Գլխավոր տեղեկություն
Номер
N 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
21.01.1995
Дата вступления в силу
21.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1995 թվականի N 32

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» հրամանագրի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության)` հանրապետության ավտոճանապարհներին պահակետեր, արգելափակոցներ տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

2. Սահմանել, որ հանրապետության ավտոճանապարհներին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության անշարժ և շարժական պահակետեր, արգելափակոցներ տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի թույլտվությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) վերացնել հանրապետության ավտոճանապարհներին սահմանված կարգի խախտումով տեղադրված շարժական և անշարժ պահակետերն ու արգելափակոցները.

բ) եռամսյակը մեկ անգամ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներգրավմամբ անցկացնել ստուգայցեր պարեկապահակետային ծառայության հրահանգի պահանջներին համապատասխան:

4. Սահմանել, որ ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության աշխատակիցներն իրավունք ունեն`

ա) կանգնեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված տրանսպորտային միջոցները, վարորդներին հայտնելով կանգնեցման պատճառը, և կատարել վարորդների ու տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ստուգումներ.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, նախարարի տեղակալների, ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների պետերի հանձնարարությունը կատարելիս կամ նախապես պլանավորված միջոցառում իրականացնելիս կանգնեցնել և ստուգել տրանսպորտային միջոցների ու վարորդների փաստաթղթերը ու տրանսպորտային միջոցները: Բացառիկ դեպքերում թույլատրվում է կանգնեցնել և ստուգել տրանսպորտային միջոցների ու վարորդների փաստաթղթերը և տրանսպորտային միջոցները, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահելով անմիջական ղեկավարին.

գ) համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների, կանգնեցնել և արգելել ակնհայտ տեխնիկական անսարքություններ ունեցող, գերբեռնված ավտոտրանսպորտային միջոցների հետագա շահագործումը.

դ) հետապնդել հանցագործություն կատարած կամ հանցագործության կատարման մեջ կասկածվող ու ավտոտրանսպորտով փախուստի դիմող ճանապարհային երթևեկության կանոնների չարամիտ խախտման հետևանքով վթարային իրավիճակ ստեղծած կամ ակնհայտ հարբած վիճակում գտնվող վարորդներին:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են պետավտոտեսչության աշխատակցի առաջին իսկ պահանջով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ներկայացնել վարորդական վկայական, ավտոմեքենայի գրանցման փաստաթղթեր, լիազորագիր (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում), ուղևորաթերթիկ (պետական ավտոտրանսպորտային միջոցների համար):

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներն իրավունք ունեն պետավտոտեսչության աշխատակցից պահանջել ներկայացնելու ծառայական վկայական:

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան