվերի պայմանագրով արտադրանքի գնման գների վերին սահմանը որոշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

16. Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատվեր կատարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական պատվերի պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարող կամ ոչ պատշաճ ձևով կատարող կողմն ամբողջությամբ փոխհատուցում է մյուս կողմին հասցված վնասը, կրում է ՀՀ օրենսդրությամբ և պետական պատվերի պայմանագրով սահմանված այլ պատասխանատվություն:

Տուժանքի (տուգանքի, տույժի) և վնասի հատուցման կարգը, չափերը և ժամկետները նշվում են կնքվող պայմանագրերում:

Ուղղակի բանակցությունների կարգով տեղադրվող պետական պատվերի պայմանագրից անհիմն խուսափող մենաշնորհային դիրք գրավող պետական և հասարակական ծառայությունների ձեռնարկություններն ու կազմակերպությունները վճարում են տուգանք գնվող արտադրանքի արժեքի չափով:

Տուժանքի (տուգանքի, տույժի) և վնասների հատուցումը չի ազատում պետական պատվեր կատարողին պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարումից:

Պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների պայմանագրային պարտավորությունները ձեռնարկության կողմից չկատարման դեպքում, երբ պատվերը տեղադրող լիազորված մարմինը կատարել է իր պարտավորությունները, վերջինիս իրավունք է վերապահվում արտադրանք ձեռք բերել այլ մատակարարներից, լրացուցիչ ծախսերը փոխհատուցելով պայմանագրային պարտավորությունները չկատարող ձեռնարկության հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Պետական պատվերի պայմանագրերի կնքման, փոփոխման, դադարեցման ու չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում տնտեսավարող սուբյեկտի և պատվեր տեղադրող լիազորված մարմնի միջև ծագած, ինչպես նաև պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ վեճերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության 1995 թ. պետական պատվերի տեղադրման համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային ընտրության չափանիշները և պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման, կնքման կարգը, պայմաններն ու ձևերը:

Մրցույթը պետական պատվերի տեղադրման միջոց է, որը ենթադրում է առաջարկությունների ներգրավում մատակարարների կողմից և պայմանագրերի կնքում մրցութային ընտրությունն անցած ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ:

2. Պետական պատվերի պայմանագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների ժամանակ: Պետական պատվերի պայմանագրերի հիման վրա պետությունը կարգավորում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների և պետական պատվեր կատարողների միջև տնտեսական, իրավական, կազմակերպական, տեխնիկական և դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:

3. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները 20 մլն դրամը (50 հազար ԱՄՆ-ի դոլարի համարժեքը) գերազանցող արտադրանքի (այդ թվում սույն որոշման N 3 հավելվածում չընդգրկվածների) գնումները կատարում են մրցութային եղանակով:

Իրենց համակարգի բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններն արտադրանքի գնումներն իրականացնում են կենտրոնացված մրցույթի միջոցով:

Ձեռնարկության կարգավիճակ ունեցող և բյուջետային ֆինանսավորում ստացող կազմակերպություններն արտադրանքի գնումների մրցույթը կարող են անցկացնել ինքնուրույն:

Պետական պատվերի տեղադրումը (պայմանագրերի կնքումը) պետական պատվեր տեղադրողի անունից կարող է կատարել (կնքել) նրան ենթակա ձեռնարկության կարգավիճակ ունեցող կազմակերպությունը:

4. Մրցութային կարգով կնքված պետական պատվերի պայմանագրերը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները ներկայացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացության դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը գրանցում է մրցութային կարգով կնքված պետական պատվերի պայմանագիրը և սահմանում է դրա ֆինանսավորման ժամանակացույցը:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է տալիս, եթե

խախտվել են պետական պատվերի արտադրանքի անվանացանկը և ծավալը.

գներն անհիմն գերազանցում են գների վերին սահմանը.

խախտվել է մրցույթի անցկացման կարգը.

խախտվել է գումարային սահմանափակումը.

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր եզրակացությունը կայացնում է մինչև 7-օրյա ժամկետում: Նշված ժամկետում եզրակացություն չտալու դեպքում պայմանագիրը գործողության մեջ է դրվում:

6. Եթե մրցույթով չի կատարվում պետական պատվերի տեղադրումը, ապա պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը գրանցում է կնքված պետական պատվերի պայմանագիրը` պահպանելով սահմանային գները և պետական պատվերի սահմանված ծավալներն ըստ անվանացանկի:

7. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները կարող են մրցույթի անցկացման իրավունքը վերապահել մասնագիտացված ձեռնարկության կամ կազմակերպության: Վերջիններս պետք է ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացված մրցույթ անցկացնելու թույլտվություն:

8. Պետական պատվերի պայմանագիրը կնքվում է 5 օրինակից: Պայմանագրի մեկ օրինակը մրցույթի անցկացման արձանագրության հետ ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

9. ՀՀ էկոնոմիկայի նախարարության բացասական եզրակացության դեպքում պայմանագիրը հետ է վերադարձվում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին: Վերջինս կազմակերպում է նոր մրցույթ կամ պատվերի տեղադրումը կատարում է առանց մրցույթի:

10. Պետական պատվերի պայմանագիրը պետք է կազմվի և կնքվի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, համաձայն սույն կարգին կից պայմանագրի օրինակելի ձևի:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից կնքված պետական պատվերի պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացության դեպքում և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրանցման պահից:

11. Պետական պատվերի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են, ինչպես նաև այն վաղակետ լուծվում է կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

II. Պետական պատվերի տեղադրման մրցույթի անցկացման կարգը

 

12. Մրցույթի պայմանները մշակում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը, ելնելով պետական պատվերով սահմանված արտադրանքի ծավալից ու կառուցվածքից, կոնկրետացնում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների անվանացանկը, նշելով պատվիրվող արտադրանքին ներկայացվող պահանջները:

13. Կախված արտադրատեսակից, պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի որոշմամբ, պետական պատվերի տեղադրումը անցկացվում է փակ կամ բաց մրցույթով:

Բաց մրցույթին մասնակցում են բոլոր ցանկություն հայտնող ձեռնարկությունները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից):

Փակ մրցույթը կազմակերպվում է այն արտադրատեսակների գծով, որոնց արտադրությունը կամ առաքումը կատարում են մասնագիտացված ձեռնարկությունները և կազմակերպությունները: Այդ դեպքում ձեռնարկություններին և կազմակերպություններին ուղարկվում է հատուկ հրավեր:

14. Մրցույթի ընթացակարգում առանձնացվում են`

ա) մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

բ) մասնակիցների կողմից առաջարկությունների ներկայացումը.

գ) հաղթողի որոշումը.

դ) պայմանագրերի կնքումը մրցույթը հաղթած ձեռնարկությունների հետ:

15. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ընդգրկում են մրցույթի տեխնիկատնտեսագիտական պայմանների մշակումը և օֆերենտների (հավանական մասնակիցների) իրազեկության ապահովումն այդ պայմաններին:

Մրցույթի պայմաններն ընդգրկում են`

արտադրանքի անվանացանկը.

արտադրանքի տեխնիկատնտեսագիտական բնութագրերը.

առաքման ժամկետները, վճարման պայմանները, օֆերենտի կողմից առաջարկվող գները.

մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցուցակը և ձևերը.

փաստաթղթերի ներկայացման ժամկետները.

մրցույթի անցկացման ժամկետները և դրա արդյունքների հաստատման կարգը.

մրցույթի ընտրության չափանիշները:

Մրցույթի պայմաններում պետք է ներառվեն վեճերի լուծման, պատժամիջոցների և երաշխիքի պայմանները:

Մրցույթի փաստաթղթերը վաճառվում են օֆերենտներին, իսկ գինը որոշվում է ելնելով փաստացի կատարված ծախսերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունները և կազմակերպությունները պետք է ներկայացնեն`

հայտ` մրցույթին մասնակցելու համար.

հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրության և ձեռնարկության պետական գրանցման մասին համապատասխան տեղեկանք.

տարվա սկզբից մինչև մրցույթին նախորդող վերջին եռամսյակի ձեռնարկության հաշվեկշիռը` հաստատված հարկային տեսչության կողմից, և հաշվետվությունը.

առաջարկվող արտադրանքի անվանացանկը, ծավալները և գները.

արտադրանքի տեխնիկատնտեսագիտական բնութագրերը.

առկա պայմանագրերի (արտադրանքի կամ հումքի) պատճենները:

Կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ նախկինում կատարված պատվերների մասին:

Բացի մրցույթի անցկացման ժամանակ մրցույթի մասին տեղեկատվությունը տրվում է լրատվական միջոցներով: Հայտարարությունում տրվում են միայն ընդհանուր տեղեկություններ մրցույթի մասին`

մրցույթը կազմակերպող կազմակերպության անվանումը.

արտադրանքի անվանացանկը, ծավալները և նախնական գները.

մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցուցակը և ձևերը.

փաստաթղթերի ներկայացման ժամկետները.

մրցույթի անցկացման կարգը և ժամկետները:

Փակ մրցույթի ժամանակ մրցույթի մասին տեղեկություններն ստանում են միայն կոնկրետ ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Փակ մրցույթներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ: Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը ՀՀ կառավարությանը տեղյակ է պահում մրցույթի անցկացման օրվա մասին:

16. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Օֆերենտները փաստաթղթերը ներկայացնում են ստորագրված և կնքված փակ ծրարով:

Փաստաթղթերը ներկայացվում են սահմանված ժամկետում: Ժամկետանց առաջարկությունները չեն ընդունվում:

Օֆերենտը պարտավոր է կատարել մրցույթի պայմաններում նշված բոլոր դրույթները և պահանջները, այդ թվում պահպանի հայտերի ներկայացման ձևերը: Կազմակերպիչները կարող են չընդունել այն հայտերը, որոնք չեն համապատասխանում պահանջվող ձևերին:

Օֆերենտը կարող է առանձին հավելվածով ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ առաջարկվող արտադրանքի մասին:

17. ՀԱՂԹՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Մրցույթի անցկացման նախօրոք հայտարարված ժամկետից հետո օֆերենտների առաջարկությունների գնահատման համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ստեղծած փորձագետների հանձնաժողովն ուսումնասիրում է գրանցված առաջարկությունները: Մրցութային հանձնաժողովն ստեղծվում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ղեկավարի կողմից` բաղկացած առնվազն երեք հոգուց: Եթե պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը չունի համապատասխան մասնագետներ, ապա նա կարող է այլ կազմակերպություններից ներգրավել մասնագետներ: Սահմանված օրը մրցութային հանձնաժողովը բացում է ներկայացված առաջարկությունների ծրարները:Մրցույթի ընտրությունը ենթադրում է ծանոթացում ներկայացված առաջարկությունների հետ, որի ընթացքում պարզվում է նրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին և կատարվում է առաջարկությունների համեմատություն:

Մրցույթի անցկացման օրը բոլոր առաջարկությունները մտցվում են արձանագրության մեջ: Օֆերենտների ներկայացուցիչներն իրավունք ունեն մրցույթի ավարտից հետո ծանոթանալու արձանագրության պատճենի և այլ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հետ:

Մրցույթի պայմաններին համապատասխանության կտրվածքով մրցույթի փաստաթղթերի ստուգումից, բոլոր առաջարկությունների համեմատումից և օֆերենտների արտադրական հնարավորություններն ուսումնասիրելուց հետո կատարվում է ընտրություն:

Մրցույթի ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ, անկախ մրցույթի ձևից:

Մրցույթի ընտրության չափանիշներն են`

արտադրանքի գինը.

արտադրանքի առաքման ժամկետները.

արտադրանքի որակի (տեխնիկատնտեսագիտական, բնապահպան և այլ բնութագրերի) համապատասխանությունը պահանջվող որակին.

պայմանագրերի առկայությունը.

ձեռնարկության և կազմակերպության ֆինանսական վիճակը.

արտադրանքի մատակարարման վճարման ձևը:

Ընդհանրապես, մրցույթի ընտրությունը պետք է կատարվի առավել պայմաններ առաջարկող կատարողի գների, որակի, ժամկետների հաշվով: Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր չէ ընդունել ամենացածր գին առաջարկող ձեռնարկության առաջարկությունը:

Մրցույթի ընտրության ժամանակ նախապատվությունը կարող է տրվել տեղական արտադրանքին: Կարող է հաշվի առնվել պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների հետ դրական փորձ ունենալու հանգամանքը:

Օֆերենտը, որի առաջարկություններն ընդունվել են, ստանում է ծանուցագիր, իսկ մնացած մասնակիցները տեղյակ չեն պահվում, չնայած հարցման դեպքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր չէ տեղեկացնել մրցույթի արդյունքների մասին:

Արտակարգ դեպքերում (արտակարգ, ռազմական դրության, տարերային աղետի և այլն) պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավասու է արտադրանքի գնման պատվերները տեղադրել ձեռնարկություններում` փակ բանակցությունների միջոցով:

Փակ բանակցությունները պետք է ներառեն հետևյալ փուլերը`

ա) պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից առաջարկությունների ձևակերպումը և նախապատրաստումը: Առաջարկություններն ուղարկվում են բոլոր հավանական կատարող ձեռնարկություններին: Այն ներառում է պատվիրվող արտադրանքի ստեղծման կամ սկզբնական փուլում նրա պատրաստման հիմնադրույթները, արտադրանքի հիմնական չափանիշների (տեխնիկական և տեխնոլոգիական պահանջների, գնի, մատակարարման ժամկետների և այլն) նկատմամբ պատվիրատուի նախնական պահանջը.

բ) արտադրանքի գնման պատվերի մրցույթի բաց մասի պայմանների հրապարակումը.

գ) պետական պատվեր կատարող հավանական ձեռնարկությունների կողմից արտադրանքի գնումների հայտերի (նախագծերի) ներկայացումը` փակ ձևով.

դ) փորձագետների հանձնաժողովին ներկայացված հայտերի (նախագծերի) համեմատումը և վերլուծությունը, մրցույթի արդյունքների գնահատումը.

ե) անմիջական բանակցություններ այն ձեռնարկության հետ, որի առաջարկությունները բոլորից շատ են համապատասխանում մրցույթի պայմաններին:

Մրցույթի ավարտից հետո 10-օրյա ժամկետում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր է պետական պատվերի պայմանագիր կնքել հաղթող ճանաչված ձեռնարկության հետ:

18. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՂԹԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Պետական պատվերի պայմանագրում նշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված և տվյալ տեսակի պայմանագրի համար պարտադիր համարվող բոլոր պայմանները, սույն կարգով նախատեսված պայմանները, ինչպես նաև լրացուցիչ այլ պայմաններ` կողմերի համաձայնությամբ:

Սույն կետի պահանջների խախտմամբ կնքված պետական պատվերի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվավեր է ճանաչվում:

Պետական պատվերի պայմանագիրը պետք է ընդգրկի նաև այլ պայմաններ, որոնց ցանկը և կազմը որոշվում են պետական պատվերով սահմանված արտադրանքի գնման արժեքով, կատարման տևողությամբ, նշանակմամբ (քաղաքացիական կամ ռազմական տեխնիկայի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, շինարարության և այլնի), մրցույթի համակարգի բնույթով, ֆինանսավորման ձևով:

Պետական պատվերի պայմանագրում պետք է նշվեն հետևյալ հիմնական պայմանները`

արտադրանքի անվանումը, անվանացանկը (տեսականին), քանակը, որակը (տեխնիկատնտեսագիտական և այլ բնութագրեր) և այլն.

արտադրանքի փոխհամաձայնեցված գինը.

արտադրանքի մատակարարման (բեռնաթափման) ժամկետները.

հնարավոր առևտրական, ֆինանսական ռիսկի, ինժեներա-տեխնիկական կամ գիտատեխնիկական հաշվարկի սխալի (անորոշության գործոնի) աստիճանը, բանակցող կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:

Պետական պատվերի պայմանագրի ընդհանուր պայմաններն իրենց մեջ ընդգրկում են`

արտադրանքի գնումների պետական պատվերի անվանումը, նրա վերջնական տեխնիկական, տնտեսական, սոցիալական նպատակները.

պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը և ռեկվիզիտները.

մատակարար ձեռնարկության անվանումը և ռեկվիզիտները.

պետական պատվերի կատարման ժամկետները.

ֆինանսավորման ծավալները.

առանձին փուլերի անհրաժեշտ բնութագրերը:

Պետական պատվերի պայմանագրերում ֆինանսական պայմաններն ընդգրկում են ուղղակի և անուղղակի ծախսերի կազմի ու ծավալի նախահաշիվը, պետական պատվերի պայմանագրի գծով համաձայնեցված գինը, պայմանագրի փաստացի կատարումից բխող ֆինանսական կորուստների փոխհատուցման վերջնական չափերը: Արտադրանքի գնման պետական պատվերի բարդության և երկարատևության դեպքում պետական պատվերի պայմանագրում նախատեսվում են շուկայական իրավիճակի հնարավոր փոփոխություններին համապատասխան գնի կամ նրա առանձին տարրերի վերանայում, ինչպես նաև կողմերից անկախ պատճառներով (տարերային աղետներ, առևտրական և գիտատեխնիկական ռիսկ և այլն) առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:

Պետական պատվերի պայմանագրում սահմանվում են նաև`

պայմանագրի կատարմանը համընթաց մատակարար ձեռնարկության ծախսերի (ըստ փուլերի) ծածկման չափերն ու ժամկետները պատվիրատուի կողմից.

պետական պատվերով մատակարարվող արտադրանքի դիմաց պետության կողմից ավանսով` լրիվ կամ մասնակի, վճարման կարգը.

մատակարար ձեռնարկության և նրա պայմանադիր կողմերի ֆինանսական գործողությունների վերահսկման կարգը.

միջանկյալ և վերջնական ֆինանսական փաստաթղթերի նկատմամբ պահանջները:

Պետական պատվերի պայմանագրով պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ֆինանսական պարտավորությունները պետք է համապատասխանեն պետական ծախսերի գործող նորմաներին:

Պետական պատվերի պայմանագրի կազմակերպատնտեսական պայմաններն են`

պետական պատվերի կատարման աշխատանքները սկսելու և իրականացնելու կարգը.

պետական պատվերի պայմանագրով նախատեսված առանձին դեպքերում կողմերից որևէ մեկի պահանջով աշխատանքների ժամանակավոր դադարեցման կարգը.

աշխատանքների կատարման ժամկետները և փուլերը, աշխատանքները կատարողների փոխհարաբերությունների կարգը.

աշխատանքների կատարման, պայմանագրով նախատեսված ժամկետի երկարացման կարգը.

պետական պատվերի պայմանագրի բարդության, երկարատևության և այլ պայմանների դեպքում պայմանագրի մասնացուցակի վերանայման կարգն ու պետական պատվերի կատարման ժամանակ արված հայտնագործությունների և գյուտերի պատենտավորման ներկայացման կարգը.

վեճերի լուծման կարգը և կիրառվող պատժամիջոցների տեսակները:

Պետական պատվերի պայմանագրում կարող են նախատեսվել դրա պայմանների կատարման գնահատման մեթոդները, գնի վերանայման, շահույթի վերջնահաշվարկի սկզբունքները և այլն:

Պայմանագրի գիտատեխնիկական կամ ինժեներատեխնիկական պայմաններն ընդգրկում են վերջնական արտադրանքի բնութագրերը, դրանց ինժեներատեխնիկական չափանիշները, մասնավորապես`

արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանումը, դրա տեսականին, քանակական և որակական բնութագրերը.

արտադրանքի նկատմամբ պատվիրատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ գիտատեխնիկական և տեխնոլոգիական պահանջները.

պետական կամ միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանությունը:

Պայմանագրի սոցիալական պայմանների կատարման մասում նախատեսվում են պետական պատվերի կատարման հետ կապված հատուկ պայմանները, այդ թվում պատվերի կատարման համար աշխատողների վարձատրության կարգը, եթե այն նախատեսված է պայմանագրերով:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Օրինակելի ձև
ՀՀ 1995 թ. պետական պատվերի
պայմանագրի նախապատրաստման և կնքման կարգի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

___________________________________________________________________________________________

(պատվերի հակիրճ ձևակերպումը)

քաղ. _________________________________   «   »        199  թ.

_____________________________________________________________________, որը հետագայում

(ձեռնարկության (իրավական անձի) անվանումը)

անվանվում է «Կատարող», ի դեմս _____________________________________________________________

(պաշտոնը)

ղեկավարվում է «Կատարողի» մասին կանոնադրությամբ

մի կողմից __________________________________________________________________________________,

(պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը)

որը հետագայում անվանվում է «Պատվիրատու», ի դեմս __________________________________________

                                                                                                          (պաշտոնը) 

___________________________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

որը ղեկավարվում է «Պատվիրատուի» մասին կանոնադրությամբ, մյուս կողմից, հենվելով _____________

__________________________________________________________________________կնքվում է սույն

(պայմանագրի կնքման հիմքը)

պայմանագիրը հետևյալի մասին`

 

I. Պայմանագրի առարկան

 

1. «Պատվիրատուն» հանձնարարում է, իսկ «Կատարողը» ստանձնում է _____________________________

____________________________________________________________________________________________

(պատվիրվող աշխատանքների նկարագիրը)

աշխատանքների կատարումը:

2. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են կողմերի միջև համաձայնեցված

__________________________________________________________________________________________

(պետական պատվերի անվանումը)

տեխնիկական առաջադրանքներին (ձև 2.1) համապատասխան:

3. Աշխատանքների կատարման բովանդակությունը, փուլերը և ժամկետները որոշվում են կողմերի միջև համաձայնեցված օրացուցային ժամկետացանկով (գրաֆիկ) (ձև 2.2):

Սույն պայմանագրով չնախատեսված աշխատանքները ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4. Եթե աշխատանքի կատարման ընթացքում պարզվում է, որ աննպատակահարմար է դրանց կատարումը կամ ստացվում են բացասական արդյունքներ, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հայտարարելու աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին:

Աշխատանքների դադարեցման (կասեցման) վերաբերյալ հայտի ներկայացումից հետո «Պատվիրատուն» և «Կատարողը» պարտավոր են ____  օրվա ընթացքում համատեղ որոշում ընդունել աշխատանքների հետագա շարունակման, պայմանագրի պայմանների փոփոխման կամ լրացման, պայմանների լուծման վերաբերյալ:

 

II. Աշխատանքների հանձնման ԵՎ ընդունման կարգը

 

5. Աշխատանքի կամ նրա որևէ փուլի ավարտից հետո «Կատարողը» «Պատվիրատուին» է ներկայացնում հանձնման-ընդունման ակտը` հավելելով տեխնիկական առաջադրանքով նախատեսված փաստաթղթերը:

6. Աշխատանքների հանձնման-ընդունման ակտի և հաշվետվական փաստաթղթերի ստացումից ______ օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավոր է ստորագրել հանձնման-ընդունման ակտը կամ, չհամաձայնելով դրա հետ, հիմնավոր պատճառաբանությամբ այն վերադարձնել կատարողին:

7. Ըստ տեխնիկական առաջադրանքի կատարվող աշխատանքների արդյունքների անհամապատասխանության դեպքում կողմերը կազմում են երկկողմ ակտ` նշելով անհրաժեշտ աշխատանքները:

Լրացուցիչ աշխատանքների կատարման վերաբերյալ պահանջները «Պատվիրատուն» պարտավոր է ներկայացնել աշխատանքների հանձնման-ընդունման ակտի ստացումից ______ օրվա ընթացքում:

«Կատարողը» պարտավոր է «Պատվիրատուի» լրացուցիչ աշխատանքները կատարել առանց հավելյալ վարձատրության` պայմանագրային գնի շրջանակներում:

8. Եթե կատարված աշխատանքների ընդունման ժամանակ պարզվի, որ սկզբնական տեխնիկական աշխատանքից կան շեղումներ ու առանձին պայմանների փոփոխման անհրաժեշտություն և, դրան համապատասխան, «Պատվիրատուն» անհրաժեշտ է համարում աշխատանքների բովանդակության մեջ փոփոխություններ կամ վերամշակումներ կատարելը, ապա նոր աշխատանքների կատարումն իրականացվում է լրացուցիչ կնքվող համաձայնագրի հիման վրա, որում պետք է նշվեն այդ աշխատանքների կատարման ժամկետը և արժեքը:

9. «Կատարողի» կողմից աշխատանքի (փուլի) վաղաժամ կատարման դեպքում «Պատվիրատուն» աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտը կարող է ընդունել սույն պայմանագրի 2-րդ բաժնում սահմանված կարգով և կատարված աշխատանքի դիմաց վճարել պայմանագրային գնին համապատասխան:

 

III. Աշխատանքների արժեքը ԵՎ վճարումների կարգը

 

10. Սույն պայմանագրին համապատասխան կատարված աշխատանքի համար «Պատվիրատուն» «Կատարողին» է վճարում -------------------------------------- ---------------------------------------------------------------------- դրամ` «Պայմանագրային գնի մասին» նրանց կողմից հաստատված համաձայնագրի (ձև 2.3) արձանագրությանը համապատասխան:

11. Աշխատանքների կամ նրա առանձին փուլերի համար վճարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտի երկկողմ ձևակերպումից հետո, երբ «Կատարողի» կողմից այն հանձնվել է, իսկ «Պատվիրատուի» կողմից` ընդունվել: «Կատարողի» հաշիվները` կից ակտերով, «Պատվիրատուի» կողմից վճարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վճարումն իրականացվում է պայմանագրային գների մասին արձանագրությունում նշված գներով, ըստ փաստացի կատարած աշխատանքների փուլերի:

13. Սույն պայմանագրի ստորագրումից _____ օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավորվում է «Կատարողին» ավանսային վճարում կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքի ընդհանուր արժեքի _____ %-ի չափով, կամ _____ ( ) դրամ:

14. Եթե կողմերի համաձայնությամբ կամ «Պատվիրատուի» մեղքով պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումն ընդհատվել է, ապա «Պատվիրատուն» պարտավոր է «Կատարողին» փոխհատուցել փաստացի կատարված ծախսերը:

15. Պետական պատվերի կատարման ժամանակ կողմերից անկախ պատճառներով առաջացած շահույթի կամ վնասների բաշխումն իրականացվում է կողմերի միջև հաստատված «Չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասների բաշխման մասին» համաձայնագրի արձանագրությանը (ձև 2.4) համապատասխան:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

16. «Պատվիրատուի» պահանջով «Կատարողն» իր հաշվին, իր միջոցներով և «Պատվիրատուի» հետ համաձայնեցված ժամկետում վերացնում է կատարված աշխատանքներում իր մեղքով թույլ տրված թերությունները:

Նշված թերությունները կողմերի միջև համաձայնեցված ժամկետում չվերացնելու դեպքում «Կատարողը» «Պատվիրատուին» տուգանք է վճարում թերությունների վերացման արժեքի _____ %-ի չափով:

17. Կողմերից որևէ մեկը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պարտավոր է մյուս կողմին փոխհատուցել չկատարման հետևանքով պատճառած վնասները:

18. Պայմանագրով նախատեսված աշխատանքների` պայմանավորված ժամկետների խախտմամբ ընդունման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տույժ է վճարում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պայմանագրային գնի _____ %-ի չափով, իսկ _____ օրից ավելի ուշացման դեպքում` լրացուցիչ _____ %:

19. Ըստ վճարման պահանջագրի փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարման ուշացման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տույժ է վճարում ուշացման յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի ______ %-ի չափով:

20. Տույժերի վճարումը կողմերին չի ազատում սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:

 

V. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ կողմերի իրավաբանական հասցեները

 

21. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ___ 199  թ. մինչև ___ 199  թ.:

22. Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային հաշիվները.

«Կատարողի» իրավաբանական հասցեն` ________________________________________________

Հաշվարկային հաշիվը` _________________________________________________________________

«Պատվիրատուի» իրավաբանական հասցեն` ____________________________________________

Հաշվարկային հաշիվը` ________________________________________________________________

____________________________________________________________________________________

23. Սույն պայմանագիրն իրավական ուժ է ստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվելուց և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրանցվելուց հետո:

24. Սույն պայմանագրին կցվում են`

տեխնիկական առաջադրանքը,

աշխատանքների կատարման օրացուցային ժամկետացանկը,

պայմանագրային գնի մասին համաձայնագրի արձանագրությունը,

չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասների բաշխման մասին համաձայնագրի արձանագրությունը:

Նշված արձանագրությունները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

 

«Կատարող» ________________________ «Պատվիրատու» ________________________

(պաշտոնը)

(պաշտոնը)

Կ.Տ _______________________________ Կ.Տ ___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

«___» ___________________ 199  թ. «___» ___________________ 199  թ.

 

Ծանոթագրություն: Պայմանագիրը կարող է բովանդակել նաև լրացուցիչ պայմաններ: 

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.1

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` 

 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

 

«ԿԱՏԱՐՈՂ»

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

«___» ___________________ 199  թ.

«___» ___________________ 199  թ. 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

«____» _________________ 199 թ. N   պայմանագրի

 

Պետական պատվերը _________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

(պատվերի անվանումը)

«_____» _________________ 199  թ. N   պայմանագիր

 

Տեխնիկական առաջադրանքի շարադրանքը

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` 

 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

 

«ԿԱՏԱՐՈՂ»

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

«___» ___________________ 199  թ.

«___» ___________________ 199  թ. 

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿ

 

«_____» ______________ 199  թ. N

 

պայմանագրի աշխատանքների կատարման

 

 Աշխատանքի անվանումը և կատարման
հիմնական փուլերն ըստ
հերթականության

Կատարման

ժամկետը

Կատարողը

Ստացողի հասցեն

1

2

3

4

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.3

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` 

 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

 

«ԿԱՏԱՐՈՂ»

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

«___» ___________________ 199  թ.

«___» ___________________ 199  թ. 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պայմանագիր N _________ «_____» ______________ 199  թ.
պայմանագրային գնի (նախահաշվի) մասին համաձայնագրի

 

Պայմանագրային գնի տեսակը

 

Փուլերն ըստ
հերթականության

Աշխատանքի հանգամանալից 
բովանդակությունը (ըստ համապատասխան
օրացուցային ժամկետացանկի) ձև 2.2

Պայմանագրային
գինը (հազ. դրամ)

 

Ընդամենը ____________________

Պայմանագրային գինը ________________________ հազ. դրամ

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.4

 

Հաստատում եմ`

Համաձայնեցված է` 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

«ԿԱՏԱՐՈՂ»

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(պաշտոնը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

«___» ___________________ 199  թ.

«___» ___________________ 199  թ. 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պայմանագիր N ______ «_____» _________________ 199  թ.

չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով

առաջացած վնասների բաշխման մասին համաձայնագրի

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Արտադրանքի գնումներ և մատակարարումներ

 

Արտադրանքի

անվանումը

Չափի

միավորը

 

Ընդամենը

այդ թվում`

հանրապետական նշանակության ծրագրերի իրագործման համար

 

ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների գործունեության ապահովման համար

 

կրթության,

առողջապահության,

սոցիալական

ապահովության,

մշակույթի, սպորտի և

ֆիզիկական կուլտուրայի,

գիտության,

բնության պահպանության, հիդրոօդերևու-

թաբանության

ծառայության, հեռուստառադիո-հաղորդումների

համակարգի գործունեության ապահովման համար

1

2

3

4

5

6

Ավտոմոբիլային բենզին

հազ. տ 16.9 10.5 1.9 4.5
Դիզելային վառելանյութ հազ. տ 26.3 16.8 3.5 6
Հնոցային մազութ հազ. տ 9.4 4.4   5
Գ, Դ, Ե խմբերի դիզելային յուղեր  տ 293.5 293.5    
Ածուխ տ 678.7 678.7    
Տարբեր յուղեր տ 361.1 361.1    
Ռեակտիվ շարժիչների վառելիք տ 1947 1947    
Ավիաբենզին տ 135 135    
Ավիացիոն նյութեր տ .3 .3     
Վառելափայտ խոր. մ 2030 2030    
Էլեկտրաէներգիա

մլն

կվտ ժ

272.11 115.2 9.06 147.85
Լրագրային թուղթ տ 393 60 7 326
Տպագրական թուղթ տ 140 11 64 65
Օֆսեթային թուղթ տ 110 9 51 50
Կավճապատ թուղթ տ 5 2 3  
Գրելու թուղթ տ 100 10 66 24
Սանիտարական ավտոմեքենաներ հատ 15     15
Դեղորայք

մլն դրամ

2257.17 317.7   1940
Վիրակապական նյութեր

մլն դրամ

711.52 21.52   690
Սանիտարահիգիենիկ արտադրանք

մլն դրամ

219.268 79.268   140
Բուժտեխնիկա և սարքավորումներ

մլն դրամ

746.72 444.97   301.75
Հաց (վերահաշվարկված ալյուրի) տ 17478 14648   2830
Մակարոնային արտադրանք տ 1337.8 917.8   420
Ձավարեղեն տ 3044.9 2624.9   420
Միս, մսամթերք տ 2807 1392   1415
Կենդանական յուղ տ 1120.2 650.2   470
Կենդանական ճարպ տ 367.8 367.8    
Բուսական յուղ տ 420.4 320.4   100
Կաթ, կաթնամթերք տ 4966.9 636.9   4330
Ձու հազ. հատ 9073.3 2703.3   6370
Շաքար, շաքարավազ տ 2925.1 2335.1    590
Կերակրի աղ տ 259.5 259.5     
Բանջարեղեն տ 4997 2137   2860
Կարտոֆիլ տ 7715.7 5305.7   2410
Պտուղ-բանջարեղենի պահածո  հազ. պ. տ. 122 122    
Ձուկ, ձկնամթերք  տ 869.9 429.9   440 
Օճառ տ 209.4 209.4     
Լուցկի հազ. պ. տ.  1410.1 1410.1    
Ծխախոտի արտադրանք մլն հատ 78.7 78.7    
Հանդերձանք մլն դրամ  2542.17 2542.17    
Գիտական գրականություն մլն դրամ 78     78
Գիտահետազոտական աշխատանքների համար նյութեր և սարքեր մլն դրամ  180     180

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ

 

 

Ֆինանսավորման

ծավալը (մլն դրամ)

Ա

1

Ընդամենը

997.469

այդ թվում`

 
ա. գիտության ուղղակիորեն ֆինանսավորվող ծախսեր

136.918

բ. գիտահետազոտական թեմաների ֆինանսավորում

860.551

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում

 

Ընդունելություն

Ընդամենը

(տեղ)

այդ թվում

Ֆինանսավորման ծավալը

(մլն դրամ)

ցերեկային

հեռակա

Ա

1

2

3

4

Ասպիրանտուրա

282

187

95

4.767

Դոկտորանտուրա

3

3

 

.083

Մագիստրատուրա

100

   

2.04

Ընդամենը      

6.89

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Կադրերի պատրաստում

 

Ուսումնական հաստատություն

1995 թ. ընդունելություն

(տեղ)

Ա

1

Բարձրագույն ուսումնական հաստատություններում

4629

Քոլեջներում

444

Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում

5120

Պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում

3500

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Կադրերի վերապատրաստում

 

 

Վերապատրաստվողների ընդհանուր

թիվը (հազ. մարդ)

Ա

1

Կադրերի վերապատրաստում

8.775

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Բնակչության բժշկական օգնություն և սպասարկում

 

Բուժսպասարկման ցուցանիշները

և տեսակները

Չափի միավորը 

Ընդհանուր թիվը

Ֆինանսավորման

ծավալը (մլն դրամ)

Ա

1

2

3

Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում      
1. Հիվանդանոցներում-ընդամենը

մարդ

302500

7700

այդ թվում`

     
ա) ամբողջությամբ պետական պատվերով  

162500

4880

ծննդօգնություն

 

87000

1200

հոգեբուժություն

 

7400

686

հակաուռուցքային

 

5000

800

հեմոտոլոգիական (արյան հիվ.)

 

500

25

նարկոլոգիական

 

600

25

հակատուբերկուլոզային

 

620

164

ինֆեկցիոն 

 

15800

450

վեներոլոգիական

 

500

24

հեմոդիալիզ

 

200

260

վերակենդանացում

 

2900

94

մանկական` մինչև 7 տարեկան

 

22000

762

շաքարախտ

 

4000

230.9

շտապ անհետաձգելի օգնություն

 

16000

580

բ) մասնակի վճարովի

պետական պատվերով

մարդ

140000

2820

2. Շտապ օգնության ծառայություններ

կանչերի թիվը

410000

450

3. Բյուջետային կարգավիճակ ունեցող բուժհիմնարկների ծառայություններ    

2300

այդ թվում`

     

սանիտարահամաճարակային ծառայություն

   

700

4. Պոլիկլինիկական ծառայություններ

հաճախում

7100000

1388

5. Դիսպանսեր հիվանդների համար անվճար դեղորայք    

780

Ընդամենը

   

12618

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն և արտադպրոցական ուսուցում

 

 

Չափի

միավորը

Ընդհանուր

թիվը

Ֆինանսավորման

ծավալը (մլն դրամ)

Ա

1

2

 
Հանրակրթական դպրոցների սովորողների թիվը

հազ. սովորող

595.8

 
Նախադպրոցական հիմնարկների երեխաների թիվը

հազ. երեխա

54.15

 
Արտադպրոցական ուսուցում

խումբ

5088

477.8

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Երկրաբանահետախուզական աշխատանքներ

 

Աշխատանքի տեսակը

Արդյունաբերական պաշարների աճը

Ֆինանսավորման

ծավալը (մլն դրամ)

Ա

1

2

Գունավոր և հազվագյուտ մետաղներ  

70

այդ թվում`

   

պղինձ

2.5 հազ. տ C1 կարգի

 
 

1.0 հազ. տ C2 կարգի

 
Ազնիվ մետաղներ  

249

այդ թվում`

   

ոսկի

2.7 տ C1 կարգի

1 տ C2 կարգի

 

արծաթ

0.4 տ C1 կարգի

2 տ C2 կարգի

 
Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ  

31

այդ թվում`

   

ածուխ

0.2 մլն տ C1 կարգի

0.1 մլն տ C2 կարգի

 
Ոչ մետաղներ  

30

Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքներ  

82

այդ թվում`

քաղցրահամ ջուր

1500մ/օր C կարգի

 
Տարածքաշրջանային երկրաբանական և երկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ  

20

Երկրաբանամարկշեյդերական վերահսկողություն  

18

Հանքային ջրերի հանքավայրերի հիդրոերկրաբանական ռեժիմային, լեռնասանիտարական գոտիների պահպանական և հսկողական աշխատանքներ   18
Ընդամենը  

518

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Տպագրական արտադրանք

 

Աշխատանքի տեսակը

Չափի միավորը

Ընդհանուր ծավալը

Ֆինանսավորման

ծավալը*) (մլն դրամ)

Ա

1

2

3

ԹԵՐԹԵՐ      

«Հայաստանի Հանրապետություն»

մլն օրինակ

3.96

110

«Ռեսպուբլիկա Արմենիա»

մլն օրինակ

3.024

60

«Կանչ»

մլն օրինակ

0.52

9.557

«Ռյա թազա»

մլն օրինակ

0.052

1.5
ԱՄՍԱԳՐԵՐ

 

   

«Ծիծեռնակ»

մլն օրինակ

0.024

1.783

«Աղբյուր»

մլն օրինակ

0.036

2.756

«Էկոնոմիկա»

մլն օրինակ

0.0035

3.16

Գիտությունների ազգային ակադեմիայի 14 ամսագրեր

տպագրակ.

մամուլ

298

15.619

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

մլն թերթ տպածո

1.5

20 
Ընդամենը     224.375

 

*) ՀՀ պետական բյուջեից տրվող դոտացիաներ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 1995 թ.
փետրվարի 8-ի N 67 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

Ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ և գեղարվեստական ֆիլմեր

 

Աշխատանքի տեսակը

Չափի միավորը

Ընդհանուր ծավալը

Ֆինանսավորման

ծավալը (մլն դրամ)

Ա

1

2

3

Հեռուստահաղորդումների միջին օրական ծավալը

ժամ

13

506.2

այդ թվում` սեփական

ժամ

6

 
Ռադիոհաղորդումների միջին օրական ծավալը

ժամ

40

452.2
Գեղարվեստական ֆիլմերի արտադրություն

մ

2700

50
Ընդամենը     1008.4

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ